Բևեռային ջրածիծառ
Բևեռային ջրածիծառ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Sterna paradisaea | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
բնադրում Գաղթի ճանապարհ Ձմեռում | ||||||||||||||
|
Բևեռային ջրածիծառ[1] (լատ.՝ Sterna paradisaea) որորների ընտանիքի (Laridae)[2] փոքր թռչուն։
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թռչնի երկարությունը 36-43 սմ է, թևերի երկարությունը՝ 74-84 սմ։ Բևեռային ջրածիծառը սպիտակ գույնի թռչուն է, սև գույնի գլխարկանման գլխով, մոխրագույն մարմնով, արտահայտված կտրտված և սրածայր պոչով։ Գարնանը և ամռանը կտուցը ստանում է կարմիր գունավորում։ Թաթերը կարճ են, ինչի պատճառով դժվարանում է նրա տեղաշարժումը։ Բնադրում են գաղութներով ժայռերի վրա կամ լողափերին։ Մոնոգամ են, զույգերը ձևավորվում են ողջ կյանքի համար։ Թռչում են ջրից 10-12 մետր բարձրության վրա, որսում են ձկներ, խեցգետնանմաններ, փափկամարմիններ, միջատներ, անձրևաորդեր։ Բների մոտակայքից կարող են ուտել նաև հատապտուղներ[3]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բևեռային ջրածիծառը բնադրում է բևեռային շրջաններում, Հյուսիսային Եվրոպայի կղզիներում և թերակղզիներում, Գրենլանդիայում, Սիբիրում, Ալյասկայում, Կանադայում։ Ձմեռում է Հարավային կիսագնդում՝ Հարավային օվկիանոսի և նրա մերձակայքի ենթաարկտիկական և անտարկտիկական ջրերում[3]։
Արկտիկայի և Անտարկտիկայի միջև թռիչքների հետևանքով թռչունն ամեն տարի երկու ամառ է դիտում (Արկտիկա և Անտարկտիկա) և ավելի շատ ցերեկային լույս է տեսնում, քան Երկրի ցանկացած այլ կենդանի էակ։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շոտլանդիայում կազմակերպվում են վայրի բնության պահպանության արգելավայրեր, որոնցում բևեռային ջրածիծառը ընդգրկված է պահպանվող տեսակների ցանկում.
- Մաուսա կղզի, 767 զույգ, 1,7 % Մեծ Բրիտանիայի պոպուլյացիա (1994 թվական)[4]։
- Պապա-Ստուր կղզի, 1 000 զույգ, 2,3 % Մեծ Բրիտանիայի պոպուլյացիա[5]։
- Սամբորո-Հեդ հրվանդան, 700 զույգ, 1,6 % Մեծ Բրիտանիայի պոպուլյացիա (1994 թվական)[6]։
- Ֆուլա կղզի, 1100 զույգ, 2,5 % Մեծ Բրիտանիայի պոպուլյացիա (1992-1996 թվական)[7]։
Թռչունի գրանցած ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բևեռային ջրածիծառը այն եզակի թռչունն է, որը սեզոնային կերպով գաղթում է Արկտիկայից դեպի Անտարկտիկա, և մեկ տարվա ընթացքում այն հաղթահարում է հսկա տարածություն՝ հասնելով ռեկորդային 70 հազար կիլոմետրի[8]։ Միակողմանի թռիչքը տևում է մոտ մեկ ամիս։
Այս տեսակի առանձին թռչուններ մեկ տարվա ընթացքում թռչում են ավելի քան 80 հազար կմ[9]։ Բևեռային ջրածիծառն ապրում է 20-25 տարի (կյանքի առավելագույն տևողությունը 34 տարի է[10]), այսինքն՝ իր ողջ կյանքի ընթացքում թռչունը թռչում է այնքան հեռավորություն, որը հավասար է մինչև Լուսին հեռավորությանը և երեք անգամ հետ վերադառնալուն[11]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կաղապար:Книга:Пятиязычный словарь названий животных. Птицы
- ↑ Coursers, noddies, gulls, terns, auks, sandgrouse : [անգլ.] / F. Gill & D. Donsker (Eds). // IOC World Bird List (v 8.1). — 2018. — DOI:10.14344/IOC.ML.8.1.(Ստուգված է 24 Մարտի 2018).
- ↑ 3,0 3,1 Կաղապար:IUCN
- ↑ Заказник «Моуса».
- ↑ Заказник «Папа-Стур».
- ↑ Заказник «Самборо-Хед».
- ↑ Заказник «Фула».
- ↑ Membrana: Названа птица с самым дальним ежегодным перелётом Archived 2010-09-17 at the Wayback Machine..
- ↑ PNAS: Tracking of Arctic terns Sterna paradisaea reveals longest animal migration Archived 2020-09-29 at the Wayback Machine..
- ↑ Чемпион по длине перелетов: Полярная крачка (Sterna paradisae).
- ↑ Inman Mason (January 12, 2010)։ «World's Longest Migration Found--2X Longer Than Thought»։ National Geographic Society։ Վերցված է օգոստոսի 19, 2016
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Рябицев В. К., Рябицев А. В. Птицы Ямало-Ненецкого автономного округа: справочник-определитель. — Екатеринбург: Издательство Уральского университета, 2010. — 448 с. — ISBN 978-5-7996-0507-0
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի ողնաշարավոր կենդանիներ:Բևեռային ջրածիծառ Archived 2018-03-24 at the Wayback Machine..
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բևեռային ջրածիծառ կատեգորիայում։ |
|