Խաչալույս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խալիլ Չավուշից)
Գյուղ
Խաչալույս
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԽնուսի գավառ
Այլ անվանումներԽալիլ Չայուշ. Խալիլ-Չավուշ, Խալիլ Չավուշ, Խալիլ Չաուշ, Խալչավուշ, Խալչաուշ, Կալիլ Չաուշ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Խաչալույս (Աշխարհ)##
Խաչալույս (Աշխարհ)

Խաչալույս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խնուսի գավառում։ Գտնվում էր Արոս գետի ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսացել է Խնուսի դաշտի նշանավոր գյուղերից մեկը։

Բնակիչները քաջ, ռազմասեր և արհեստավոր մարդիկ էին։ 1890-ական թվականներին ակտիվ մասնակցություն են ունեցել թուրքերի դեմ մղված ազատագրական պայքարներում։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին ուներ 85 տուն հայ և 30 տուն քուրդ բնակիչ։ 1915 թվականին ուներ մոտ 200 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, ջուլհակությամբ և գորգագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչալույսն ուներ Ս. Սարգիս Զորավար անունով քարակերտ եկեղեցի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր վարժարան։

Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչալույսում է ծնվել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Մովսիսյանը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 660

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 706