Jump to content

Լեռնային բնապատկեր ծիածանով (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեռնային բնապատկեր ծիածանով
տեսակգեղանկար
նկարիչԿասպար Դավիդ Ֆրիդրիխ
տարի1809
բարձրություն69 սանտիմետր
լայնություն102 սանտիմետր
ստեղծման երկիր Գերմանիա
ուղղությունռոմանտիզմ
ժանրինքնապատկեր և բնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՖոլկվանգ թանգարան
հավաքածուՖոլկվանգ թանգարան
հիմնական թեմաԿասպար Դավիդ Ֆրիդրիխ
Ծանոթագրություններ
 Mountain Landscape with Rainbow Վիքիպահեստում

«Լեռնային բնապատկեր ծիածանով» (գերմ.՝ Gebirgslandschaft mit Regenbogen), գերմանացի նկարիչ, վաղ ռոմանտիզմի դարաշրջանի կարկառուն ներկայացուցիչ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1809 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 70 × 102 սմ։ «Լեռնային բնապատկեր ծիածանով» ստեղծագործությունը այսօր պահպանվում և ցուցադրվում է Ֆոլկվանգ թանգարանում (Էսսեն, Գերմանիա

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնարավոր է, որ «Լեռնային բնապատկեր ծիածանով» ստեղծագործությունը վրձնելիս Կասպար Դավիդ Ֆրիդրիխը ներշնչվել է Գերմանիայի տարածքում և Բալթիկ ծովի մեձակայքում կատարած ճանապարհորդությունից։ Բնությունն ուսումնասիրելով այդ ճանապարհորդության ընթացքում՝ նկարիչը կարողացել է վրձնել հովվերգական բնանկար[1]։ Արվեստաբանների շրջանում չկա միատեսակ կարծիք, թե կոնկրետ որ թվականին է Կասպար Դավիդը կտավին հանձնել նկարը։ 1940 թվականին Կուրտ Կարլ Էբերլայնը ենթադրել է, որ այն նկարվել է 1809 թվականին[2]։ Հելմուտ Բյորշ-Սուպանը սկզբից կարծում էր, որ առավել ճշգրիտ թվական է 1808 թիվը[3], սակայն, ավելու ուշ, հանգեց այն եզրակացության, որ կտավը ավարտվել է 1810 թվականին[4]։ Արվեստաբաններ Վերներ Ռ. Դոյշայի և Զիգրիդ Հինցի կարծիքով կտավը նկարվել է 1825 կամ 1835 թվականներին[5][6]։

«Լեռնային բնապատկեր ծիածանով» ստեղծագործության առջևի պլանում Կասպար Դավիդ Ֆրիդրիխը պատկերել է կանաչ խոտածածկ և ժայռ, որոնց միջև նկարված է ճանապարհորդ տղամարդ։ Նրանից մի փոքր հեռավորության վրա գտնվում է սև ցիլինդրը։ Տղամարդը զգեստավորված է սպիտակ տաբատով և կարմիր շապիկով։ Հանդերձանքի ձևվածքը վկայում է, որ վերջինս քաղաքաբնակ է։ Կենտրոնական ժայռի երկու կողմերում նկարիչը վրձնել է ծառեր կամ մացառուտ։ Ճանապարհորդը կանգնած դիտում է մոտակա խանդակը, որը կտավը դիտողը չի տեսնում, քանի որ ծածկված է շամանդաղով։ Աջ և ձախ կողմերում պատկերված լեռները պատված են փշատերև անտառներով:

Նկարի կենտրոնում՝ խորության մեջ երևում է բարձր լեռան ուրվագիծը՝ թաքնված գիշերային աղջամուղջում։ Երկինքը պատված է թանձր մուգ ամպերով, որոնց ճեղքվածքներում հազիվհազ նշմարվում է լուսնի արծաթաթույր գույնը։ Վառ ծիածանը Կասպար Դավիդ Ֆրիդրիխը պատկերել է լեռան ուրվագծից վերև գորշ ու դեղին ներկերով։

1810 թվականին Վեյմարում, Յոհան Վոլֆգանգ Գյոթեի միջնորդությամբ կտավը, մեկ ուրիշ՝ «Բնանկար ծիածանով» (1810) նկարի հետ միասին ձեռք է բերել Կարլ Ավգուստը՝ Սաքսեն-Վեյմար-Էյզենախի մեծ հերցոգը[7]։ Հետագայում, 1924 թվականին կտավը հիշատակվել է Վեյմարի գեղարվեստական իրերի հավաքածուի կազմում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Սաքսեն-Վեյմար-Էյզենախի հեղափոխական կառավարությունը վաճառում էն նկարը։ 1932 թվականին այն գնում է Պաուլ Կասիրերը, ում սեփական պատկերասրահը գտնվում էր Բեռլինում։ 1939 թվականից «Լեռնային բնապատկեր ծիածանով» ստեղծագործությունը պահպանվել է Էսսենի բանկիր Գեորգ Հիրշլանդի հավաքածուում։ 1939 թվականին նացիստները բռնագրավեցին նկարը Գեորգ Հիրշլանդի հավաքածուից (բանկիրն ազգությամբ հրեա էր) և տեղափոխեցին Ֆոլկվանգի թանգարան։ 1945 թվականին թանգարանը հետ վերադարձրեց կտավը նախկին սեփականատիրոջը։ 1948 թվականին, համաձայն Գեորգ Հիրշլանդի կտակի, «Լեռնային բնապատկեր ծիածանով» ստեղծագործությունը փոխանցվեց Ֆոլկվանգի թանգարան ու ցայսօր էլ պահպանվում և ցուցադրվում է այդտեղ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Helmut Börsch-Supan: Caspar David Friedrich. Prestel Verlag, München 1973.
  • Caspar David Friedrich: Äußerungen bei Betrachtung einer Sammlung von Gemählden von größtenteils noch lebenden und unlängst verstorbenen Künstlern. hrsg. V. Gerhard Eimer, Frankfurt 1999.
  • Hubertus Gaßner: Komposition, Hyperbeln, Symmetrien und Gitterstrukturen, rhythmische Folgen, Bildpaare und Serien. In: Caspar David Friedrich. Die Erfindung der Moderne. Ausstellungskatalog Essen/Hamburg, 2006/2007.
  • Christina Grummt: Caspar David Friedrich. Die Zeichnungen. Das gesamte Werk. 2 Bde., München 2011.
  • Sigrid Hinz: Caspar David Friedrich als Zeichner. Diss., Greifswald 1966.
  • Karl-Ludwig Hoch: Caspar David Friedrich und die böhmischen Berge. Dresden 1987.
  • Werner Hofmann: Caspar David Friedrich. Naturwirklichkeit und Kunstwahrheit. C.H. Beck, München 2000, ISBN 3-406-46475-0.
  • Joseph Leo Koerner: Caspar David Friedrich. Landschaft und Subjekt. München 1998 (zuerst engl. 1990).
  • Heinz Köhn: Deutsche Romantik im Folkwang Museum. In: Pantheon VII, 1931.
  • Peter Märker: Caspar David Friedrich. Geschichte und Natur. Kehrer Verlag, Heidelberg 2007.
  • Wieland Schmied: Caspar David Friedrich. Zyklus, Zeit und Ewigkeit. Prestel Verlag, München 1999.
  • Otto von Simson: Der Blick nach Innen. C. D. Friedrich, Spitzweg, L. Richter, Leibl. Berlin 1986.
  • Detlef Stapf: Caspar David Friedrichs verborgene Landschaften. Die Neubrandenburger Kontexte. Greifswald 2014, netzbasiert P-Book.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]