Լուիզա Պոզապալյան
Լուիզա Պոզապալյան | |
---|---|
Ի ծնե անուն | Լուիզա Պոզապալյան |
Ծնվել է | 1933 օգոստոսի 24, Մարսել Մարսել |
Մահացել է | մայիսի 6, 1998Շտուտգարտ Շտուտգարտ, Գերմանիա | (տարիքը 64),
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | Երգիչ, սոպրանո |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լուիզա Պոզապալյան (Անաիս Եղիայան) (մարտի 24, 1936[1][2] կամ 1936[3], Մարսել - մայիսի 6, 1998[1][2] կամ 1998[3], Շտուտգարտ, Գերմանիա), հայ օպերային երգչուհի, սոպրանո։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուիզա Պոզապալյանը ծնվել է Մարսել քաղաքում։ Վաղ հասակում բնակվել է Բեյրութում, որտեղ երգել է «Գուսան» երգչախմբում։ Հետագայում կատարելագործվել է Միլանում: 1965-1973 թվականներին եղել է Համբուրգի օպերային թատրոնի մեներգչուհի։ Ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա»-ում, Մոնրեալում, Լոնդոնում, Հռոմում, Փարիզում, Բրյուսելում, Բեռլինում, Մյունխենում, Ամստերդամում, Կոպենհագենում, Մոսկվայում, Երևանում:
Դերերգերից են`
- Դոննա Աննա՝ Մոցարտի «Դոն Ժուան»
- Դեզդեմոնա՝ Վերդիի «Օթելլո»
- Լեոնորա՝ Վերդիի «Տրուբադուր»
- Ալիս՝ Վերդիի «Ֆալստաֆ»
- Մարգարիտ՝ Գունոյի «Ֆաուստ»
- Միմի՝ Պուչչինիի «Բոհեմա»
Կատարել է սոպրանոյի երգամասեր վոկալ-սիմֆոնիկ երկերում՝ Բախի h-moll մեսսա, Մոցարտի «Ռեքվիեմ», Բեթհովենի 9-րդ սիմֆոնիա, Բրամսի «Գերմանական ռեքվիեմ» և այլն։ Հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի՝ կատարելով Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Բարսեղ Կանաչյանի, Գ. Ալեմշահի և այլոց ստեղծագործությունները[4]։
Միջազգային մրցույթների դափնեկիր է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 348)։ ![]() |