Ֆոլկվանգ թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆոլկվանգ
Տեսակպատկերասրահ
ԵրկիրԳերմանիա
ՏեղագրությունԷսսեն
Կազմված էMuseum Folkwang, museum library?
ՀասցեMuseumsplatz 1, 45128 Essen
Հիմնադրվել էհուլիսի 9, 1902
Այցելուներ800 000 մարդ (2010)[1]
ՏնօրենKlaus Baudissin?[2][3], Heinz Köhn?[3][4], Paul Vogt?[3], Georg W. Költzsch?[3], Hubertus Gaßner?, Hartwig Fischer?, Տոբիա Բեցոլա և Peter Gorschlüter?
Կայքmuseum-folkwang.de(գերմ.), museum-folkwang.de/en.html(անգլ.), museum-folkwang.de/es/bienvenidos.html(իսպ.), museum-folkwang.de/fr/bienvenue.html(ֆր.), museum-folkwang.de/nl/welkom.html(նիդեր.) և museum-folkwang.de/tr/sevilen.html(թուրքերեն)
Քարտեզ
Քարտեզ

Ֆոլկվանգ թանգարան (գերմ.՝ Museum Folkwang), գեղարվեստական թանգարան Գերմանիայի Էսսեն քաղաքում։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոլկվանգ թանգարանը հիմնադրվել է 1902 թվականին Հագեն քաղաքում գերմանացի հայտնի մեկենաս Կառլ Էռնստ Օստհաուզի կողմից[5]։ Երկար ժամանակ թանգարանը մասնագիտացված է եղել մոդեռն ոճի գործերում։ Օստհաուզի մահից հետո 1921 թվականին թանգարանը վաճառվում է. այն ձեռք է բերում Ֆոլկվանգի թանգարանի միություն ընկերությունը։ Այդ պահից էլ թանգարանը տեղափոխվում է նոր վայր՝ հավաքածուի մեջ ներառելով գեղանկարչության և քանդակագործության այնպիսի գործեր, որոնք վերաբերում են կլասիցիզմին, իմպրեսիոնիզմին, սյուրռեալիզմին, էքսպրեսիոնիզմին, աբստրակցիոնիզմին և ժամանակակից արվեստի այլ ուղղություններին։ Հավաքածուի մեջ ընդգրկված են նաև գրաֆիկական գործեր, լուսանկարներ, կիրառական արվեստի նմուշներ։ Այն տարիներին, երբ Գերմանիայում իշխում էին նացիոնալ-սոցիալիստները, Ֆոլկվանգ թանգարանը կորցրել է մոտ 1.400 ցուցանմուշ, որոնք ազգայնամոլների կարծիքով ներկայացնում էին դեգենարատիվ արվեստը (անգլ.՝ Degenerate art1942 թվականին թանգարանում մնացած ցուցանմուշները տարհանվում են ռմբակոծություններից չտուժելու նպատակով։ 1945 թվականի մարտի 11-ին անգլիական օդուժի ռմբակոծման հետևանքով թանգարանի շենքն ամբողջությամբ քանդվել է։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո անհետացած ցուցանմուշները մասամբ վաճառվել են նոր տերերի։ Ներկայումս թանգարանի հավաքածուն պարունակում է մոտ 600 կտավ, 280 քանդակ, 12.000 գրաֆիկական գործ, մոտ 50.000 լուսանկար և կիրառական արվեստի նմուշ, որոնք ստեղծվել են ինչպես հեռավոր անցյալում, այնպես էլ 19-21-րդ դարերում։ Առավել լիարժեք են ներկայացված Մաքս Լիբրմանի, Ֆրիդրիխի, Գուստավ Կարուսի, Ադոլֆ ֆոն Մենցելի, Գերհարդ Ռիխտերի, Ֆրանց Մարկի, Ավգուստ Մակեի և ուրիշների գործեր։ Ֆրանսիական արվեստից ներկայացված են Պիկասոյի, Կլոդ Մոնեի, Պոլ Գոգենի, Մատիսի, Վան Գոգի, Ռենուարի, Սեզանի, Մարկ Շագալի, Մորիս Դենիի, Պոլ Սինյակի, Ռոբեր Դելոնեի աշխատանքները։ Ժամանակակից նկարիչներից ցուցադրված են Բարնետ Նյումանի, Ջեքսոն Պոլլոքի, Ֆրենկ Ստելլայի, Լուցիո Ֆոնտանայի աշխատանքները։ Քանդակագործության բաժնում առանձնանում են Ռոդենի, Լեմբրուկի, Ժորժ Մինեի գործերը։ Կիրառական արվեստի հավաքածուն հայտնի է Հին Եգիպտոսին վերաբերող ինքնատիպ ու բարձրարժեք ցուցանմուշներով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Folkwang-Museumsverein (Hrsg.)։ Bilder für eine Sammlung. Museum Folkwang Essen. DuMont, Köln 1994, ISBN 3-7701-3433-8.
  • Georg-W. Költzsch: Phoenix Folkwang. Die Meisterwerke. DuMont-Literatur-und-Kunst-Verl., Köln 2002, ISBN 3-8321-4994-5.
  • Museum Folkwang (Hrsg.)։ Museum Folkwang. Eine Schule des Sehens. Prestel, München u.a. 2005, ISBN 3-7913-2994-4
  • Johann Georg Prinz von Hohenzollern (Hrsg.) und Hubertus Gaßner (Hrsg.)։ Folkwang: Erstes Museum der Moderne. Hirmer, München 2004. ISBN 3-7774-2245-2

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոլկվանգ թանգարան» հոդվածին։