Լիժիա Քլարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիժիա Քլարկ
Ծնվել էհոկտեմբերի 23, 1920(1920-10-23)[1][2][3][…] կամ սեպտեմբերի 23, 1920(1920-09-23)[4]
ԾննդավայրԲելու Օրիզոնտի, Բրազիլիա
Մահացել էապրիլի 25, 1988(1988-04-25)[5][6] (67 տարեկան) կամ ապրիլի 26, 1988(1988-04-26)[4][7] (67 տարեկան)
Վախճանի վայրըՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա[8]
Քաղաքացիություն Բրազիլիա[9]
ՈւսուցիչՌոբերտո Բուրլե Մարքս[10], Արպադ Սենեշ[10], Իսահակ Դոբրինսկի[10], Ֆեռնան Լեժե[10] և Զելյա Սալգադու[11]
ՈճAntropophagia?[12]
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ, համալսարանի դասախոս, performance artist, ինստալյացիոն արտիստ և արվեստագետ
ԱշխատավայրՓարիզի համալսարան[10]
ԱնդամությունGrupo Frente?[8] և Նեոկոնկրետիզմ[13][8]
 Lygia Clark Վիքիպահեստում

Լիժիա Քլարկ (պորտ.՝ Lygia Clark, հոկտեմբերի 23, 1920(1920-10-23)[1][2][3][…] կամ սեպտեմբերի 23, 1920(1920-09-23)[4], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա - ապրիլի 25, 1988(1988-04-25)[5][6] կամ ապրիլի 26, 1988(1988-04-26)[4][7], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[8]), բրազիլացի նկարիչ, քանդակագործ, որը լայնորեն հայտնի է իր նկարչական և ինստալացիոն աշխատանքներով։ Նրա անունը հաճախ կապվել է 20-րդ դարի կեսերի բրազիլական կոնստրուկտիվիստական շարժումների և Tropicalia շարժման հետ։ Բրազիլացի արվեստագետներ Ամիլկար դե Կաստրոյի, Ֆրանց Վայսմանի, Լիժիա Պապե և բանաստեղծ Ֆերեյրա Գուլլարի հետ միասին Քլարկը հիմնել է Նեոկոնկրետիզմ շարժումը։ 1960 թվականից սկսած Քլարկը դիտողների (որոնք հետագայում կկոչվեն որպես «մասնակիցներ») համար հայտնաբերել է իր արվեստի գործերի հետ շփվելու ուղիներ։ Քլարկի աշխատանքը վերաբերում է ներսի և դրսի, և, ի վերջո, «ես»-ի և աշխարհի միջև փոխհարաբերություններին[14]։

Գերտրուդ Գոլդշմիդտի և Միրա Շենդելի հետ միասին դարձել են 20-րդ դարի երկրորդ կեսի հարավամերիկյան ամենահայտնի նկարիչները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 23-ին Բելու Օրիզոնտիում, իրավաբանների ընտանիքում։ Հայրը՝ Ջեիր Պերեյրա Լինսը (Jair Pereira Lins), իրավաբան է եղել և Գերագույն դատարանի նախագահի որդին, մայրը՝ Ռուտ Մենդես Պիմենտելը (Ruth Mendes Pimentel), եղել է փաստաբանի դուստր։ Լիժիան եղել է ընտանիքում երրորդ երեխան, որտեղ մեծանում էին նաև Մարիա Բեատրիսը, Սոնյան և Ֆրանցիսկոն[15]։

1947 թվականին նա տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրո՝ սովորելու բրազիլացի լանդշաֆտային ճարտարապետ Ռոբերտո Բուրլի Մարքսի և քանդակագործ Զելյա Սալգադոյի մոտ՝ որոշելով դառնալ նկարիչ։ 1950 թվականին Լիժիան մեկնել է Փարիզ, որտեղ սովորել է Արպադ Սենեշի, Իսահակ Դոբրինսկու և Ֆերնան Լեժեի մոտ։ 1952 թվականին Փարիզում Էնդոպլաստիկայի ինստիտուտում (Institut Endoplastique) իր առաջին անհատական ցուցահանդեսից հետո նկարչուհին վերադարձել է Ռիո դե Ժանեյրո և ցուցադրվել Բրազիլիայի կրթության և մշակույթի նախարարությունում։

Արտաքին պատկերներ
Grupo Frente, 1956
Լիժիա Քլարկ և Ֆայգա Օստրովեր

Լիժիա Քլարկը Grupo Frente խմբի հիմնադիրներից է, որը ստեղծվել է 1954 թվականին։ Նվիրվելով տարածության ուսումնասիրությանը՝ նա միացել է նկարիչներ Էլիո Օյտիսիկային, Դեսիո Վիեյրային, Աբրահամ Պալատնիկին, Ժոաո Ժոսե դա Կոստային, Իվան Սերպային և մյուսներին։ 1957 թվականին Ռիո դե Ժանեյրոյում մասնակցել է National Concrete Art Exhibition-ի առաջին ազգային ցուցահանդեսին։ Մասնակցել է «Superfícies Moduladas, 1952-57»-ին և «Planos em Superfície Modulada, 1956-58»-ին։ 1954 թվականին նա իր «Composições» ստեղծագործությամբ մասնակցել է Վենետիկի բիենալեին, որին կրկին մասնակցել է 1968 թվականին։ 1961 թվականին Սան Պաուլոյի արվեստի միջազգային բիենալեում ստացել է լավագույն քանդակագործի մրցանակը։ Ստեղծել է ինստալյացիաներ և աշխատել մարմնի նկարչության (բոդի արթ) ոլորտում[15]։

1959 թվականին միացել է I Exposição de Arte Neoconcreta էքսպոզիցիային՝ ստորագրելով Neoconcreto մանիֆեստը[16] Ամիլկար դե Կաստրոյի, Ֆերեյրա Գուլլարի, Ֆրանց Վայսմանի, Լիժիա Պապեի, Ռեյնալդո Ժարդիմի և Տեոն Սպանուդիսի (Theon Spanudis[17][18]) հետ։

Քլարկն իր աշխատանքի մոտ, 1972 թվականին

Իր կարիերայի առաջին տասնամյակում նկարչությանը և քանդակագործությանը նվիրվելուց հետո, 1966 թվականից հետո Լիժիա Քլարկը հայտարարել է, որ հրաժարվում է արվեստից[19]։ 1970-ականների սկզբին նա արվեստ է դասավանդել Սորբոնում։ Հետագա ժամանակաշրջանում Քլարկը նաև ուսումնասիրել է զգայական ընկալման գաղափարը իր արվեստի միջոցով։ 1979-1988 թվականներին նա ավելի շատ շարժվել է դեպի արտ-թերապիայի կողմը, այլ ոչ թե նոր գործեր ստեղծել՝ օգտագործելով իր արտ-թերապիան հոգեկան խանգարումներ (փսիխոզ) ունեցող հիվանդներին բուժելու համար։ 1980-ականների սկզբից Լիժիա Քլարկը աստիճանաբար դանդաղեցրել է իր գործունեության տեմպերը։ 1983 թվականին լույս է տեսել նրա Livro Obra[20] գիրքը սահմանափակ տպաքանակով, որը պատմում է նկարչի ստեղծագործական էվոլյուցիայի մասին՝ սկսած նրա ամենավաղ ստեղծագործություններից մինչև վերջնական ոչ կոնկրետ փուլերը։ 1977 թվականին Քլարկը վերադարձել է Ռիո դե Ժանեյրո, որտեղ մահացել է սրտի կաթվածից 1988 թվականի ապրիլի 25-ին՝ իր տանը։

1986 թվականին Ռիո դե Ժանեյրոյի կայսերական պալատում անցկացվել է IX Salão de Artes Plásticas ցուցահանդեսը՝ հատուկ էքսպոզիցիայով, որը նվիրված է եղել Էլիո Օյտիսիկին և Լիժիա Քլարկին։ Ցուցահանդեսը եղել է միակ խոշոր հետահայաց ցուցադրությունը՝ նվիրված Լիժիա Քլարկին իր կենդանության օրոք։

2015 թվականի հոկտեմբերի 23-ին Google-ը թողարկել է թեմատիկ նկարների շարք՝ նվիրված նկարչի 95-ամյակին, որտեղ Google-ի պատկերանշանը ոճավորված է նրա «Bichos» ստեղծագործության նմանությամբ։

2018 թվականի ապրիլին «Ռադիոմշակույթ» ալիքը Ժամանակակից արվեստի «Գարաժ» թանգարանի հետ միասին եթեր է հեռարձակել «Լիժիա Քլարկ։ Շարժական կառույցներ» հաղորդումը[21]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիժիա Քլարկը 18 տարեկանում ամուսնացել է ինժեներ Ալուիսիո Քլարկ Ռիբեյրոյի (պորտ.՝ Aluísio Clark Ribeiro) հետ և վերցրել նրա ազգանունը[22]։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ Ալվարոն, Էդուարդոն և Էլիզաբետը[15]։

Վաճառքի ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մայիսին Լիժիա Քլարկի «Contra Relevo» աշխատանքը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 4,5 միլիոն ռեալով՝ դառնալով աճուրդում վաճառված ամենաթանկ բրազիլական աշխատանքը[23][24]։

Նույն տարվա օգոստոսին նրա «Superfície Modulada nº 4» կտավը վաճառվել է Bolsa de Arte de São Paulo-ի աճուրդում 5,3 միլիոն ռեալով՝ դառնալով այդ ժամանակ Բրազիլիայում երբևէ վաճառված արվեստի ամենաթանկ գործը[23][25]։

2015 թվականին Քլարկն առաջնության դափնին զիջել է Ալբերտո դա Վեյգ Ջինյարին, որի «Vaso de Flores»  կտավը վաճառվել է 5,7 միլիոն ռեալով[15]։

2014 թվականին Sotheby's աճուրդում Քլարկի Bicho-Em-Si-Md (No. IV) (1960) ալյումինե ծալովի քանդակը վաճառվել է 1,2 միլիոն դոլարով՝ կրկնակի գերազանցելով մեկնարկային գնին[26]։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլարկի աշխատանքները պահվում են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում[27], Թեյթ Մոդեռնում (Լոնդոն)[28] Հյուսթոնի Գեղեցիկ արվեստների թանգարանում[29], MAM (Ռիո դե Ժանեյրո), Ռեյնա Սոֆիա թանգարանում (MՄադրիդ)[30], Ուոլքեր արվեստի կենտրոնում (Մինեապոլիս), Փարիզի Պոմպիդու կենտրոնում հավաքածուներում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Guy Brett, "The Proposal of Lygia Clark". In: Catherine de Zegher (ed.), Inside the Visible. The Institute of Contemporary Art, Boston & MIT Press, 1996.
  • Lygia Clark, "Nostalgia of the Body". In: October. The Second Decade, 1986-1996. October Books / MIT Press, 1997.
  • Cornelia Butler and Luis Pérez-Oramas, Lygia Clark: The Abandonment of Art, 1948-1988 (New York: The Museum of Modern Art), 2014.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Lygia Clark (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Lygia Clark — 2008.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  6. 6,0 6,1 6,2 Carvalho D., Sales J. Clark, Lygia // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T017960
  7. 7,0 7,1 7,2 https://portal.lygiaclark.org.br/linha-do-tempo
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 https://hammer.ucla.edu/radical-women/artists/lygia-clark/
  9. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 https://www.theartstory.org/artist/clark-lygia/life-and-legacy/
  11. https://theartstory.org/artist/clark-lygia/life-and-legacy/
  12. https://www.tate.org.uk/art/art-terms/a/anthropophagia
  13. https://www.tate.org.uk/art/art-terms/n/neo-concrete
  14. Clark, Lygia; Bois, Yve-Alain (Summer 1994). «Nostalgia of the Body». October. 69: 85–109. doi:10.2307/778990. JSTOR 778990.
  15. 15,0 15,1 15,2 15,3 «Biografia de Lygia Clark». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  16. «MANIFESTO NEOCONCRETO». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  17. «Theon Spanudis». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  18. «Theon Spanudis». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  19. Ken Johnson (May 2, 2014), See It, Feel It, Touch It, Be Healed Արխիվացված 2019-08-28 Wayback Machine New York Times.
  20. «Livro-Obra | Lygia Clark». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  21. «Лижия Кларк. Мобильные конструкции». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  22. «Lygia Clark | Nicolás Sieber». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  23. 23,0 23,1 Tela de Lygia Clark bate recorde e é vendida por 5,3 milhões de reais em leilão Revista Veja (agosto de 2013)
  24. Novo recorde brasileiro: obra de Lygia Clark é arrematada por US$ 2,2 milhões em leilão Արխիվացված 2016-09-27 Wayback Machine Blouinartinfo
  25. Tela é vendida a preço recorde Արխիվացված 2019-08-28 Wayback Machine Jornal Estadão
  26. Laurie Rojas (May 29, 2014), Lygia Clark’s critters crawl to top auction spot Արխիվացված 2014-06-07 Wayback Machine The Art Newspaper.
  27. «Lygia Clark | MoMA». The Museum of Modern Art (անգլերեն).
  28. «Lygia Clark 1920–1988». Tate.org. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 12-ին.
  29. «Lygia Clark Planos em superfície modulada no. 5». mfah.org. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 12-ին.
  30. «Clark, Lygia». museoreinasofia.es (իսպաներեն).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիժիա Քլարկ» հոդվածին։