Մեծ հովիտ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ հովիտ
Ժանրարևմտյան հեռուստասերիալ
ՍտեղծողԱլբերտ Բեզերիդիս
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԼեզուԱնգլերեն
Գլխավոր
դերերում
Բարբարա Սթենվիկ, Richard Long?, Լի Մեյջորս, Linda Evans? և Փիթեր Բրեք
ԵրաժշտությունGeorge Duning?
Պատմվածքի վայրԼոս Անջելես և Կալիֆոռնիա
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ112
Էկրաններին էսեպտեմբերի 15, 1965-ից մայիսի 19, 1969
Հեռուստաալիք«ABC»
ԸնկերությունAmerican Broadcasting Company

«Մեծ հովիտ» (անգլերեն՝ The Big Valley), ամերիկյան սերիալ է, որը հեռարձակվել է ABC ալիքով 1965 թ․ սեպտեմբերի 15-ից մինչև 1969 թ․ մայիսի 19-ը։ Քմահաճ մայրիշխանության գլխավոր դերը, ում շուրջ զարգանում են սերիալի գործողությունները, խաղացել է 30-ականների և 40-ականների ֆիլմերի աստղ Բարբրա Ստենվիկը։ «Մեծ հովիտը» ստեղծված է որպես տղամարդկային վեստերնի այլընտրանք, ինչպիսիք են «Ծուխը հրացանափողից» և «Բոնանցա», և տարբերվող դարձավ այն բանի շնորհիվ, որ գլխավոր դերը կատարվել է կնոջ կողմից[1]։ Շոուի մեջ հիմնական ուշադրությունը գրավում է այրի Վիկտորիա Բարկլին (Ստենվիկ), նրա սիրուն աղջիկը (Լինդա Էվանս) և երեք որդիները, որոնք ապրում են տասնիններորդ դարում։ Ստենվիկը 1966 թ․ «Էմմի» մրցանակ է շահել դրամատիկական սերիալում լավագույն կանացի դերի համար և «Էմմիի» առաջադրվել է 1967-1968 թթ․ և երեք անգամ՝ «Ոսկե գլոբուսի»[2]։

Չնայած շոուն շատ հաջողակ էր այն ժամանակվա ABC-ի չափանիշներով, այն երբեք հաջողության չի հասել իր նախորդների նկատմամբ և 1969 թ․ ավարտվեց՝ վեստեռների նկատմամբ հանդիսատեսի հետաքրքրության կտրուկ անկման ալիքի վրա։ Սակայն պրոեկտը տաս տարի անց հաջողակ դարձավ կրկնության շնորհիվ, 2012 թ․ նկարվեց նույն անունը կրող լիամետրաժ ֆիլմ, որտեղ գլխավոր դերը խաղացել է Ջեսիկա Լենգը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Big Valley». Museum of Broadcast Communications. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. «Awards for "The Big Valley" (1965)». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. Gary Susman. «Jessica Lange Will Star in Big Screen 'Big Valley'». Moviefone. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]