Գրիգոր Մկրտչյան (ռեժիսոր)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Մկրտչյան (այլ կիրառումներ)
![]() | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1924 (98 տարեկան) |
Ծննդավայր | Թիֆլիս |
Մահացել է | ապրիլի 6, 2017 | (տարիքը 92)
Մահվան վայր | Երևան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր |
Պարգևներ |
Գրիգոր Հմայակի Մկրտչյան (1924, հոկտեմբերի 3, Թիֆլիս - ապրիլի 6, 2017, Երևան[1]), հայ ռեժիսոր։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1956), պրոֆեսոր (1985)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիգոր Մկրտչյանը ծնվել է 1924 թվականին Թիֆլիսում։ Մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին։ 1951 թվականին ավարտել է Երևանի Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը (արվեստանոցի ղեկավար՝ պրոֆեսոր, Սունդուկյանի անվան թատրոնի հիմնադիր Լևոն Քալանթար)։ Ավարտական աշխատանքը ներկայացրել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում։ 1951 թվականից ՀՀ շրջանային, 1953-1982 թթ.` Լենինականի (Ասքանազ Մռավյանի անվան թատրոն, 1961-1962 և 1977-1982 թթ.` գլխավոր ռեժիսոր) թատրոնների ռեժիսոր։ 1962-1972 թթ.և 1995 թվականից դասավանդել է ԵԹԿՊԻ-ում, 1989 թվականից, միաժամանակ՝ ՀՊՄՀ-ում[2][3]։
Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ», 1968
- Ուիլյամսի «Ապակե գազանանոց», 1978
- Կրոնինի «Բրոուդիի ամրոցը», 1983
- Բուլգակովի «Դոն Կիխոտ», 1968
- Գոգոլի «Ռևիզոր», 1980
- Շեքսպիրի «Տիտոս Անդրոնիկոս», 1982
Պիեսներ է բեմադրել նաև հեռուստաթատրոնում (Պիրանդելլոյի «Մերկ կյանք», «Մահը»՝ ըստ Նար-Դոսի)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրիգոր Մկրտչյանի կենսագրականը AV Production
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Մեր ռեժիսուրայի ապրող դասականը` Գրիգոր Մկրտչյան»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2015-02-10
|