Խոսե Մուխիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանո
José Alberto Mujica Cordano
Pepemujica2.jpg
Դրոշ
(40-րդ) Ուրուգվայի նախկին նախագահ
Դրոշ
մարտի 1, 2010 թվական - մարտի 1, 2015 թվական
Նախորդող Տաբարե Վասկես
Հաջորդող Տաբարե Վասկես
Դրոշ
Ուրուգվայի անասնաբուծության, գյուղատնտեսության և ձկնորսության նախարար, այնուհետև սենատոր
Դրոշ
մարտի 1, 2005 թվական - մարտի 3, 2008 թվական
 
Կուսակցություն՝ ընդարձակ ճակատի թեկնածու
Ազգություն ուրուգվայցի
Դավանանք աթեիստ
Ծննդյան օր մայիսի 20, 1935
Ծննդավայր Մոնտեվիդեո,
Ուրուգվայ
Հայր Դեմետրիո Մուխիկա
Մայր Լուսի Կորդանո
Ամուսին Լուսի Տոպոլանսկի
 
Ինքնագիր Firmamujica vec.svg
 
Պարգևներ

Արժանիքների ազգային շքանշան և Արևի շքանշան

Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանո (իսպ.՝ José Alberto Mujica Cordano; ինչպես նաև հայտնի է որպես Էլ Պեպե, իսպաներեն El Pepe, ծնված 1935թ. մայիսի 20, Մոնտեվիդեո), քաղաքական գործիչ, 2010 թվականից Ուրուգվայի նախագահը[1]:

Կենսագրություն[խմբագրել]

Մուխիկան ունի իտալական ծագում։ Նա եղել է ձախ արմատական Տուպամարոս պարտիզանական շարժման մասնակից, բանտերում է անցկացրել 14 տարի։ 1985 թ. ազատ է արձակվել և 1994 թ. ընտրվել պատգամավոր, ապա՝ սենատոր։ Ձախակողմյան Լայն ֆրոնտ կոալիցիայի անդամ է։ 2005 թ-ից 2008 թ-ը եղել է Ուրուգվայի անասնաբուծության, գյուղատնտեսության և ձկնորսության նախարար, այնուհետև` սենատոր։ 2009 թվականին եղել է ընդարձակ ճակատի թեկնածու։ Ընտրությունների երկրորդ փուլում՝ նոյեմբերի 29-ին հաղթեց իր հիմնական հակառակորդին և ընտրվեց Ուրուգվայի նախագահ։ 2010 թվականի մարտի 1-ից պաշտոնապես դարձավ Ուրուգվայի նախագահ։ 2014 թվականին Մուխիկան առաջադրվեց Նոբելյան խաղաղության մրցանակի Ուրուգվայում մարիխուանայի օգտագործման թույլատվության օրենքի ստորագրման համար[2]: Պաշտոնավարել է մինչև 2015 թվականի մարտի 1-ը։ Նրան հայրենակիցներն անվանել են «el presidente mas pobre», որ նշանակում է «ամենաղքատ նախագահ»: Պետությունից ստացած 12.500 դոլարից նա իրեն է պահել միայն 1.200 դոլար՝ ընթացիկ ծախսերի համար, իսկ մնացած 90 տոկոսը բարեգործություն է արել։

Aquote1.png Այս գումարն ինձ լիովին բավարարում է, որովհետև շատ ուրուգվայցիներ ավելի ցածր աշխատավարձ են ստանում:
— Մուխիկա Կորդա
Aquote2.png

Հրաժարվելով շքեղ առանձնատանն ապրելուց՝ երկրի նախագահը բնակվում է գյուղական մի տնակում։ Նա ջուրը հանում է ջրհորից, ծաղիկներ ու բանջարեղեն է աճեցնում իր այգում։ Նախագահն աղքատ է համարում այն մարդկանց, ովքեր ողջ կյանքն ապրում ու աշխատում են հարստություն կուտակելու համար։

Aquote1.png Եթե ձեզ ավելի ու ավելի է հետաքրքրում հարստությունը, ապա քիչ ժամանակ է մնում ձեր վրա ծախսելու համար: Գուցե ես նման եմ մի խելագարի, սակայն դա իմ գիտակցական ընտրությունն է: Ես ինձ բացարձակ ազատ եմ զգում:
— Խոսե Մուխիկա
Aquote2.png

Մուխիկան չունի ոչ մի բանկային հաշվեհամար: Միակ թանկարժեք իրը, որ ձեռք է բերել նա իր պաշտոնավարության ընթացքում, եղել է 1987 թվականի արտադրության 1945 դոլար արժողության Ֆոլկսվագեն ժուկ ավտոմեքենան:

Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանոն կյանքը նվիրել է իր երկրին[3]:

Ծնողներ[խմբագրել]

Հայրը` Դեմետրիո Մուխիկան` սերված իսպանական բասկերից, զբաղվել է ֆերմերական գործով, սակայն հատուկ հաջողությունների չի հասել։ Նրա ֆերման սնանկացավ, իսկ նա մահացավ, երբ Մուխիկան ընդամենը 5 տարեկան էր։ Մայրը` Լուսի Կորդանոն, իտալական աղքատ էմիգրանտների ընտանիքից է[4]:

Ընտանիք[խմբագրել]

Mujicatopolansky.jpg

2005 թվականին Մուխիկան ամուսնանում է Լուսի Տոպոլանսկիի հետ, ով Սենատում նրա կոլեգան էր և Ժողովրդական ներգրավվածության շարժման պատմական առաջնորդը։ Նա նույնպես իր եկամուտը նվիրատվություն է անում։




Դիվանագիտական սկանդալ[խմբագրել]

2013 թվականին իր մամուլի ասուլիսի ժամանակ Մուխիկան չնկատելով, որ բարձրախոսներն արդեն միացված են, իր օգնականին ասում է.

Aquote1.png Այս պառավը ավելի վատն է, քան այն շեղաչքը Aquote2.png

(նկատի ունենալով Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիշներին և նրա հանգուցյալ ամուսնուն): Այդ դեպքը դիվանագիտական սկանդալ առաջացրեց Արգենտինայի և Ուրուգվայի միջև[2]:

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել]

Դրոշներ Պարգևներ և մրցանակներ Երկիր Ամսաթիվ
National Order of Merit (Paraguay) - ribbon bar.png
Պարագվայի Ազգային արժանիքների Մեծ Խաչ շքանշան Պարագվայ Պարագվայ 16 օգոստոսի 2010
PER Order of the Sun of Peru - Grand Cross BAR.png
Պերուի Արևի Մեծ Խաչ շքանշան Պերու Պերու 25 հունվարի 2011
MEX Order of the Aztec Eagle 1Class BAR.png
Ացտեկների արծվի շքանշան Մեքսիկա Մեքսիկա 28 հունվարի 2014
Ribbon bar of Orden Nacional de San Lorenzo.png
Սան Լորենցոյի ազգային շքանշան Էկվադոր Էկվադոր 4 դեկտեմբերի 2014

Հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]