Այդերուկներ
Այդերուկներ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Somateria
|
Այդերուկներ, (լատ.՝ Somateria), սագանմանների ընտանիքի թռչուն։ Հիմնականում լինում են երեք տեսակի այդերուկներ՝ հսկա այդերուկ, ակնոցավոր և արքայական։ Բոլոր տեսակները ունեն նույն արտաքին կառուցվածքը՝համաչափ, երկար կտուց, երկար ճիրաններ, արտաքինից ծածկված է փետուրային ծածկով։ Նրանք իրենց կյանքի մեծ մասը անցկացնում են ծովերի վրա թռչելով և սնունդ հայթայթելով։ Նրանք շատ լավ են օգտագործում իրենց թևերը, և կարողանում են թռչել ծովից մոտ 20 մետր բարձրության վրա։ Նրանք սնվում են է խեցեմորթներով և ջրային անողնաշարավորներ (այդ թվում, միջատներով, անձրևորդներով, տափակ, կլոր, օղակավոր որդերով)։ Նրանք ցած են իջնում միայն հանգստանալու և բաազմանալու (վերարտադրություն) նպատակով։ Թռիչքի միջին արագությունը - մոտ 100 կմ/ժ[1]։ Բոլոր երեք տեսակներ տարածված են հյուսիսում Ռուսաստանում։ Մեծ թվով այդերուկներ կան նաև Անտարկտիդայում, Արկտիկայում և այլ հյուսիսային փոքր կղզիներում։
Բովանդակություն
Տարածվածություն և ապրելակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրանք ապրում են հիմնականում հյուսիսային ափամերձ շրջաններում։ Ձմռանը նրանք տեղաշարժվում են մի վայրից մյուսը։ Նրանք կարողանում են սուզվել ջրի մեջ՝ ձուկ որսալու նպատակով։ Նրանք նաև լավ լողորդներ են։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- հսկա այդերուկ (Somateria mollissima)
- ակնոցավոր այդերուկ (Somateria fischeri)
- հսկա այդերուկ (Somateria spectabilis)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- В. И. Лысенко., Том 5 - Птицы. Вып. 3 - Гусеобразные, Фауна Украины, К., «Наукова думка»։
- В. К. Рябицев., Птицы Урала, Приуралья и Западной Сибири: Справочник-определитель, Екатеринбург էջ 88-89 — 608 էջ, ISBN 5-7525-0825-8։
- C. Carboneras 1992. Family Anatidae (Ducks, Geese and Swans) in del Hoyo, J., Elliott, A., & Sargatal, J., eds., Vol. 1., Путеводитель по птицам мира (Handbook of the birds of the world), «Lynx Edicions», ISBN 84-96553-42-6։