Խաղաղության աշտարակ

Խաղաղության աշտարակ (իսլ.՝ Friðarsúlan), Ջոն Լենոնին նվիրված հուշարձան Ռեյկյավիկից ոչ հեռու գտնվող Վիդեյ կղզում (Իսլանդիա)։ Հուշահամալիրը կառուցվել է նրա այրու Յոկո Օնոյի նախաձեռնությամբ, 2007 թվականին։ Օնոյի կողմից էլ մշակվել է հուշահամալրի դիզայնը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշտարակի կառուցումը սկսվել է Ջոն Լենոնի ծննդյան օրը՝ 2006 թվականի հոկտեմբերի 9-ին, և տևել է ուղիղ մեկ տարի։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերի 9-ին։ Բացման արարողությունը հեռարձակվել է հեռուստատեսությամբ։ Ներկա էր Յոկո Օնոն իր որդու՝ Շոն Լենոնի հետ, Ռինգո Սթարը և Օլիվիա Հարիսոնը՝ Ջորջ Հարիսոնի այրին և նրա որդին[1]։ Փոլ Մաքքարթնին հրավիրված էր, բայց դատական գործընթացի պատճառով չէր կարողացել ներկա գնտվել։ Յոկո Օնոն իր ելույթում ասել է, որ «այս աշտարակը լավագույնն է, ինչ նա և Ջոնը երբևէ արել են»։ Աշտարակը խորհրդանշում է Յոկոյի և Ջոնի՝ ամբողջ աշխարհում խաղաղության քարոզարշավի շարունակությունը, որը նրանք սկսել են 60-ականներին[2]։
Լուսավորությունն աշխատում է ոչ կլոր տարին․ դրանք միանում են հոկտեմբերի 9-ին (Ջոն Լենոնի ծննդյան օրը) և աշխատում են մինչև դեկտեմբերի 8-ը (մահվան օրը), ինչպես նաև դեկտեմբերի 21-28-ը։ Նոր տարվա առաջին օրը լուսարձակներն աշխատում են մինչև լուսաբաց[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանն իրենից ներկայացնում է սպիտակ քարից պատվանդան, որի վրա փորագրված են «Պատկերացրու խաղաղությունը» բառերը 24 լեզուներով։ Աշտարակը ճառագայթվում է դեպի երկինք ձգվող լույսերով։ Աշտարակի անվանումը և արձանագրությունները ուղերձ են խաղաղության յուրօրինակ հիմին՝ «Imagine»-ին, որը կատարում է Ջոն Լենոնը։
Պարզ եղանակին ճառագայթները հասնում են մինչև 4 կմ[3]։ Լուսարձակների համար էներգիան արտադրում են երկրաջերմային աղբյուրները։ Ընդհանուր հզորությունը հավասար է մոտավորապես 75 կվտ։
Պատկերացրու խաղաղությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյան վրա ներկայացված է «Պատկերացրու խաղաղությունը» նախադասությունը 24 տարբեր լեզուներով․
| անգլ.՝ IMAGINE PEACE | սուահիլի՝ TUFIRIENI AMANI |
| ճապ.՝ 平和な世界を想像してごらん | իսլ.՝ HUGSA SÉR FRIÐ |
| կորեերեն՝ 평화를 꿈꾸자 | թուրքերեն՝ BARIŞI DÜŞLE |
| չինարեն՝ 想像世界有了和平 | պարս.՝ به صلح بیندیش |
| արաբ․՝ احلم سلام | ֆիլիպ․՝ ILARAWAN ANG MUNDONG MAPAYAPA |
| պորտ.՝ IMAGINA A PAZ | թամիլերեն՝ சமாதானத்தை நினையுங்கள் |
| ռուս.՝ ПРЕДСТАВЬТЕ СЕБЕ МИР | հունգ.՝ KÉPZELD EL A BÉKÉT |
| հինդի՝ शान्ति की कल्पना करें | ֆիններեն՝ KUVITTELE RAUHA |
| գերմ.՝ STELL DIR VOR ES IST FRIEDEN | վրաց.՝ წარმოიდგინეთ მშვიდობა |
| իտալ.՝ IMMAGINA LA PACE | տիբեթերեն՝ ཞི་བ་སྒོམས་ |
| ֆրանսերեն՝ IMAGINEZ LA PAIX | եբրայերեն՝ חלום שלום |
| իսպ.՝ IMAGINA LA PAZ | ինուկտիտուտ՝ ᓴᐃᒪᖃᑎᒌᑦᑕ |
աշտարակերից մեկի վրա կա հետևյալ գրությունը․
|
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիբեթերեն
- Հինդի
- Իտալերեն
- Iնուկտիտուտ
- Չինարեն
- Ճապոներեն
- Հունգարերեն
- Ֆիններեն
- Ռուսերեն
- Արաբերեն
- Եբրայերեն
- Գերմաներեն
- Սվահիլի
- Վրացերեն
- Պարսկերեն
- Թուրքերեն
- Իսլանդերեն
- Ֆիլիպիներեն
- Իսպաներեն
- Անգլերեն
- Ֆրանսերեն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Yoko imagines peace on Lennon's birthday». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
- 1 2 «About IMAGINE PEACE TOWER». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
- ↑ «How far into the sky does the light from Yoko Ono's Peace Tower travel?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- "How far into the sky does the light from Yoko Ono's Peace Tower travel?" at the University of Iceland's Science Web.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղաղության աշտարակ» հոդվածին։ |
|