Jump to content

Լուիզա Մեյ Օլքոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզա Մեյ Օլքոթ
անգլ.՝ Louisa May Alcott
Ծննդյան անունանգլ.՝ Louisa May Alcott
Ծնվել էնոյեմբերի 29, 1832(1832-11-29)[1][2][3][…]
ԾննդավայրGermantown, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5]
Վախճանվել էմարտի 6, 1888(1888-03-06)[1][2][3][…] (55 տարեկան)
Վախճանի վայրԲոստոն, ԱՄՆ[5]
ԳերեզմանSleepy Hollow Cemetery[6]
Գրական անունA. M. Barnard, Flora Fairfield[7], Flora Fairchild[8] և Tribulation Periwinkle[9]
Մասնագիտությունգրող, բուժքույր, բանաստեղծուհի, վիպասան, մանկագիր, ուսուցչուհի, ծառա և սուֆրաժիստ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
Ժանրերգոթական գրականություն
Գրական ուղղություններաբոլիցիոնիզմ
Ուշագրավ աշխատանքներՓոքրիկ տիկիններ, An Old-Fashioned Girl?, Jo's Boys?, Work: A Story of Experience?, Eight Cousins; or, The Aunt-Hill?, Rose in Bloom?, Under the Lilacs?, Jack and Jill: A Village Story?, Flower Fables?, The Brownie and the Princess? և A Modern Mephistopheles?
Պարգևներ
ԱզգականներWilliam Alcott?[11], Louise May Nieriker?[12] և John Sewall Pratt?[13]
Изображение автографа
Կայքlouisamayalcott.org
 Louisa May Alcott Վիքիպահեստում

Լուիզա Մեյ Օլքոթ (անգլ.՝ Louisa May Alcottնոյեմբերի 29, 1832(1832-11-29)[1][2][3][…], Germantown, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5] - մարտի 6, 1888(1888-03-06)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[5]), ամերիկացի գրող, ով հայտնի է դարձել 1868 թվականին «Փոքրիկ կանայք» վեպի հրատարակմամբ։

Մանկություն, ստեղծագործական գործունեության սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզա Մեյ Օլքոթը գրող-տրանսցենդենտալիստ Էյմոս Բրոնսոն Օլքոթի և սուֆրաժիստուհի Էբի Մեյի չորս դուստրերից երկրորդն էր։ Օլքոթների ընտանիքը ծագում էր Նոր Անգլիայից, բայց Լուիզան ծնվել է Ֆիլադելֆիայում, Փենսիլվանա նահանգ։ Երբ աղջիկը երկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Բոստոն[14], որտեղ Էյմոս Բրոնսոն Օլքոթը հիմնադրել է փորձառարական դպրոց և միացել տրանսցենդենտալ ակումբի, Ռալֆ Ուոլդո Էմերսոնի և Հենրի Դեյվիդ Թորոյի ղեկավարությամբ։ Դպրոցի մի քանի անհաջողություններից հետո, Օլքոթները տեղափոխվել են Կոնկորդ, Մասսաչուսեթս, որտեղ միացել են «Fruitlands» ուտոպիական բնակավայրին, հիմնադրված տրանսցենդենտալների կողմից։ Լուիզան կրթություն է ստացել հոր ղեկավարությամբ. նրա վրա մեծ ազդեցություն են գործել հոր ընկերները՝ Էմերսոնը, Տորնոն, Նաթանիել Հոթորնը, Մարգարեթ Փուլերը։

Հասունանալով Լուիզա Օլքոթը դարձել է աբոլիցիոնիզմի և ֆեմինիզմի հետևորդ։ Ընտանիքի աղքատության պատճառով նա սկսել է վաղ տարիքում աշխատել (տնային դաստիարակչուհի, ուսուցչուհի, դերձակուհի)։ Մանկուց հետաքրքրվում էր գրականությամբ, գրում էր փոքր պատմվածքներ և հեքիաթներ, պիեսներ էր գրում տնային թատրոնի համար։ 22 տարեկանում Լուիզան գրել է իր առաջին գիրքը՝ «Առակ ծաղիկների մասին» («Flower Fables»), որտեղ ընդգրկվել են պատմվածքներ, գրված Էլեն Էմերսոնի՝ Ռալֆ Ուոլդո Էմերսոնի դստեր համար։

Քաղաքացիական պատերազմի ժամանակ աշխատել է բուժքույր Ջորջթաունի հոսպիտալում։ 1863 թվականին հրատարակվել են հարազատներին ուղղված նմակները վերամշակված տարբերակով, որոնք նա ուղարկում էր հոսպիտալից, և այդ գիրքը նրան բերեց առաջին ճանաչումը։

Հայտնիություն և հետագա կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1868 թվականին հրատարակվել է Օլքոթի ամենահայտնի գիրքը՝ «Փոքրիկ կանայք», որը պատմում էր Մարչ ընտանիքի չորս աղջիկների հասունացման մասին. Մեգ, Ջո, Բեթ, Էմի։ Այն ստեղծվել էր բոստոնացի հրատարակիչ Թոմաս Նայլսի խնդրանքով, ով խնդրել էր Օլքոթին գրել «Գիրք աղջիկների համար»։ Մեգի նախատիպը հանդիսացել է նրա ավագ քույրը՝ Աննան. ինքն իրեն արտահայտել է Ջոյի կերպարում, իսկ Բեթի և Էմիի կերպարները համապատասխանաբար հիմնված էին նրա կրտսեր քույրերի՝ Էլիզաբեթի և Մեյի վրա։ Գրքի հաջողությունը դրթեց բանաստեղծուհուն շարադրել այս ստեղծագործության հետ կապված մի քանի վեպեր. 1869 թվականին լույս տեսավ շարունակությունը` «Լավագույն կանայք», որը հաճախ հրապարակվում է վեպի առաջին մասի հետ և պատմում է Մարչ քույրերի երիտասարդության և ամուսնության մասին, 1871 թվականին հրատարակվել է «Փոքրիկ տղամարդիկ», վեպը, ինչպես նաև կիսաինքնակենսագրական, որը պատմում է բանաստեղծուհու զարմիկների մասին, վերջապես 1886 թվականին լույս տեսավ «Ջոյի տղաներ» գիրքը։

Ի տարբերություն իր գրական մարմնավորման Լուիզա Մեյ Օլքոթը երբեք ամուսնացած չի եղել։

1879 թվականին քրոջ` Մեյի մահից հետո, բանաստեղծուհին իր վրա է վերցրել երկու տարեկան զարմուհու Լուիզա Մեյ Ներիկերի խնամակալությունը։

Ավելի ուշ Օլքոթը դարձել է կանանց իրավունքների ակտիվ պաշտպան և առաջին կինն էր, ով գրանցվել էր Կոնկերդեում ընտրությունների մասնակցելու համար։

Չնայած վաթարացած առողջական վիճակին, Օլքոթը ստեղծագործեց մինչև կյանքի ավարտը։ Նա մահացել է 1888 թվականի մարտի 6-ին Բոսթոնում, սնդիկից թնավորվելու հետևանքով ( որովայնային տիֆի պատճառով նա երկար ժամանակ կալոմել էր օգտագործում)։

Լուիզա Օլքոթի պատվին կոչվել է Վեներայի խառնարանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Մեյ Օլքոթ» հոդվածին։