Նարինե Մալյան
Նարինե Հենրիկի Մալյան | |
---|---|
Ծնվել է | 1960 նոյեմբերի 11 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | բեմադրիչ |
Ծնողներ | հայր՝ Հենրիկ Մալյան |
Պարգևներ և մրցանակներ | Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ |
Նարինե Հենրիկի Մալյան (նոյեմբերի 11, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմադրիչ։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2011)։
Հենրիկ Մալյանի դուստրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նարինե Մալյանը ծնվել է Երևանում կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի ընտանիքում։ Ավարտել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը։ 1977-1981 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինո-ֆոտո բաժնում (Յուրի Երզնկյանի արվեստանոց)։ 1981 թվականից եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի մուլտ արտադրամասում ռեժիսորի ասիստենտ՝ Ռոբերտ Սահակյանցի մոտ, 1984-1992 թվականներին՝ «Հայֆիլմ»-ի կինոդերասանի թատրոն-ստուդիայի ռեժիսորի օգնական։ 1984-1986 թվականներին զուգահեռ սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում և ստացել գեղարվեստական ձևավորողի դիպլոմ։ 1992-1996 թվականներին եղել է Հայաստանի ազգային ֆիլմադարանի հեռուստալրագրող, 1998-2000 թվականներին՝ «Երևան FM» ռադիոկայանի գեղարվեստական ղեկավար։ 2001 թվականին համագործակցել է «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության հետ։ 2005 թվականին մասնակցել է Սպահանի կարճամետրաժ կինոնկարների 3-րդ միջազգային փառատոնին։ 2002 թվականից Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։ 2006 թվականին մասնակցել է Մոսկվայի «Новая Драма» միջազգային թատերական փառատոնին և «Հայաստանի մշակութային տարի Ֆրանսիայում» ծրագրի շրջանակներում ցուցադրվել է Փարիզում, Մարսելում և Կանադայում։ 2005 թվականին հրավիրվել է Հալեպի «Ադամյան» թատերախմբի կողմից՝ որպես «Ժառանգության իրավունք» ներկայացման բեմադրիչի օգնական։ 2007 թվականին հանդես է եկել Հենրիկ Մալյանի կինոդերասանի թատրոնի Գոգոլի «Ամուսնություն» ներկայացման գեղարվեստական ղեկավար[1][2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միտուայի «Նվագակցողը», 1985 թվական
- Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունի» (Գ. Բաբայանի հետ համատեղ), 1988 թվական
- Արդենի «Խաղաղ հանգրվան», 1990 թվական
- Աղասի Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիա», 2004 թվական («Արտավազդ» մեդալ, 2005 թվական)
- Վիլյամ Սարոյանի 100-ամյակի կապակցությամբ «Պատմություններ գնացքում», 2008 թվական (ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ «Տարվա լավագույն ռեժիսուրա» անվանակարգում և «Թեքեյան» մշակութային միության ամենամյա մրցանակաբաշխության «Թատրոն» մրցանակ)
- Վարդան Պետրոսյանի «Խոստովանություն թատրոնում» և «Ճակատագրի կատակներ», 2010 թվական
- Ջոն Պատրիկի «Սիրելի Պամելան»[3]
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էտյուդ, 1981 թվական
- «Առանց խոսքի» վավերագրական կինոնկար, 1981 թվական
- «Վերջապես գալիս եմ տուն» վավերագրական կինոնկար, 2001 թվական («Կին» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակ, 2004 թվական)
- «Որդու ծննդյանը սպասող հյուսնը» (կարճամետրաժ)
Պարգևներ,մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի քաղաքապետարանի «Երևանի Զինանշան» հուշամեդալ (2010)
- ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալ (2011)
- Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2011)[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Նարինե Մալյանի մասին «Ոսկե ծիրանի» կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «Նարինե Մալյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Երբ ունես ամեն ինչ՝ ոչինչ չունենալով, Նարինե Մալյանի բեմադրած «Սիրելի Պամելան»՝ բարության ու կարևոր արժեքների մասին
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նարինե Մալյան
- Չակերտներ. Նարինե Մալյան Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Նարինե Մալյան - Շողակաթ հեռուստաընկերություն
|