Լոն Չեյնի
Լոն Չեյնի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 1, 1883[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Կոլորադո Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | օգոստոսի 26, 1930[1][2] (47 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոռեժիսոր, թատրոնի դերասան, սցենարիստ, կինոդերասան և դիմահարդար |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0151606 |
lonchaney.com |
Լոն Չեյնի (անգլ.՝ Lon Chaney, Sr., ապրիլի 1, 1883[1][2][3][…], Կոլորադո Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ - օգոստոսի 26, 1930[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ի ծնե՝ Լեոնիդաս Ֆրենկ Չեյնի (անգլ.՝ Leonidas Frank Chaney), ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և համր կինոյի դիմահարդարիչ[5]։ Նա համարվում է վաղ կինեմատոգրաֆի ամենահզոր և բազմաբնույթ դերասաններից մեկը։ Հայտնի է դարձել իր արտաքինը մինչև անճանաչելիություն փոխելու ունակությամբ, ինչի շնորհիվ ստացել է «Հազարավոր դեմքերով մարդ» մականունը[6]։ Չեյնիին առավել մեծ ճանաչում են բերել «Կուզիկը Նոտր Դամից» (1923), «Օպերայի ուրվականը» (1925) և «Լոնդոնը կեսգիշերն անց» (1927) ֆիլմերը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոնիդաս Ֆրենկ Չեյնին ծնվել է Կոլորադո Սփրինգսում (Կոլորադո, ԱՄՆ) Ֆրենկ Չեյնիի և Էմմա Ալիսիա Քենեդիի ընտանիքում։ Նրա հայրն ունեցել է անգլիական և ֆրանսիական ծագում, իսկ մայրը շոտլանդական, անգլիական և իռլանդական արմատներ։ Դերասանի նախապապը կոնգրեսական Ջոն Չեյնին էր։ Չեյնիի մայրական գծով պապը՝ Ջոնաթան Ռալսթոն Քենեդին, 1874 թվականին հիմնել է Կոլորադոյի դպրոց խուլ համրերի համար, որտեղ ավելի ուշ հանդիպել են Չեյնիի ծնողները[7] (երկուսն էլ խուլ ու համր էին, այդ հատկությունը դեռ մանուկ հասակում օգնել է Լեոնիդասին փորձ ձեռք բերել մնջախաղում)։ Մանկուց աշխատել է Կոլորադո Սփրինգսի օպերային թատրոնում որպես բեմի աշխատող, դեկորատոր և ռեկվիզիտոր, երբեմն էլ թատրոնում ստացել է թռուցիկ դերեր։ 1902 թվականին սկսել է աշխատել Վոդեվիլ թատրոնում և ճամփորդել դերասանների հետ։ 1905 թվականին՝ երբ Չեյնին դարձել է 22 տարեկան, ծանոթացել և ամուսնացել է տասնվեցամյա երգչուհի Կլևա Կրեյթոնի հետ (Ֆրենսիս Քլիվլենդ Կրեյթոն), իսկ 1906 թվականին ծնվել է նրանց միակ երեխան՝ Թուլ Չեյնին (հետագայում հայտնի՝ որպես Լոն Չեյնիի կրտսեր)։ Չեյնին շարունակել է շրջագայություններով հանգես գալ։ 1910 թվականին Չեյնիի ընտանիքը բնակություն է հաստատել Կալիֆորնիայում։
Չեյնիի հարաբերությունները կնոջ հետ վատացել են։ 1913 թվականի ապրիլի 30-ին Կլևան գնացել է Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Մաջեստիկ (Majestic Theater) թատրոն, որտեղ Լոնը ղեկավարել է «Կոլբ և Դիլլ» (Kolb and Dill) շոուն, և փորձել է ինքնասպան լինել՝ սնդիկի դիքլորիդ խմելով[8]։ Նա ողջ է մնացել, բայց երգել այլևս չի կարողացել։ Հաջորդել է սկանդալը, որի արդյունքում ամուսնալուծությունը տեղի է ունեցել նույն տարում, Լոնը ստիպված է եղել լքել թատրոնը և սկսել աշխատել կինոյում։ 1912 և 1917 թվականների միջև ընկած ժամանակահատվածի Չեյնիի գործունեության մասին ոչինչ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ նա սկսել է դիմահարդարում անել Universal ստուդիայի համար, որտեղ խիստ աչքի է ընկել նույնիսկ ուժեղ մրցակցության պայմաններում։ Դրանից հետո նա սկսել է նկարահանվել կարճամետրաժ կատակերգություններում և ծանոթացել ռեժիսորների ամուսնական զույգի՝ Ջո Դե Գրասի և Իդա Մայ Պարկերի հետ, որոնք նրան նշանակալի դեր են տվել իրենց ֆիլմերում և դրդել նրան խաղալու ահարկու կերպարներ։ Հետագայում Լոնը գրել է սցենարներ և ռեժիսավորել որոշ ֆիլմեր, որոնցում նկարահանվել է։
Չեյնին ամուսնացել է Կոլբ և Դիլլ բեմադրող իր նախկին գործընկերներից մեկի՝ Հեյզել Գաստինգսի հետ։ Ամուսնությունից հետո զույգը խնամակալություն է ստացել 10-ամյա որդու՝ Չեյնի Կրեյթոնի նկատմամբ, ով մինչ այդ ապրել է տարբեր մանկատներում և գիշերօթիկ դպրոցներում՝ Կլևայի և Լոնի ապահարզանի պահից ի վեր[9]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականին Լոն Չեյնին արդեն հայտնի է եղել և նրան հաճախ են հրավիրել կինո, բայց աշխատավարձի վրա, որը նա ստացել է, դա չի արտացոլվել։ Երբ նա որոշել է այդ մասին խոսել ստուդիայի ղեկավար Ուիլյամ Սիսթերի հետ, վերջինս ասել է. «Դու երբեք չես ստանա շաբաթական հարյուր դոլարից ավելի»։ Դրանից հետո Չեյնին հեռացել է ստուդիայից և մեկ տարվա ընթացքում փոքր դերերով է զբաղվել։ Միայն 1918 թվականին, Ուիլյամ Հարթի «Գաունի հաղթանակը» ֆիլմում զգալի դեր խաղալով, Չեյնիի տաղանդը ճանաչվել է քննադատների կողմից։
1917 թվականին Universal-ը թողարկել է «Պարկապզուկ նվագողի գինը» ֆիլմը, որի գլխավոր դերերում էին Լոն Չեյնին, Դորոթի Ֆիլիպսը և Ուիլյամ Սթոուելը։ Այնուհետև հաջորդել են մի քանի ֆիլմեր, որտեղ այդ նույն երեք դերասանները խաղացել են հերթափոխով դրական և բացասական կերպարների։ Երբեմն տրիոին միացել է դերասանուհի Քլեր Դյու Բրեյը։ Չեյնին, Սթոուելը և Ֆիլիպսն այնքան հայտնի էին, որ 1917 թվականից մինչև 1919 թվականը Universal ընկերությունը թողարկել է նրանց հետ տասնչորս ֆիլմ։ Այդ ֆիլմերի ռեժիսորները հիմնականում Չեյնիի ընկերներն էին՝ Ջո Դե Գրասը և Իդա Մայ Պարկը։ Երբ Չեյնին նկարահանվել է այլ ֆիլմերում, օրինակ՝ «Գաունի հաղթանակը» կամ «Կայզեր։ Բեռլինի կենդանին», Սթոուելն ու Ֆիլիպսը նկարահանվել են դուետով՝ սպասելով նրա վերադարձին։ Չեյնիի նման բացակայության հետևանքով չարագործի դերը «Մարդկության սիրտը» (1918) ֆիլմում, որն ի սկզբանե նախատեսված էր նրա համար, բաժին է հասել Էրիխ ֆոն Շտրոհայմին։ «Վճարված է նախօրոք» (1919) ֆիլմը վերջինն է, որտեղ երեքն էլ միասին խաղացել են. Universal ստուդիան Սթոուելին Աֆրիկա է ուղարկել՝ նկարահանումների համար վայրեր ընտրելու համար։ Ճանապարհին մեկ այլ գնացք հարվածել է այն վագոնին, որով մեկնում էր դերասանը, ինչի հետևանքով նա զոհվել է։ Այդ ֆիլմերի մեծ մասը կորել են, բայց որոշները, ինչպիսիք են «Հաղթանակ» և «Վճարված է նախօրոք» ֆիլմերը, արդեն վերականգնվել են և այժմ պատկանում է կոլեկցիոներին։ Բեկումնային էր Չեյնիի Ջորջ Լոգան Տակերի ֆիլմում գլխավոր դերերից մեկը խաղալը։ «Հրաշագործ» (1919) Ֆիլմում Լոն Չեյնին ցուցադրել է վարպետորեն վերամարմնավորում և այդ ժամանակներում աչքի ընկնող գրիմ։ Քննադատների դրական արձագանքները և ֆիլմի ավելի քան 2 միլիոն դոլարի հասույթային վճարները Լոն Չեյնիին դարձրել են Ամերիկայի ամենանշանավոր բնահատուկ դերեր կատարող դերասաններից մեկը։
Ավելի ուշ Չեյնին հաստատել է իր ժամանակի լավագույն դերասաններից մեկի կոչումը՝ գերազանց կատարելով ռեժիսոր Ուոլես Ուորսլիի գանգստերական և արկածային «Պատիժ» (1920) ֆիլմում գրիմավորման աշխատանքը, որում նա խաղացել է անդամահատված ոտքերով գանգստերի դեր։ Այդ դերի համար Չեյնին ստիպված է եղել ամուր կապել իր ոտքերը և հագնել հատուկ սարք, որը տպավորություն է ստեղծում, որ դերասանը ծնկից ներքև ոտքեր չունի. զարկերակային ճնշման պատճառով այդ սարքերը պետք է հանվեին յուրաքանչյուր 10 րոպեն մեկ։ «Պատիժ» ֆիլմի կոմերցիոն հաջողությունը Չեյնիին դարձրել է համր կինոյի ամենապահանջված դրամատիկ դերասաններից մեկը։ Չեյնին նկարահանվել է ռեժիսոր Թոդ Բրաունինգի 10 ֆիլմերում՝ հաճախ պատկերելով տգեղ և/կամ խեղված կերպարներ, օրինակ՝ կրկեսում դանակներ նետող ձեռնատ Ալոնզոյի դերը Ջոան Քրոուֆորդի հետ «Անհայտը» (1927) ֆիլմում։ Ավելի ուշ Ջոան Քրոուֆորդն ասել է, որ Լոն Չեյնիի հետ նկարահանումների ժամանակ դերասանական վարպետության մասին ավելին է իմացել, քան ցանկացած այլ գործընկերից իր երկարամյա կինոկարիերայի ընթացքում։ Բերտ Լանկաստերը պնդել է, որ Չեյնիի խաղն այս ֆիլմում գերազանցել է այն ամենը, ինչ նրան հաջողվել էր տեսնել։ 1927 թվականին Չեյնին նկարահանվել է Քոնրադ Նայջելի, Մարսելին Դեյի, Հենրի Բրեզիլ Վոլտհոլի և Փոլի Մորանի հետ Թոդ Բրաունինգի «Լոնդոնը կեսգիշերից հետո» սարսափ ֆիլմում, որը պատմության մեջ ամենանշանավոր կորած ֆիլմերից մեկն է։ Այսօրվա դրությամբ հայտնի է Լոն Չեյնիի մասնակցությամբ ֆիլմի միայն ինը վայրկյանանոց պահպանված հատված։ Հնչյունային կինոյում Լոն Չեյնիի վերջին դերը և միակ աշխատանքը դարձել է «Ոչ սուրբ երրորդություն» (1930) ֆիլմի ռեմեյքը (օրիգինալ ֆիլմում, որը 1925 թվականին նկարահանել է Թոդ Բրաունինգը, նույնպես նկարահանվել Է Չեյնին)։ Չեյնին պնդել է, որ ֆիլմում հնչեցրել է հինգ առանցքային ձայն (որովայնախոսի, ծեր կնոջ, թութակի, մանեկենի և աղջկա)։
Կինոարվեստի զարգացման վաղ փուլերում գրիմն ընդհանրապես գոյություն չի ունեցել, դերասաններն առավելագույնը կրել են վերադիր մորուքներ և բեղեր, որպեսզի նշանակեն չարագործին կամ կերպարի հակադրություն։ Այն ամենի մեծ մասը, ինչը հոլիվուդյան դերասաններն իմացել են գրիմի մասին, եկել է թատրոնում իրենց փորձից, բայց թատերական գրիմը միշտ չէ, որ լավ է նայվել ֆիլմերում, հաշվի առնելով, որ դրա որակը ժամանակի ընթացքում բարելավվել է։ Հարկ է նաև նշել, որ Չեյնիի օրոք դեռ չեն եղել գրիմ անողներ, որոնց հիմնական պարտականությունը կլիներ գրիմ ստեղծելն ու գրիմավորումը։ Մինչև 20-ական թվականների կեսերը դերասաններն իրենք են գրիմավորել իրենց։ Գրիմ անողների բացակայության պայմաններում, որպես մասնագիտություն, Չեյնին վարպետությունը մեծ առավելություն է տվել նրան՝ այլ դերասանների նկատմամբ։ Չեյնիի գրիմից բացի, նա նաև մեծ ուշադրություն է դարձրել իր կերպարի զգեստապահարանին։ Նրա համար կարևոր է եղել ոչ միայն հագուստի տեսակը, այլ նաև մանրուքները, ներառյալ կարերը և նույնիսկ կեղտը։ Օրինակ՝ «Երբ քաղաքը քնած է» (1928) ֆիլմում դետեկտիվի զգեստը, ում խաղում էր Չեյնին, պատված է սննդից մնացած բծերով, «Պատիժ» (1920) ֆիլմում նրա կերպարը երկար վերարկու է կրում, որը թաքցնում է այլանդակված ոտքերը։ Պրոդյուսերները գիտեին, որ Չեյնիին կարելի է վերցնել գրեթե ցանկացած դերի համար, և նա հանճարեղ է այն կատարելու. Լոն Չեյնին մեկ ֆիլմում կարողացել է միանգամից երկու դեր խաղալ։ Օրինակ՝ «Օրենքից դուրս» (1920) ֆիլմում նա կերտել է մի կերպարի դեր, որը սպանել է մեկ այլ կերպարի, որի դերը նույնպես ինքն է խաղացել։
Չեյնին ստեղծել է կինոյի պատմության մեջ երկու գրոտեսկային ամենաաղավաղված կերպարները, առաջինը Վիկտոր Հյուգոյի վեպի հիմնա վրա ստեղծված «Կուզիկը Նոտր Դամից» ֆիլմի հերոս Կվազիմոդոն է (1923), որը, միանշանակ, դարձել է այս թանկ և տպավորիչ ներկայացման հաջողության հիմնական պատճառը։ Այս դերի համար Չեյնին պատրաստել է արհեստական կուզ, որը կշռել է18 կիլոգրամ, իսկ կուզն ամրացնելու մնացած հարմարանքները Չեյնիին ավելացրել են ևս 13 կիլոգրամ ծանրություն։ Նույնիսկ հանդիկապով նա անհավանական ճարպկությամբ տեղաշարժվել է Փարիզի Աստվածամոր տաճարի հայտնի ճակատը պատկերող հսկայական դեկորացիայով։ Երկրորդ կերպարը «Օպերայի ուրվականը» (1925) ֆիլմի հերոս Էրիկն է (հենց ինքը՝ ուրվականը), որը նկարահանվել է Գաստոն Լեռուի նույնանուն վեպի հիման վրա, և դերի համար Չեյնին ինքնուրույն պատրաստել է յուրահատուկ դիմահարդարում՝ արտասովոր իր բարդությամբ, և ներկաների խոսքերով՝ չափազանց ցավ պատճառող․ օրինակ՝ քթանցքների մեջ դրված մետաղյա ճարմանդները դերասանի մոտ առաջացրել էին մշտական արյունահոսություններ։ Այնուամենայնիվ, նրա կերպարները ձգտել են հանդիսատեսի մոտ առաջացնել կարեկցանք կերպարների նկատմամբ, և ոչ թե սարսափ կամ անջատում՝ տհաճ արտաքինի պատճառով։ Չեյնիին հետաքրքրել են նաև հրեշները։ «Կույր գործաք» ֆիլմում (1922, ֆիլմը չի պահպանվել) նա խաղացել է պրոֆեսոր-փորձարարի և նրա կողմից ստեղծված մարդ-կապկի դերերը։ Լոն Չեյնիի հայտնիության ժամանակներում, որը չէր դադարում հանդիսատեսին զարմացնել իր նոր շփոթեցնող և միմյանցից տարբեր կինոկերպարներով, ստեղծվել է կատակ․ «Խավարասեր տեսնելիս մի ճզմիր նրան, դա կարող է Լոն Չեյնին լինել»։
1925 թվականին Movie ամսագրի համար ինքնակենսագրական հոդվածում Չեյնին գրել է․ «Ես ուզում էի հիշեցնել մարդկանց, որ մարդկության ամենազզվելի ներկայացուցիչները կարող են ունենալ բարձրագույն ինքնազոհաբերման ունակություն։ Փողոցի դեֆորմացված աղքատ գաճաճը կարող է ունենալ ամենաբարոյական իդեալները։ Իմ դերերի մեծամասնությունը՝ «Կուզիկը», «Օպերայի ուրվականը», «Նա, ով ապտակ է ստանում», կամ «Ոչ սուրբ երրորդություն» ֆիլմերում խաղացած դերերը, կրում են ինքնազոհաբերման կամ ինքնամերժման թեմաներ։ Սրանք այն պատմություններն են, որոնք ես ուզում եմ կերտել»։ Չեյնիի տաղանդները դուրս են եկել բեմական դիմահարդարման և սարսափ ժանրի ֆիլմերի սահմաններից։ Նա նաև եղել է բարձր որակավորմամբ պարող, երգիչ և կատակերգու։ Ռեյ Բրեդբերին Չեյնիի մասին մի անգամ ասել է. «Նա այն մեկն էր, ով ազդեցություն ուներ մեր հոգեկանի վրա։ Նա ինչ-որ ձևով ներխուժել էր մեր հոգու մութ անկյունները, կարողացել էր բռնել մեր թաքուն վախերն ու ցույց տալ դրանք էկրաններին։ Լոն Չեյնիի պատմություն անպատասխան սիրո պատմություն է։ Նա բացահայտորեն խոսում է այն բանի մասին, ինչից դուք վախենում եք, այն մասին, որ ձեզ չեն սիրում, դուք վախենում եք, որ ձեզ երբեք չեն սիրի, դուք վախենում եք, որ կա ձեր գրոտեսկային ինչ-որ մաս, որից գլուխ կշրջի ամբողջ աշխարհը»։ Չեյնին իր երկրորդ կնոջ՝ Հեյզելի հետ վարում էին հրապարակային անձնական կյանք։ Չեյնին շատ չնչին մասնակցություն է ունեցել Metro-Goldwyn-Mayer-ի համար իր ֆիլմերի գովազդային ընկերություններում՝ նպատակասլացորեն խրախուսելով խորհրդավոր կերպարը, և, ինչպես տեղեկացվում է, միտումնաոր կերպով խուսափել է սոցիալական բեմադրություններից Հոլիվուդում։
Կինոյում իր կարիերայի վերջին հինգ տարիներին (1925-1930) Չեյնին աշխատել է բացառապես Metro-Goldwyn-Mayer-ի հետ պայմանագրով՝ էկրաններին մարմնավորելով իր լավագույն կերպարներից մեկը։ «Ասեք դա նավաստիներին» ֆիլմում նրա դերը, որը Չեյնիի խոսքերով իր ամենասիրելի ֆիլմն էր, նա խաղացել է նավաստի Օ’Հարայի դերը, արժանացրել է նրան ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի մեծ սիրուն և դարձել է նրանց առաջին պատվավոր անդամը կինոինդուստրիայից։ Նա նաև արժանացել է բազմաթիվ սկսնակ դերասանների հարգանքին ու հիացմունքին, որոնց նա առաջարկել է հովանավորություն և նկարահանման հրապարակում դադարների ժամանակ միշտ ցանկացել է կիսվել խմբի և դերասանական կազմի հետ իր պրոֆեսիոնալ զննմամբ։
Ձայնային կինոյի սկզբի հետ Չեյնին, ի տարբերություն համր կինոյի դարաշրջանի շատ աստղերի, էնտուզիազմով սկսել է վերամշակել նոր հնարավորությունները։ Նա ստեղծել է «Օպերայի ուրվականը» ֆիլմի հնչունավորված տարբերակը։ Լոն Չեյնին հաճախ է աշխատել ռեժիսոր Թոդ Բրաունինգի հետ, ում հետ նրան կապում էր կենսագրության համընկնումը․ Բրոունինգը երիտասարդ տարիքում երկար ժամանակ ապրել է թափառաշրջիկ կրկեսի դերասանների հետ։ «Լոնդոնը կեսգիշերն անց» ֆիլմի վրա համատեղ աշխատանքից հետո, որում կիրառվել է վամպիրիզմի թեման, նրանք պատրաստվել են միասին ստեղծել Բրեմ Սթոքերի «Դրակուլաներ»-ի էկրանավորումը։ Այս նախագիշը Բրաունինգն իրականացրել է արդեն Չեյնիի մահից հետո, ֆիլմը թողարկվել է 1931 թվականին։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1929 թվականի ձմռանը՝ «Ամպրոպ» ֆիլմում նկարահանումների ժամանակ, Չեյնիի մոտ թոքաբորբ է առաջացել։ 1929 թվականի վերջին նրա մոտ ախտորոշվել է թոքերի բրոնխիալ քաղցկեղ։ Առողջական վիճակը վատացել է, երբ նկարահանումների ժամանակ եգիպտացորենի փաթիլներից պատրաստված արհեստական ձյունը մխրճվել է դերասանի կոկորդի մեջ և արագ լուրջ ինֆեկցիա է առաջացել[10]։ Չնայած ագրեսիվ բուժմանը, նրա վիճակն աստիճանաբար վատթարացել է։ Չեյնին մահացել է կոկորդի արյունազեղումից 1930 թվականի օգոստոսի 26-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա)։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել օգոստոսի 28-ին Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում։ Լոն Չեյնիի դագաղը կրել են դերասաններ, ռեժիսորներ և պրոդյուսերներ՝ Փոլ Բերնը, Հանթ Սթրոմբերգը, Իրվինգ Թալբերգը, Լուիս Բարթ Մայերը, Լայոնել Բերիմորը, Ուոլես Բիրին, Թոդ Բրոունինգը, Լյու Քոուդին և Ռամոն Նովարոն։ ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը կապելլանին և պատվավոր պահակախմբին տրամադրել է հուղարկավորության համար։ Հուղարկավորության արարողության ընթացքում բոլոր կինոստուդիաները և MGM-ի բոլոր գրասենյակները երկու րոպեի ընթացքում լռություն են պահպանել[11][12]։ Թաղված է Ֆորեստ Լոուն գերեզմանատանը՝ հոր դամբարանի կողքին[12]։ 1933 թվականին այնտեղ են թաղվել նրա կնոջը՝ Հեյզելը։ Անհայտ պատճառներով Չեյնիի դամբարանը մնացել է առանց տարբերանշանների[13]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականին Էկրան է բարձրացել Լոն Չեյնիի մասին պատմող «Մարդ հազարավոր դեմքերից» կենսագրական ֆիլմը, Չեյնիի դերն այնտեղ կատարել է Ջեյմս Կեգնին[14]։ Լոն Չեյնիի որդին՝ Կրեյթոնը, ավելի ուշ սկսել է նկարահանվել կինոյում՝ վերցնելով Լոն Չեյնի կրտսերի կեղծանունը, որոշ ֆիլմերում նրան ցույց են տվել որպես Լոն Չեյնի, հայտնի է դարձել 1941 թվականի Universal Studios-ի «Մարդ-գայլ» դասական ֆիլմում վամպիրի դերով[15]։ 1991 թվականին թողարկվել է 10 մասից բաղկացած նամականիշ, որը նվիրված է համր կինոյի դերասաններին, որոնց դիմանկարները նկարել է ծաղրանկարիչ էլ Գիրշֆելդը[16]։ 1997 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ում թողարկվել են դասական սարսափ ֆիլմերի կերպարներով նամականիշեր, որտեղ ի թիվս այլոց, եղել են հայր և որդի Չեյնիները՝ համապատասխանաբար օպերայի ուրվականի և մարդագայլի կերպարներով[17]։ Երաժիշտ Ուորեն Զիվոնն իր «Werewolves of London» երգում հիշատակել է հայր և որդի Չեյնիներին։
2000 թվականին լույս է տեսել Լոն Չեյնիի մասին վավերագրական ֆիլմ, որը կոչվում է «Լոն Չեյնի․ Հազարամյակների պատմություն»։ Ֆիլմի տեքստը կարդում է Քեննեթ Բրանան, իսկ պրոդյուսերն է համր կինոյի պատմաբան Քևին Բրաունլոուն[18]։
1994 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում տեղադրվել է Լոն Չեյնիի աստղը (7046 Hollywood Blvd․)[19]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Թողարկման ամսաթիվ | Արտադրություն/Դիստրիբյուտոր |
---|---|---|---|---|
Poor Jake's Demise | օգոստոսի 16, 1913[20] | IMP - Universal[20] | ||
The Sea Urchin | Barnacle Bill[20] | օգոստոսի 22, 1913[20] | Powers - Universal[20] | |
The Blood Red Tape of Charity | Jewish pawnbroker[20] | սեպտեմբերի 26, 1913[20] | Powers - Universal[20] | |
Shon the Piper | Scottish clansman[20] | սեպտեմբերի 30, 1913[20] | 101-Bison - Universal[20] | |
The Trap | հոկտեմբերի 3, 1913[20] | Powers - Universal[20] | ||
The Restless Spirit | հոկտեմբերի 27, 1913[20] | Victor - Universal[20] | ||
An Elephant on His Hands | Eddie[20] | նոյեմբերի 21, 1913[20] | Nestor - Universal[20] | |
Almost an Actress | The Cameraman[20] | նոյեմբերի 15, 1913[20] | Joker - Universal[20] | |
Back to Life | The Rival[20] | նոյեմբերի 24, 1913[20] | Victor - Universal[20] | |
Red Margaret, Moonshiner | Lon[20] | դեկտեմբերի 9, 1913[20] | Gold Seal - Universal[20] | |
Bloodhounds of the North | Mountie[20] | դեկտեմբերի 23, 1913[20] | Gold Seal - Universal[20] | |
Սուտ | The Lie | Young MacGregor[20] | հոնվարի 6, 1914[20] | Gold Seal - Universal[20] |
The Honor of the Mounted | Jacques Laquox[20] | փետրվարի 17, 1914[20] | Gold Seal - Universal[20] | |
Remember Mary Magdalen | The Half-wit[20] | փետրվարի 23, 1914[20] | Victor - Universal[20] | |
Discord and Harmony | The Sculptor[20] | մարտի 17, 1914[20] | Gold Seal - Universal[20] | |
The Menace to Carlotta | Giovanni Bartholi[20] | մարտի 22, 1914[20] | Rex - Universal[20] | |
The Embezzler | J. Roger Dixon[20] | մարտի 31, 1914[20] | Gold Seal - Universal[20] | |
The Lamb, the Woman, the Wolf | The Wolf[20] | ապրիլի 4, 1914[20] | 101-Bison - Universal[20] | |
The End of the Feud | Wood Dawson[20] | ապրիլի 12, 1914[20] | Rex - Universal[20] | |
The Tragedy of Whispering Creek | The Greaser[20] | մայիսի 2, 1914[20] | 101-Bison - Universal[20] | |
The Unlawful Trade | The Half-Breed[20] | մայիսի 14, 1914[20] | Rex - Universal[20] | |
The Forbidden Room | John Morris[20] | հունիսի 20, 1914[20] | 101-Bison - Universal[20] | |
The Old Cobbler | Wild Bill[20] | հունիսի 27, 1914[20] | 101-Bison - Universal[20] | |
The Hopes of Blind Alley | Vendor[20] | հուլիսի 4, 1914[20] | 101-Bison - Universal[20] | |
A Ranch Romance | Raphael Praz[20] | հուլիսի 8, 1914[20] | Nestor - Universal[20] | |
Her Grave Mistake | Nunez[20] | հուլիսի 15, 1914[20] | Nestor - Universal[20] | |
Արևի շողերով | By the Sun's Rays | Frank Lawler[20] | հուլիսի 22, 1914[20] | Nestor - Universal[20] |
Գաղտնի զնդան | The Oubliette | Chevalier Bertrand De La Payne[20] | օգոստոսի15, 1914[20] | 101-Bison - Universal[20] |
A Miner's Romance | John Burns[20] | օգոստոսի26, 1914[20] | Nestor - Universal[20] | |
Her Bounty | Fred Howard[20] | սեպտեմբերի13, 1914[20] | Rex - Universal[20] | |
The Higher Law | Sir Stephen[20] | սեպտեմբերի 19, 1914[20] | 101-Bison - Universal[20] | |
Ռիշելյե | Richelieu | Baradas[20] | սեպտեմբերի 26, 1914[20] | 101-Bison - Universal[20] |
The Pipes o' Pan | Arthur Farrell[20] | հոկտեմբերի 4, 1914[20] | Rex - Universal[20] | |
Virtue Is Its Own Reward | Duncan Bronson[20] | հոկտեմբերի 11, 1914[20] | Rex - Universal[20] | |
Her Life's Story | Don Valasquez | հոկտեմբերի 15, 1914 | Rex - Universal[20] | |
A Small Town Girl | Procurer | նոյեմբերի 7, 1914 | 101-Bison - Universal[20] | |
Lights and Shadows | Bentley | նոյեմբերի 29, 1914 | Rex - Universal[20] | |
The Lion, the Lamb, the Man | Fred | դեկտեմբերի 6, 1914 | Rex - Universal[20] | |
A Night of Thrills | դեկտեմբերի 13, 1914 | Rex - Universal[20] | ||
Her Escape | Pete | դեկտեմբերի 13, 1914 | Rex - Universal[20] | |
The Sin of Olga Brandt | Stephen Leslie | հոնվարի 3, 1915 | Rex - Universal[20] | |
The Star of the Sea | Tomasco | հոնվարի 10, 1915 | Rex - Universal[20] | |
The Measure of a Man | Mountie Lt. Jim Stuart | հոնվարի 28, 1915 | Rex - Universal[20] | |
The Threads of Fate | The Count | փետրվարի 21, 1915 | Rex - Universal[20] | |
When the Gods Played a Badger Game | The Property Man | փետրվարի 28, 1915 | Rex - Universal[20] | |
Such Is Life | Tod Wilkes | մարտի 4, 1915 | Rex - Universal[20] | |
Where the Forest Ends | Paul Rouchelle | մարտի 7, 1915 | Rex - Universal[20] | |
Outside the Gates | Perez | մարտի 14, 1915 | Rex - Universal[20] | |
All for Peggy | The Stable Groom | մարտի 18, 1915 | Rex - Universal[20] | |
The Desert Breed | Fred | մարտի 28, 1915 | Rex - Universal[20] | |
Maid of the Mist | The Postmaster | ապրիլի 1, 1915 | Rex - Universal[20] | |
The Girl of the Night | ապրիլի 8, 1915 | Rex - Universal[20] | ||
The Stool Pigeon | - Directed - | ապրիլի 9, 1915 | Victor - Universal[20] | |
The Grind | ||||
An Idyll of the Hills | ||||
The Stronger Mind | ||||
The Oyster Dredger | ||||
Steady Company | ||||
The Violin Maker | ||||
The Trust | ||||
Bound on the Wheel | ||||
Mountain Justice | ||||
Quits | ||||
The Chimney's Secret | ||||
The Pine's Revenge | ||||
The Fascination of the Fleur de Lis | ||||
Ավաղ և ահ | Alas and Alack | |||
A Mother's Atonement | ||||
Lon of Lone Mountain | ||||
The Millionaire Paupers | ||||
Under a Shadow | ||||
Stronger Than Death | ||||
Հայրը և տղաները | Father and the Boys | |||
Dolly's Scoop | ||||
Խանդի իշխանության տակ | The Grip of Jealousy | |||
Խճճված սրտեր | Tangled Hearts | |||
Ոսկեզօծ սարդ | The Gilded Spider | |||
Բոբբին բալետից | Bobbie of the Ballet | |||
Ագահության ճիրաններում | The Grasp of Greed | |||
Կայենի նշանը | The Mark of Cain | |||
Եթե ինձ կանչի իմ երկիրը | If My Country Should Call | |||
Felix on the Job | ||||
Քամիներին անհասանելի տեղ | The Place Beyond the Winds | |||
Accusing Evidence | ||||
Լռության գինը | The Price of Silence | |||
Պարկապզուկ նվագողի գինը | The Piper's Price | |||
Hell Morgan's Girl | ||||
The Mask of Love | ||||
Վանդակավոր վերարկուով աղջիկը | The Girl in the Checkered Coat | |||
Ազդանշանային կրակ | The Flashlight | |||
Տիկնիկային տուն | A Doll's House | |||
Fires of Rebellion | ||||
Փրկությունը | The Rescue | |||
Հաղթանակ | Triumph | |||
Վճարիր ինձ | Pay Me! | |||
The Empty Gun | ||||
Ամեն ինչ մեկ անգամ | Anything Once | |||
Ալ կարմիր մեքենա | The Scarlet Car | |||
Broadway Love | ||||
The Grand Passion | ||||
Կայզեր. Բեռլինյան կենդանի | The Kaiser, the Beast of Berlin | |||
Ամուր ընկերություն | Fast Company | |||
Բրոդվեյյան սկանդալ | A Broadway Scandal | |||
Գաունի հաղթանակը | Riddle Gawne | |||
Այս գրողի տարած Բեթիզը | That Devil, Bateese | |||
Այդ մասին խոսում է ամբողջ քաղաքը | The Talk of the Town | |||
Վտանգ, չշտապել | Danger, Go Slow | |||
Փչացած սիրուհի | The Wicked Darling | |||
Հուսահատ Ջեքը | Daredevil Jack | |||
Կեղծ անձինք | The False Faces | Thomas Ince - Paramount | ||
Ծննդավայր | A Man's Country | Winsome Stars Corporation - Robertson Cole | ||
Հրաշագործ | The Miracle Man | The Frog | օգոստոսի 26, 1919 | George Loane Tucker - Paramount |
Վճարված է նախօրոք | Paid in Advance | Bateese Le Blanc[20] | սեպտեմբերի 1, 1919 | Universal[20] |
When Bearcat Went Dry | ||||
Հաղթանակ | Victory | Maurice Tourneur - Paramount | ||
Գանձերի կղզ | Treasure Island | Maurice Tourneur - Paramount | ||
Մեծ ընծա | The Gift Supreme | |||
Հյուսիսի թափառաշրջիկները | Nomads of the North | Associated First National | ||
Պատիժ | The Penalty | Blizzard | հուլիսի 20, 1920 | Rex Beach and Sam Goldwyn - Goldwyn Pictures |
Օրենքից դուրս | Outside the Law | Black Mike Sylva / Ah Wing | դեկտեմբերի 26, 1920 | Tod Browning - Universal |
Կյանքի դրվագները | Bits of Life | Marshall Neilan - Associated First National | ||
Փոսիկի մեկանոց | The Ace of Hearts | Wallace Worsley - Goldwyn Pictures | ||
Հանուն նրանց, ում մենք սիրում ենք | For Those We Love | Betty Compson - Goldwyn Pictures | ||
Ծուղակ | The Trap | |||
Քաղաքի ձայները | Voices of the City | Goldwyn Pictures | ||
Մարմին և արյուն | Flesh and Blood | |||
Լույս խավարի մեջ | The Light in the Dark | |||
Ստվերներ | Shadows | B. P. Schulberg - Preferred Pictures | ||
Օլիվեր Թվիսթ | Oliver Twist | Fagin | հոկտեմբերի 30, 1922 | Sol Lesser - Associated First National |
Քուինսի Ադամս Սոյեր | Quincy Adams Sawyer | Metro Pictures | ||
Կույր գործաք | A Blind Bargain | Goldwyn Pictures | ||
Բոլոր եղբայրները քաջ էին | All the Brothers Were Valiant | Metro Pictures | ||
Մինչդեռ քնած է Փարիզը | While Paris Sleeps | |||
Շոկ | The Shock | |||
Կուզիկը Նոտր Դամից | The Hunchback of Notre Dame | Quasimodo | սեպտեմբերի 2, 1923 | Universal |
Հաջորդ անկյունում | The Next Corner | Հուան Սերաֆին | փետրվարի 18, 1924 | Famous Players-Lasky, - Paramount |
Նա, ով ստանում է ապտակներ | He Who Gets Slapped | Փոլ Բոմոնթ | նոյեմբերի 9, 1924 | MGM |
Հրեշ | The Monster | Դոկտոր Զիկշսկա | մարտի 16, 1925 | MGM |
Օպերայի ուրվականը | The Phantom of the Opera | Օպերայի ուրվականը/Էրիկ | ապրիլի 26, 1925 | Universal |
Ոչ սուրբ երրորդություն | The Unholy Three | Պրոֆեսոր Էխո / տիկին Օ'գրեդի | օգոստոսի16, 1925 | MGM |
Ստի աշտարակ | The Tower of Lies | Ջան | կոկտեմբերի 11, 1925 | MGM |
Դրոզդ | The Blackbird | Սև Դրոզ/Եպիսկոպոս | հունվարի 10, 1926 | MGM |
Ճանապարհ դեպի Մանդալայ | The Road to Mandalay | Սինգապուր Ջո | հունիսի 26, 1926 | MGM |
Ասեք այն նավաստիներին | Tell It to the Marines | Սերժանտ Օ'Հարա | դեկտեմբերի 23, 1926 | MGM |
Պարոն Վու | Mr. Wu | Վուի պապ | մարտի 26, 1927 | MGM |
Անհայտ | The Unknown | Ալոնսոն առանց զենքի | հունիսի 3, 1927 | MGM |
Ծաղրերգություն | Mockery | Սերգեյ | օգոստոսի 13, 1927 | MGM |
Լոնդոնը կեսգիշերից հետո | London After Midnight | Պրոֆեսոր Էդվարդ Կ. Բերկ | դեկտեմբերի 3, 1927 | MGM |
Մեծ քաղաք | The Big City | Չակ Քոլինզ | մարտի 24, 1928 | MGM |
Ծիծաղիր, ծաղրածու, ծիծաղիր | Laugh, Clown, Laugh | Տիտո | ապրիլի 14, 1928 | MGM |
Երբ քաղաքը քնած է | While the City Sleeps | Դեն Քոգլան | սեպտեմբերի 15, 1928 | MGM |
Զանզիբարի արևմուտքը | West of Zanzibar | Ֆրոսո | նոյեմբերի 24, 1928 | MGM |
Արևելքն արևելքն է | Where East is East | Թայգեր Հեյնս | մայիսի 4, 1929 | MGM |
Ամպրոպ | Thunder | Գրումպի Անդերսոն | հուլիսի 8, 1929 | MGM |
Ոչ սուրբ երրորդություն | The Unholy Three | Պրոֆեսոր Էխո / տիկին Օ'գրեդի | հուլիսի 4, 1930[21] | MGM |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Blackmar, Frank W. Kansas: A Cyclopedia of State History, Embracing Events, Institutions, Industries, Counties, Cities, Towns, Prominent Persons, etc. — Chicago : Standard Publishing Company, 1912.
- Fleming, E.J. Paul Bern: The Life and Famous Death of the Metro-Goldwyn-Mayer Director and Husband of Harlow. — Jefferson, North Carolina: McFarland & Company, 2009. — ISBN 978-0-7864-3963-8
- Riley, Philip J. MagicImage Filmbooks Presents The Wolf Man. — Chesterfield, New Jersey: MagicImage Filmbooks, 1993. — ISBN 978-1-8821-2721-4
Schikel, Richard и Allen Hurlburt The Stars. — New York: Bonanza Books, a division of Crown Publishers, 1962. — ISBN 978-0-5170-3771-3
- Slide, Anthony Silent Players: A Biographical and Autobiographical Study of 100 Silent Film Actors and Actresses. — Lexington, Kentucky: University Press of Kentucky, 2010. — ISBN 978-0-8131-2249-6
- Smith, Don G. Lon Chaney Jr.: Horror Film Star, 1906–1973. — Jefferson, North Carolina: McFarland & Company, 2004. — ISBN 978-0-7864-1813-8
- Michael F. Blake A Thousand Faces: Lon Chaney's Unique Artistry in Motion Pictures. — Vestal Press, 1997. — 418 с. — ISBN 9781461730767
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119451778 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Владимир Романов Актеры Голливуда. — Strelbytskyy Multimedia Publishing, 2018-01-24. — 375 с.
- ↑ «LON CHANEY DIES AFTER BRAVE FIGHT; On Road to Recovery, Screen Actor Is Stricken by Hemorrhage of the Throat.WAS A MASTER OF MAKE-UP Son of Deaf and Dumb Parents, HeBegan Career as Property Boy--Excelled in Vivid Personations. Acted as Pike's Peak Guide. Made Stage Debut at 17. Appeared in Slap-Stick Comedy. Wore Straitjacket as "Hunchback." New Disguise for Each Film». The New York Times (անգլերեն). 1930 թ․ օգոստոսի 27. 0362-4331. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Blackmar, 1912, էջեր 496–498
- ↑ «Mysteries and Scandals - Lon Chaney (Season 3, Episode 34)». 2000.
- ↑ «MRS. LON CHANEY DIES; WIDOW OF FILM STAR; Before Her Husband Entered the Movies She Was Well Known In Vaudeville». The New York Times (անգլերեն). 1933 թ․ նոյեմբերի 1. 0362-4331. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Schikel, Hurlburt, 1962, էջ 133
- ↑ Fleming, 2009, էջ 167
- ↑ 12,0 12,1 «Funeral Service For Lon Chaney». The Telegraph. 1930 թ․ օգոստոսի 28. էջ 5. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Riley, 1993, էջ 54
- ↑ Slide, 2010, էջ 217
- ↑ Smith, 2004, էջեր 9, 12
- ↑ «Lon Chaney Postage Stamps». www.lonchaney.org. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Carr, Richard (1997 թ․ հոկտեմբերի 5). «Movie Monsters Kick Off National Stamp-collecting Month». tribunedigital-sunsentinel (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Philip French (2014 թ․ հունվարի 5). «The Phantom of the Opera» (անգլերեն). the Guardian. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Lon Chaney - Hollywood Star Walk - Los Angeles Times» (անգլերեն). projects.latimes.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 20,000 20,001 20,002 20,003 20,004 20,005 20,006 20,007 20,008 20,009 20,010 20,011 20,012 20,013 20,014 20,015 20,016 20,017 20,018 20,019 20,020 20,021 20,022 20,023 20,024 20,025 20,026 20,027 20,028 20,029 20,030 20,031 20,032 20,033 20,034 20,035 20,036 20,037 20,038 20,039 20,040 20,041 20,042 20,043 20,044 20,045 20,046 20,047 20,048 20,049 20,050 20,051 20,052 20,053 20,054 20,055 20,056 20,057 20,058 20,059 20,060 20,061 20,062 20,063 20,064 20,065 20,066 20,067 20,068 20,069 20,070 20,071 20,072 20,073 20,074 20,075 20,076 20,077 20,078 20,079 20,080 20,081 20,082 20,083 20,084 20,085 20,086 20,087 20,088 20,089 20,090 20,091 20,092 20,093 20,094 20,095 20,096 20,097 20,098 20,099 20,100 20,101 20,102 20,103 20,104 20,105 20,106 20,107 20,108 20,109 20,110 20,111 20,112 20,113 20,114 20,115 20,116 20,117 20,118 20,119 Blake, Michael F. The Films of Lon Chaney. — Rowman & Littlefield, 2001. — С. 1—207. — ISBN 1568332378
- ↑ Gregory William Mank Hollywood Cauldron: Thirteen Horror Films from the Genre’s Golden Age. — McFarland, 2010-06-21. — С. 56. — 429 с. — ISBN 9780786462551
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոն Չեյնի» հոդվածին։ |
|
- Ապրիլի 1 ծնունդներ
- 1883 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Օգոստոսի 26 մահեր
- 1930 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի դիմահարդարներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Թոքի քաղցկեղից մահացածներ
- Համր կինոյի դերասաններ
- Ամերիկացիներ անգլիական սերմամբ