Ծիածանի ֆլեշմոբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծիածանի ֆլեշմոբը Սանկտ Պետերբուրգում 2009 թվականին
Ծիածանի ֆլեշմոբը Բրնոյում 2010 թվականին

Ծիածանի ֆլեշմոբ (անգլ.՝ rainbow flash mob), միջազգային ակցիա, որը վերագրված է հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվանը (մայիսի 17-ին)՝ 1990 թվականին այդ օրը առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանել է համասեռականությունը հոգեբանական հիվանդությունների ցանկից։ Այն մտածվել է գերմանացի ԼԳԲՏ ակտիվիստ՝ Quarteera բեռլինական ռուսալեզու ԼԳԲՏ կազմակերպության հիմնադիր Իվան Կիլբերի կողմից 2009 թվականին[1]։

Մասնակցության համար անհրաժեշտ է բացիկի վրա նամակ գրել, կապել այն օդապարիկի, բաց թողնել երկինք և լուսանկարել։ 2009 թվականին ծիածանի ֆլեշմոբը կայացել է աշխարհի երեսուն քաղաքներում, այդ թվում նաև Ռուսական ԼԳԲՏ ցանցի շնորհիվ Սանկտ Պետերբուրգում[2][3][4], Մոսկվայում[5], Տյումենյում[6], Իվանովոյում, Վոլգոգրադում, Դոնի Ռոստովում[7][8], Նաբերեժնիե Չելնիում[9], Կեմերովոյում[10], Տոմսկում[11], Օմսկում[12], Եկատերինբուրգում, Կազանում, Բրյանսկում, Իժևսկում[13], Խաբարովսկում[14], Ուֆայում, Պենզայում, Չելյաբինսկում[15], Պերմում, Սամարայում, Սարատովում, Տոլյատիում, Արխանգելսկում, Համբուրգում, Վանկուվերում։ Ծիածանի ֆլեշմոբի մասին հաշվետվությունը հրապարակված է «IDAHO հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվա» կազմակերպության պաշտոնական կայքում[16]։

2009 թվականի օգոստոսի դրությամբ ծիածանի ֆլեշմոբը համառուսական ամենամասսայական գեյերի և լեսբուհիների ակցիան է[17]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Иван Кильбер: «Голова Путина от меня ушла»». Gay.ru. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  2. Интерфакс. Около сотни гей-активистов прошли по Невскому проспекту
  3. Эхо Москвы. В Петербурге начался гей-парад под названием «Радужный флешмоб»
  4. «Елена Клименко. MR7. Участники «радужного» гей-парада прошли по Невскому проспекту». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 11-ին.
  5. «В Москве прошла акция геев и лесбиянок». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  6. «Тюменские геи и лесбиянки провели акцию перед зданием областной администрации». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  7. «Ростовские геи запустили в небо послание потомкам». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 11-ին.
  8. «К «Радужному флешмобу» присоединились Волгоград, Иваново и Ростов-на-Дону». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  9. «В Набережных Челнах прошла посвященная Дню против гомофобии акция». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  10. «В Кемерове состоялся «Радужный флешмоб»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  11. «Жителям Томска раздали радужные шары в День борьбы с гомофобией». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  12. «Радужный флешмоб состоялся!». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 11-ին.
  13. Радужный флешмоб от Хабаровска до Калининграда
  14. «В Хабаровске в небо запустили разноцветные шары». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  15. Balloon release in Chelyabinsk
  16. «Balloons all over Russia for IDAHO». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 11-ին.
  17. «В Питере прошла самая массовая уличная акция в истории российского ЛГБТ-движения». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]