Jump to content

Վիդեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիդեյ
Տեսակկղզի
Երկիր Իսլանդիա
Վարչատարածքային միավորՌեյկյավիկ
Երկարություն2,9 կմ
Լայնություն0,72 կմ
Մակերես1,7 կմ²
Բնակչություն0 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Վիդեյ (իսլ.՝ Viðey՝ «ծառերի կղզի»), կղզի Ֆահսաֆլոուի ծովածոցի Քոլաֆյոդուր ֆյորդում, Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի հարևանությամբ։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսարան դեպի կղզի

Վիդեյը ծովածոցի հինգ կղզիներից խոշորագույնը և ամենահասանելին է։ Կղզին գտնվում է Ռեյկյավիկից ուղիղ տեսանելիության վրա և բաժանված է վերջնից փոքրիկ Վիդեյյարսունդ նեղուցով, որն ամենանեղ հատվածում կազմում է մոտավորապես 600 մ։

Երկրաբանություն և ռելիեֆ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդեյն իրենից ներկայացնում է հնագույն հրաբխի մաս, որը դեռևս գործում էր սառցե դարաշրջանում։ Ժամանակի ընթացքում այն սուզվել է ջրի տակ և կրկին 9 հազատ տարի հետո բարձրացել օվկիանոսի մակարդակից բարձր։

Կղզու մեծ մասը զբաղեցնում են ցածր բլուրները։ Բացի այդ կղզում կան ժայռային գոյացություններ և բնական ջրամբարներ։ Կղզու արևելյան հաստվածում տեղակայված են բազալտե մի քանի գոյացություններ, որոնք ուշադրություն են գրավում իրենց անսովոր տեսքով․ Կատտարնեֆ (Kattarnef — «Կատվի քիթ»), Տորսնես (Thórsnes — «Թորի քիթ») և Վիրկիսհյոֆդի (Virkishöfdi — «Ամրոցի հրվանդան»)։ Բազալտե «սյուներ» կան և արևմուտքում՝ Էյդիսբյարգ քարափում (Eiðisbjarg — Պարանոցի քարափ)։

Սկուլահոլլ բլրի գագաթը (Skúlahóll — Սկուլի բլուր) կղզու բարձրագույն կետն է (32 մ)։

Վարչական ենթարկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին վարչականորեն պատկանում է Հյովյուդբորգարսվայդիդ տարածաշրջանի Ռեյկյավիկ համայնքին և Ռեյկյավիկի ընտրատարածքին։

Ամենայն հավանականության առաջին անգամ ոտք են դրել այն հայտնաբերած իռլանդացի միաբանները 10-րդ դարում։ Երկու դար այստեղ գոյություն են ունեցել ժամանակավոր կացարաններ, իսկ 12-րդ դարի իսլանդացիներն այստեղ սկսել են բնակվել մշտապես՝ իրենց ավանդական տորֆե տնակներում։ 1225 թվականին կղզու կենտրոնում հիմանդրվել է Սուրբ Ագուստինոսի վանքը։ Միաբանները հարկերով են պատել հարակից տնտեսությունները և աստիճանաբար դարձել հարուստ։

12-րդ դարում վանքի կաթոլիկ վանահայր Ստյումիր Կարասոնը կազմել է «Սագա Սուրբ Օլիֆի մասին» աշխատությունը։ Վերջինիս պատառիկները պահպանվել են մինչև օրս[1]։

1939 թվականին Դանիայի թագավոր Քրիստիան III-ը եկեղեցու բարեփոխման ծրագրի շրջանակներում (կաթոլիկությունից լյութերականության անցման ժամանակ) Իսլանդիա զորքեր է ուղարկել։ Դանիացիները սպանել են իրենց դիմադրություն ցույց տված միաբաններին, թալանել և ամբողջովին այրել վանքը։

Տասնմեկ տարի անց՝ 1550 թվականին Իսլանդիայի վերջին կաթոլիկ եպիսկոպոս Յոուն Արասոնը գլխավորել է լյութերականցիների զինված դիմադրությունը։ Նա սկսել է վերականգնել վանքը և Վիդեյի արևմուտքում կառուցել Վիրկիդ ամրոցը՝ թշնամիներից պաշտպանվելու համար։ Չնայած դրան՝ նույն թվականին դանիացիները բռնել են Արասոնին և կախաղան բարձրացրել։

16-17-րդ դարերին կղզում տեղակայված են եղել Ալթինգին պատկանող տներ։

1751 թվականին Իսլանդիայի շրջանային դատավոր Սկուլի Մանուսոնը (1711−1794) որոշում է տեղակայվել Վիդեյում։ Հայտնի դանիացի ճարտարապետ Նիկոլայ Էյթվեդը նրա համար կառուցել է իր ժամանակների դանիական կալվածքային տների նմուշի։ Վիդեյի վրա գտնվող տան (Viðeyjarstofa) կառուցումն ավարտվել է 1755 թվականին և դարձել Իսլանդիայի առաջին քարե կառույցը։ Սկուլի Մագնուսոնը ապրել և աշխատել է այս տանը մինչև իր մահը։

1774 թվականին կառուցվել է եկեղեցի (Viðeyjarkirkja)։ Այժմ այն Իսլանիայի ամենահին եկեղեցիներից մեկն է, ընդ որում պահպանվել է սկզբնական տեսքը։ Սկուլի Մագնուսոնը թաղված է եկեղեցու սեղանի բեմի տակ։ 1794 թվականին Մագուսոնի մահվանից հետո տունն ու ամբողջ ունեցվածքը անցել է Իսլանդիայի մարզպետ Օլաֆուր Ստեֆենսենին։

Վիդեյ կղզին 1836 թվականին, վիմագրությունը Ժոզեֆ-Պոլ Գեմարի գրքից

1817 թվականին կղզու սեփականատեր է դառնում նահանգապետի որդի, գերագույն դատարանի ղեկավար, հրատարակիչ և լուսավորիչ Մագնուս Ստեֆենսենը (1762-1833) (Magnús Stephensen): Կղզում նա ստեղծում է իսլանդական առաջին տպագրությունը և 1819 թվականից սկսած տպագրում է աշխարհիկ և հոգևոր գրքեր (այդ թվում նաև Աստվածաշնչի իսլանդական թարգմանությունը)։ Վիդեյում հրատարակված գրքերը ներկայումս ունեն անտիկվար արժեք։

Կղզում որոշ ժամանակ գործում էին մի քանի ձեռնարկություններ, այդ թվում էին կաթնային ֆերման և ձկան մշակման գործարանը։

Բուսական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Վիդեյ անվանմանը (իսլ.՝ Viðey՝ «ծառերի կղզի»), կղզու վրայի բոլոր ծառերը հատվել են մեկ դար առաջ։

Վիդեյի ներկայիս բուսական աշխարհը ներկայացված է մոտավորապես 160 բարձրակարգ բույսերով[2]։ Կղզու դաշտերում աճում է քիմիոն (տնկվել է Սկուլի Մագնուսոնի կողմից), երիցուկներ, հրանունկներ, հազարատերևուկներ։ Երբ կղզում ապրում էին մարդիկ, նրանք այստեղ աճեցնում էին հացահատիկային մշակաբույսեր և բանջարեղեն։

Կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդեյը հայտնի է թռչունների բազմազանությամբ, նրա վրա բնադրում են տասնյակ տեսակների մի քանի հազարավոր թռչուններ՝ այդերուկներ, մրրկահավեր, մոխրագույն սագեր, ծովային կտցար, կտցար-կաչաղակներ, մեծ իլիկակտցարներ, բևեռային ջրածիծառներ և մորակտցարներ և այլն։ Բազմաթիվ զբոսաշրջիկներ այցելում են Վիդեյ հատուկ թռչուններին դիտելու համար։

Հետաքրքիր է, որ Վիդեյի վրա անհասկանալի պատճառներով առհասարակ մկներ չկան։ Թորլակի մասին սագան պատմում է, որ այս երևութը Իսլանդիայի հովանավոր Սուրբ Թորլակի արժանիքն է․ Հոլարի եպիսկոպոս լինելու ժամանակաշրջանում նա Վիդեյը օծել է սուրբ ջրով, և մկները, որոնք ոչնչացնում էին մշակաբույսերը, անհետ կորել են[3]։ Վիդեյի վրա մկների բացակայությունը Ռեյկյավիկից կղզի կամրջի կառուցման դեմ առկա գլխավոր փաստարկն է։

Կղզի կարելի է լաստանավոր հասնել մոտավորապես 5 րոպեում[4]։ Կղզու վրա տեղադրված են լայն հետիոտնային և հեծանվային ճանապարհներ։ Կղզու մի ծայրից մյուսը անշտապ քայլը կարող է տևել մեկուկեսից երկու ժամ։ Զբոսաշրջիկների համար Վիդեյում կազմակերպվում են ձիերով զբոսանքներ[5]։

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին ռեյկյավիկցիների և քաղաքի հյուրերի համար ամենասիրված հանգստյան վայրերից մեկն է։ Այստեղ կան մանկական խաղահրապարակներ, սրճարաններ, ռեստորաններ։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիդեյկիրկյան և Վիդեյարստոֆան
Խաղաղության աշտարակը Վիդեյում
  • Տուն Վիդեյում (Վիդեյյարստոֆա)։ Երկրի առաջին քարե շենքն իրենից ներկայացնում է թանգարան, որտեղ վերստեղծվել է 18-րդ դարի կենցաղավարությունը, երբ այստեղ ապրում էր Սկուլի Մագնուսոնը։ Խնջույքի սրահը մինչև օրս օգտագործվում է ավանդական երեկույթների համար։
  • Վիդեյի եկեղեցի (Վիդեյյարկիրկյա)։ Քարե եկեղեցին հետաքրքիր է ոչ միայն եզակի տեսքով, այլև ինտերյերով, որը գրեթե ամբողջությամբ (նստարաններ, դռներ, փայտե շինվածքներ և այլն) պահպանվել է շինարարությունից ի վեր։
  • Տուն Վիդեյի վրա՝ հարսանիքների համար հայտնի վայր։
  • Խաղաղության աշտարակ, կառուցվել է նկարչուհի, Ջոն Լենոնի կնոջ Յոկո Օնոյի կողմից 2007 թվականին։ Աշտարակի կառուցումը սկսվել է Ջոն Լենոնի ծննդյան օրը՝ 2006 թվականի հոկտեմբերի 9-ին, և տևել է ուղիղ մեկ տարի։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերի 9-ին։ Բացման արարողությունը հեռարձակվել է հեռուստատեսությամբ։ Ներկա էր Յոկո Օնոն իր որդու՝ Շոն Լենոնի հետ, Ռինգո Սթարը և Օլիվիա Հարիսոնը՝ Ջորջ Հարիսոնի այրին և նրա որդին։ Փոլ Մաքքարթնին հրավիրված էր, բայց դատական գործընթացի պատճառով չէր կարողացել ներկա գնտվել։ Յոկո Օնոն իր ելույթում ասել է, որ «այս աշտարակը լավագույնն է, ինչ նա և Ջոնը երբևէ արել են»։ Աշտարակը խորհրդանշում է Յոկոյի և Ջոնի՝ ամբողջ աշխարհում խաղաղության քարոզարշավի շարունակությունը, որը նրանք սկսել են 60-ականներին։


Վիդեյի տեսարանը Ռեյկյավիկից
Վիդեյի տեսարանը Ռեյկյավիկից


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Житийная литература — Православная энциклопедия
  2. Остров Видей — Весь мир с вами
  3. Сага о Торлаке, вариант A — гл. 8; вариант B — гл. 29.
  4. «Индустриальный порт Skarfabakki, паром на остров Видей». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. «Исландия в огне!» — форум самостоятельных путешественников

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիդեյ» հոդվածին։