Լյուբոր Նիդեռլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուբոր Նիդեռլե
չեխ․՝ Lubor Niederle
Lubor Niederle.jpg
Ծնվել էսեպտեմբերի 20, 1865(1865-09-20)[1][2]
ԾննդավայրKlatovy, Կլատովի շրջան[3]
Մահացել էհունիսի 14, 1944(1944-06-14)[3][2] (78 տարեկանում)
Մահվան վայրՊրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[3]
ՔաղաքացիությունՉեխոսլովակիա
Ազգությունչեխ
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[1]
Մասնագիտությունմարդաբան, հնագետ, նախապատմության ուսումնասիրող, մանկավարժ, preface author և ազգագրագետ
ԱշխատավայրՊրահայի Կարլի համալսարան
Ծնողներհայր՝ Jindřich Niederle?
Զբաղեցրած պաշտոններակադեմիկոս
ԱնդամությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Լվովի գիտական ընկերություն և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Lubor Niederle Վիքիպահեստում

Լյուբոր Նիդեռլե (չեխ․՝ Lubor Niederle, սեպտեմբերի 20, 1865(1865-09-20)[1][2], Klatovy, Կլատովի շրջան[3] - հունիսի 14, 1944(1944-06-14)[3][2], Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[3]), չեխ հնագետ, ժողովրդագրագետ, սլավոնագետ-պատմագետ, մարդաբան: Եղել է Կարլի համալսարանի պրոֆեսոր, Չեխիայի գիտությունների ու արվեստի ակադեմիայի անդամ: Չեխ բանասեր Ինդրժիխ Նիդեռլեի որդին է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1865 թվականին Ավստրիական կայսրության Կլատովի քաղաքում: 1887 թվականին ավարտել է Կարլի համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 1889 թվականին Մյունխենում լսել է դասախոսություններ մարդաբանությունից և հնագիտությունից, 1889-1890 թվականներին աշխատել է Փարիզի Մարդաբանության դպրոցի լաբորատորիաներում: 1893 թվականին գիտական գործուղումով եղել է Ռուսական կայսրությունում, աշխատել թանգարաններում, գրադարաններում, ուսումնասիրել Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի, Վարշավայի, Կիևի, Տվերի հնագիտական հավաքածուները[4]:

Սկսած 1891 թվականից` դասավանդել է Կարլի համալսարանում նախ որպես հնագիտության ու նախապատմական հնաբանության դոցենտ, ապա 1898 թվականին դարձել է առաջին պրոֆեսորը նախապատմական հնաբանության ու ժողովրդագրության բնագավառում: 1907-1908 թվականներին զբաղեցրել է Կարլի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկանի, իսկ 1927-1928 թվականներին` նույն համալսարանի ռեկտորի պաշտոնը:

Հիմնադրել է Հնագիտական ինստիտուտը Պրահայում (1919-1924)` դառնալով այդ ինստիտուտի առաջին տնօրենը: Բացի դրանից` 1928 թվականից ղեկավարել է Պրահայի Սլավոնական ինստիտուտը:

Նիդեռլեն մասնակցություն է ունեցել «Český lid» ամսագրի հիմնադրմանը, որ լույս է տեսնում 1891 թվականից մինչ օրս` մինչև 1928 թվականը լինելով նրա համախմբագիրը: 1914-1930 թվականներին համախմբագիրն է եղել «Památky archaeologické» (ներկայում` «Památky archeologické») հնագիտական պարբերական հրատարակության:

1901 թվականին Նիդեռլեն դարձել է Չեխական գիտական թագավորական ընկերության անդամ, 1906 թվականին ընտրվել է Չեխիայի գիտությունների ու արվեստի ակադեմիայի անդամ, արտասահմանյան մի շարք ակադեմիաների ու գիտական ընկերությունների թղթակից-անդամ է եղել:

Մահից հետո նրա դին կիզել են: 1956 թվականին նրա և կնոջ աճյունափոշին վերահուղարկավորել են Օլշանսկի գերեզմանոցում` Պավել Յոսեֆ Շաֆարիկի դամբարանում[4]:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուբոր Նիդեռլեն զբաղվել է նախնական, անտիկ, ապա սլավոնական հնագիտությամբ: 1893 թվականին լույս է տեսել նրա «Մարդկությունը նախապատմական ժամանակներում» գիրքը, որտեղ ներկայացված է Եվրոպայի հնագիտությունը հին քարի դարից մինչև միջնադարը ներառյալ: 1902-1934 թվականներին հրատարակվել է «Սլավոնական հնություններ» նշանավոր աշխատությունը, որում ամփոփված են սլավոնների մասին տեղեկության մասշտաբային եզրահանգումները:

Նա սխալ էր համարում ալավոնների էթնոգենեզի մասին խոսելը, քանի որ հին սլավոնների մասին ճշգրիտ տեղեկությունները շատ քիչ են. գիտական բնորոշման են ենթարկվում միայն միջնադարյան նյութերը: 1931 թվականին լույս է տեսել «Սլավոնական հնագիտության ղեկավարում» աշխատությունը, որում նա կատարել է իր հնագիտական հետազոտությունների եզրակացությունները:

Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդեռլեն եղել է ժամանակակից արևելյան սլավոնների` որպես մեկ ժողովրդի միավորման կողմնակից` «Սլավոնական հնություններ» գրքում նշելով.

Aquote1.png Շատ ընդհանուր բաներ են իրար կապում ռուս ժողովրդի մասերը, և մեղք է գործում թե' իր և թե' սլավոնննների առաջ նա, ով բռնի ձևով կոտրում է դարերի ստեղծածը` փոխանակ համատեղ ուժերով ստեղծելու մեկը բաղկացուցիչ առանձին մասերից` ռուս ժողովուրդն ու մեկ պետականություն:
- Slovanské starožitnosti I, IV
Aquote2.png


Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118786148 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Нидерле Любор // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 . Гавритухин И. О., Елинкова Д. Любор Нидерле (1865—1944) // Stratum plus. Археология и культурная антропология. — 2015. — № 5. — С. 27—34. — ISSN 1608-9057.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Синюк А. Т. Л. Нидерле // Вопросы истории славян. 1966
  • Eisner J., L. Niederle. Praha, 1948

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]