Խուրաման Ղասիմովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խուրաման Ղասիմովա
Khuraman Gasimova.jpg
Բնօրինակ անունադրբ.՝ Xuraman Əkrəm qızı Qasımova
Ծնվել էհունիսի 6, 1951(1951-06-06) (70 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Ժանրերօպերա և Ռոմանս
Մասնագիտությունօպերային երգչուհի և մանկավարժ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
ՊարգևներԱդրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ, Lenin Komsomol Prize of the Azerbaijan SSR?, Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ, Պատվո շքանշան, «Փառքի» շքանշան և «Անկախություն» շքանշան
Khuraman Gasimova Վիքիպահեստում

Խուրաման Էքրեմ ղիզի Ղասիմովա (ադրբ.՝ Xuraman Əkrəm qızı Qasımova, հունիսի 6, 1951(1951-06-06), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի օպերային երգչուհի, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1986), Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, 1994 թվականից Ստամբուլի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է։ Նա դասավանդում է Բաքվի երաժշտական ակադեմիայում։ Ֆիդան Ղասիմովայի քույրն է[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուրաման Ղասիմովան ծնվել է 1951 թվականի հունիսի 6-ին Բաքվում։ 1975 թվականին անվարտել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիան։ 1976 թվականից հանդիսանում է Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մենակատար։ Մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների՝ «Կատարողների 5-րդ Անդրկովկասյան մրցույթ» (1977), Վոկալիստների Միխայիլ Գլինկայի անվան «7-րդ համամիութենական մրցույթը» (1977), Մարիա Կալասի անվան «Միջազգային մրցույթ» (1981): Նա նաև կատարողների Պ. Չայկովսկու անվան «8-րդ միջազգային մրցույթ»ի դափնեկիր է։ 1982 թվականից դասավանդում է Բաքվի երաժշտական ակադեմիայում[3]։

Հյուրախաղերով հանդես է եկել Բուլղարիայի, Չեխոսլովակիայի, Մալթայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Նորվեգիայի, Թուրքիայի, Ֆինլանդիայի բեմերում[4]։

Ներկայացումներ, դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ստեղծագործություն Դեր
Ֆիքրեթ Ամիրով «Սեվիլ» Սեվիլ
Ուզեիր Հաջիբեկով «Քորոկլի» Նիգար
Ջակոմո Պուչինի «Բոհեմի» Մուզետա
Ջուզեպպե Վերդի «Օթելլո» Դեզդեմոնա
Ջուզեպպե Վերդի «Աիդա» Աիդա
Պյոտր Չայկովսկի «Եվգենի Օնեգին» Տատյանա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]