Լճակային գորտ
Լճակային գորտ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Pelophylax kl. esculentus (Linnaeus, 1758) |
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
| ||||||||||||
|
Լճակային գորտ կամ ուտելու գորտ (լատ.՝ Rana esculenta), անպոչների կարգի իսկական գորտերի ընտանիքին պատկանող երկկենցաղ կենդանի։
Համարվում է այն եզակի լճային գորտերից մեկը, որը որպես հիբրիդ գոյություն է ունեցել դեռևս 5000 տարի առաջ։ Արտաքնապես գրեթե չի տարբերվում իր ազգական լճային գորտից։ Լճային գորտից տարբերվում է միայն ռեզոնատորով, որը լճային գորտերի մոտ սպիտակ է, իսկ վերջիններիս մոտ՝ մոխրագույն[1]։
Ապրում է լայնատերև անտառների լճակներում։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համարվում է Եվրոպայի էնդեմիկ կենդանատեսակ և տարածված է միայն Եվրոպա աշխարհամասում։ Բացի Պիրենեյան և Բալկանյան թերակղզիներից, Ֆրանսիայից և Հունաստանից տարածված է ամբողջ Եվրոպայում։
Տարածման արեալը ընդգրկում է Ռուսաստանի և կենտրոնական Եվրոպական հատվածը, Բալթյան վահանը, Սկանդինավյան թերակղզին՝ մինչև Իսլանդիա, Մեծ Բրիտանիան և Իռլանդիան, Ալպյան երկրները՝ ի դեմս Շվեյցարիայի, Գերմանիայի, Իտալիայի։
Լինում են ամբողջ կենտրոնական Եվրոպայում՝ մինչև Լեհաստան։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը հասնում է 7-ից 10 մետրի։ Սովորաբար վառ կանաչ է, շատ կամ քիչ մուգ բծերով։ Փորն սպիտակ է կամ դեղնավուն։
Բազմացման շրջանում արուի առջևի վերջույթների առաջին մատերի վրա գոյանում են մուգ կոշտուկներ, բերանի անկյուններում՝ սպիտակ կամ դեղին ռեզոնատորներ։
Վարում է ակտիվ գիշերային և ցերեկային կենսակերպ։ Գիշերում է ջրի հատակին՝ տիղմի մեջ խրված։ Սնվում է անողնաշարավորներով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 148 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
|