Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 51, 2018 թ.
Կուբա, պաշտոնապես Կուբայի Հանրապետություն (իսպ.՝ República de Cuba), պետություն տեղակայված Կուբա կղզու, ինչպես նաև Խուվենտուդ կղզու և մի քանի փոքր կղզեխմբերի վրա: Կուբան տեղակայված է Կարիբյան ավազանի հյուսիսում, որտեղ հանդիպում են Կարիբյան ծովը, Մեքսիկական ծոցը և Ատլանտյան օվկիանոսը: Այն գտնվում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգից և Բահամյան Կղզիներից հարավ, Հայիթիի արևմուտքում և Ճամայկայի հյուսիսում: Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Հավանան է: Մյուս խոշոր քաղաքներն են Սանտյագո դե Կուբան և Կամագուեյը: Կուբան Կարիբյան ավազանի խոշորագույն կղզին է, որի տարածքը կազմում է 109.884 քառակուսի կիլոմետր, իսկ բնակչությամբ երկրորդն է Հայիթի կղզուց հետո, ավելի քան 11 միլիոն բնակչություն:
Տարածքը բնակեցված է եղել Սիբոնեյ ցեղերի կողմից մ.թ.ա. 4-րդ հազարամյակում: Մինչև 15-րդ դարն այստեղ բնակվել են հնդկացի ցեղեր: 15-րդ դարում Կուբան դարձավ իսպանական գաղութ մինչև 1898 թվականի Իսպանա-ամերիկյան պատերազմը, երբ այն ձեռք բերեց անվանական անկախություն, քանի որ դե ֆակտո ենթարկվում էր ԱՄՆ-ին: Որպես փխրուն հանրապետություն՝ Կուբան փորձեց հաստատել ժողովրդավարական համակարգ, սակայն արմատականության բարձր մակարդակը և ազգային անհանդուրժողականության արդյունքում 1952 թվականին հաստատվեց դիկտատուրա՝ Ֆուլխենսիո Բատիստայի գլխավորությամբ: Հետագայում անկայուն վիճակը հանգեցրեց Բատիստայի պաշտոնանկությանը՝ 1959 թվականի հունվարին Հուլիսի 26 շարժման կողմից, որը հաստատեց կոմունիստական համակարգ Ֆիդել Կաստրոյի ղեկավարությամբ: Սկսած 1965 թվականից՝ երկիրը կառավարում է Կուբայի կոմունիստական կուսակցությունը: Երկիրը Սառը պատերազմի ժամանակ կարևոր դեր խաղաց ԽՍՀՄ-ԱՄՆ հարաբերություններում: Ատոմային պատերազմը մոտ էր բռնկվելուն Կարիբյան ճգնաժամի ժամանակ՝ 1962 թվականին: Կուբան մնացած սոցիալիստական պետություներից այն քչերից է, որն այժմ գոյատևում է աշխարհում:
Մշակութային առումով Կուբան համարվում է Լատինական Ամերիկայի մաս: Այն բազմազգ երկիր է, որի ժողովուրդը, մշակույթը ունեն... Ավելին⇒