Լի Գրանտ
| Ծնվել է | հոկտեմբերի 31, 1925[1][2][3] (100 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Կրթություն | Երաժշտության և արվեստի բարձրագույն դպրոց, Neighborhood Playhouse թատերական դպրոց, HB Studio և Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, սցենարիստ, կինոպրոդյուսեր և դերասանուհի |
| Ամուսին(ներ) | Առնոլդ Մենոֆ և Joseph Feur? |
| Երեխա(ներ) | Դայնա Մենոֆ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Լի Գրանտ (ծննդյամբ Լյովա Հասկել Ռոզենթալ), (անգլ.՝ Lee Grant, հոկտեմբերի 31, 1925[1][2][3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, «Օսկար» և «Էմմի» մրցանակների մրցանակակիր, կինոռեժիսոր, 1950-ականներին հայտնվել է Հոլիվուդյան հակամունիստական սև ցուցակում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյովան ծնվել է 1927 թվականի հոկտեմբերի 31-ին (ըստ տարբեր աղբյուրների՝ ծննդյան տարին տատանվում է 1925-1928 թվականների միջև) Նյու Յորքում, հրեաների ընտանիքում, որը ներգաղթել է Արևելյան Եվրոպայից։ Նրա մայրը՝ Վիտին, դպրոցի ուսուցիչ էր, իսկ հայրը՝ Աբրահամ Վ. Ռոզենթալը անշարժ գույքի գործակալ։ Չորս տարեկանում Լյովան դարձել է բալետի պարուհի, ելույթ է ունեցել Նյու Յորքի Մետրոպոլիտենի օպերայում, իսկ ավելի ուշ հետաքրքրվել է պարով ու դերասանությամբ։ Նա հնարել է իր բեմական անունը՝ Լի Գրանտ, համատեղելով Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ երկու գեներալի ազգանուններ[6]։

Լի Գրանտի առաջին հաջողությունը սկսվել է այն բանից հետո, երբ Բրոդվեյի թատրոնում «Դետեկտիվ պատմություն» պիեսում խաղացել է գողի դերը։ Դեբյուտը ֆիլմում կատարել է 1951 թվականին՝ Սիդնի Քինգսլիի «Դետեկտիվ պատմություն» պիեսի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմում, որից հետո նա առաջադրվել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար|«Օսկար]]ի»՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար]] և մրցանակի է արժանացել Կաննի կինոփառատոնում։ 1950-ական թվականներին Լի Գրանտին հրավիրել են հակաամերիկյան գործունեության հանձնաժողով, որպեսզի իր ամուսնու, դրամատուրգ Առնոլդ Մանոֆի դեմ ցուցմունք տա։ Բայց նա հրաժարվել է ներկայանալ և ցուցմունք տալ, ինչի արդյունքում նա ընկել է Հոլիվուդի «Սև ցուցակ»[7]։ Լի Գրանտի համար մեծ կինոյում գրեթե մեկ տասնամյակ հայտնվելուց հետո փակվեց, նա զբաղվել է իր կարիերայով թատրոնում և հեռուստատեսությունում։ 1966 թվականին նա ստացել է «Էմմի» մրցանակ «Փեյթոն Փլեյս» հեռուստասերիալում Ստելլաի դերը կատարելու համար[8]։
Լի Գրանտի կինոյի կարիերան սկսել է վերակենդանանալ 1960-ականների վերջին։ 1967 թվականին նա խաղացել է Ժաքլին Սյուզանի «Տիկնիկների հովիտ» գրքի հիման վրա նկարանահանած ֆիլմում։ Նա ևս երեք անգամ առաջադրվել է «Օսկարի»՝ 1971 թվականին «Երկիրի տերը» ֆիլմում ունեցած դերակատարման համար և 1977 թվականին՝ «Անիծյալի ճանապարհորդություն» ֆիլմում, իսկ 1976 թվականին նրան շնորհվել է «Օսկար» մրցանակ՝ «Շամպուն» ֆիլմում ունեցած դերի համար։ 1971 թվականին դերասանուհին երկրորդ անգամ «Էմմի» մրցանակի է արժանացել «Նեոնային առաստաղ» ֆիլմի դերի համար։ 1970-ականներին Լի Գրանտը զբաղվել է ռեժիսորական աշխատանքով, իսկ 1986 թվականին նրա «Ամերիկայում և դրանից դուրս» վավերագրական ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի։
Ընտրված Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 1951 | ֆ | Դետեկտիվ պատմություն | Detective Story | խանութպան |
| 1953—1954 | ս | Փնտրում եմ վաղվա օրը | Search for Tomorrow | Ռոուզ Պիբոդի |
| 1955 | ֆ | Փոթորիկ վախ | Storm Fear | Էդնա Ռոջերս |
| 1963 | ֆ | Պատշգամբ | The Balcony | Կարմեն |
| 1965—1966 | ս | Փեյթոն Փլեյս | Peyton Place | Ստելլա Կերնակ |
| 1967 | ֆ | Տոթ հարավային գիշերվա ժամանակ | In the Heat of the Night | Տիկին Լեսլի Կոլբերտ |
| 1967 | ֆ | Տիկնիկների հովիտ | Valley of the Dolls | Միրիամ |
| 1967 | ս | Մեծ հովիտ | The Big Valley | Ռոզի Ուիլյամս |
| 1968 | ֆ | Բարի երեկո տիկին Քեմփբել | Buona Sera, Mrs. Campbell | Ֆրից Բրեդդոկ |
| 1969 | ֆ | Կորած | Marooned | Սելյա Պրուտտ |
| 1971 | ս | Կոլոմբո | Columbo | Լեսլի Ուիլյամս |
| 1975 | ֆ | Շամպուն | Shampoo | Ֆելիցիա Կարպֆ |
| 1976 | ֆ | Ճանապարհորդություն անիծյալների համար | Voyage of the Damned | Լիլիան Ռոզեն |
| 1977 | ֆ | Օդանավակայան 77 | Airport '77 | Կարեն Ուոլաս |
| 1978 | ֆ | Օմեն 2 Դամիեն | Damien։ Omen II | Էն Թորնը |
| 1978 | ֆ | Ռոյ | The Swarm | Անն Մակգրեգոր |
| 1991 | ֆ | Պաշտպանելով ձեր կյանքը | Defending Your Life | Լենա Ֆոստեր |
| 1996 | ֆ | Սա իմ երեկույթն է | It's My Party | Ամալիա Ստարկ |
| 2000 | ֆ | Դոկտոր Թին և նրա կանայք | Dr. T & the Women | բժիշկ Հարպեր |
| 2001 | ֆ | Մալհոլանդ Դրայվ | Mulholland Drive | Լուի Բոններ |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաննի կինոփառատոն 1952-«Լավագույն դերասանուհի» («Դետեկտիվ պատմություն»)
- «Էմմի»
1966-«Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի դրամատիկական սերիալի» («Փեյթոն Փլեյս»)
1971-«Լավագույն դերասանուհի կարճ սերիալում» («Նեոնային առաստաղ»)
- «Օսկար» 1976-«Երկրորդ պլանի լավագույն դերասանի համար» («Շամպուն»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ’60s Icon Lee Grant Reveals Her Age After Decades-Long Mystery
- ↑ 3,0 3,1 Who is the oldest living actor? 25 elderly actors still active today Read more: https://yen.com.gh/facts-lifehacks/biographies/205600-who-oldest-living-actor-elderly-actors-active-today/ — Yen.com.gh.
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1976
- ↑ WIF Awards Retrospective — 2020.
- ↑ «Lee Grant – Broadway Cast & Staff | IBDB». www.ibdb.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ August 3, CBS News; 2014; Am, 10:38. «Lee Grant on life beyond the Hollywood blacklist». www.cbsnews.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
{{cite web}}:|last2=has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Lee Grant». www.cbsnews.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լի Գրանտ at the Internet Movie Database
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Գրանտ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Հոկտեմբերի 31 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Ամերիկացի կին ռեժիսորներ
- 1920-ականների ծնունդներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ