Լատիներեն արտահայտությունների ցանկ «A»
Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։
Այս ցանկի մեջ ընդգրկված է A տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։
Բովանդակություն |
---|
A · B · C · D · E · F · G · H · I · J · L · M · N · O · P · Q · R · S · T · U · V · ամբողջը |
Հղումներ |
A[խմբագրել | խմբագրել կոդը]
Լատիներենը | Թարգմանությունը | Ծանոթագրություններ | |
---|---|---|---|
Ab absurdo | «Վկայակոչելով ասվածի անհեթեթությունը» | Կամ «աբսուրդից բխած եզրակացությամբ»՝ ասվում է մի փաստարկի մասին, որը փորձում է հաստատել որևէ դրույթի վավերականությունը մատնացույց անելով օպոնենտի դիրքորոշման կամ ասածի անհեթեթությունը (համեմատեք՝ «վկայակոչելով ծիծաղելին» արտահայտության հետ) կամ մատնանշելով, որ օպոնենտի փաստարկը սխալ է հենց զուտ այն պատճառով, որ այն անհեթեթ է։ Սակայն պետք չէ շփոթել արտահայտությունը reductio ad absurdum արտահայտության հետ, որը սովորաբար ասվում է վավեր տրամաբանական փաստարկի հասցեին։ | |
Ab abusu ad usum non valet consequentia | «Որևէ բանի օգտակարության (կամ անօգտակարության) մասին դրա չարաշահումից բխած եզրակացությունը վավեր չէ»։ | Այսինքն չի կարելի եզրակացություն անել որևէ բանի օգտակարության կամ անօգտակարության մասին՝ ելնելով դրա չարաշահումի հետևանքներից։ Օրինակ, չարաշահված իրավունքները, միևնույն է, մնում են իրավունքներ (համեմատեք՝ abusus non tollit usum արտահայտության հետ)։ | |
A bene placito | «Գոհունակությամբ, բարի մղումներով» | Կամ «բարի կամքով», «բարի մտադրություններով»։ Այս արտահայտությունը և նրա իտալերեն (beneplacito) և իսպաներեն (beneplácito) ածանցյալները հոմանիշ են ավելի շատ տարածված «ad libitum» (բարի նպատակներով) արտահայտությանը. | |
Abeunt studia in more. | «Զբաղմունքը ազդում է բնավորության վրա»։ | Այսինքն մասնագիտությունը կամ մարդու արած գործերը որոշակի ազդեցություն կամ հետք են թողնում նրա բնավորության վրա | |
Ab hoc et ab hac | «Տեղին և անտեղի» | Այսինքն դեսից-դենից, և՛ ըստ էության, և՛ անկարևոր | |
Ab hodierno... | «Սույն թվականից սկսած...» | ||
Ab hoedis scindere oves | «Ոչխարներին բաժանել այծերից» | Հնարավոր է՝ հնազանդներին բաժանել համառներից | |
Ab igne ignem | «Կրակից կրակ» | Այսինքն մի փորձանքից ընկնել մյուս փորձանքի մեջ կամ գայլի ճանկերից փրկվել ու ընկնել առյուծի երախը։ | |
Ab imo pectore... | «Կրծքի խորքից» (ի խորոց սրտի) | ||
Ab imis inguibus ad verticem summum. | «Եղունգների ծայրից մինչև գլխի գագաթը»։ | ||
Ab inconvententi... | «Չհամաձայնվելով...» | ||
Ab initio... | «Սկզբից... » | ||
Ab initio nullum, semper nullum. | «Ոչինչից ոչինչ էլ դուրս չի գալիս» | ||
Ab intestato | «Առանց ժառանգության» | ||
Ab Jove principium... | «Յուպիտեր արարչից սկսած... » | Ամենաառաջինից սկսած... Ամենաառջնահերթից սկսած... | |
Abjurato | «Ուրանալ» | ||
Ab ovo usque ad mala | «Ձվից մինչև խնձորներ» | Այսինքն՝ սկզբից մինչև վերջ։ Հռոմեացիներն իրենց ճաշկերույթն սկսում էին ձու ուտելով և ավարտում մրգերով։ | |
Ab posse ad esse consequentia (illatio) non valet. | «Հնարավորով չի կարելի եզրակացություն անել իրականի մասին»։ | Այսինքն եթե մի բան հնարավոր է, դա դեռ չի նշանակում, որ այն համապատասխանում է իրականությանը։ | |
Absente aegroto | «Հիվանդի բացակայությամբ» | Այսինքն ոչ հիվանդի ներկայությամբ, կամ այնպես որ հիվանդը չիմանա։ | |
Absit omen! | «Չարից հեռու» | Թող չարը խափանվի, թող այս խոսքը կամ գործը ի չար չդիտվի։ | |
Abstractum pro concreto | «Ընդհանուրը մասնավորի փոխարեն» | ||
Absurdum in adjecto | «Անհեթեթ ենթադրություն» | ||
Absit verbo invidia | «Խոսքիս նկատմամբ ներող եղեք» | ||
Absolutio ab instantia | «Ամբաստանյալին կասկածի տակ թողնելը» | ||
Absque nota | «Գրքեր, որոնց հրատարակման տարեթիվը և վայրը հատկանշված չեն» | ||
Absque omni exceptionae | «Առանց բացառությունների» | ||
Abusus non tollit usum | «Չարաշահումը չի արգելում օգտագործումը» | Այսինքն մի բանի օգտագործման չարաշահումը չի կարող ընդհանրապես արգելել այդ բանի օգտագործումը։ | |
Abyssus abyssum invocat | «Անդունդը անդունդ կծնե» | ||
a capillo usque ad ungues | «Գլխի մազերից մինչև ոտքերի մատները» | Վերից վար, գագաթից մինչև հատակ, ամբողջովին։ | |
a capite ad calcem | «Գլխից մինչև կրունկները» | Վերից վար, գագաթից մինչև հատակ, ամբողջությամբ (հայերեն խոսակցական «ոտքից գլուխ»)։ Նույնն է՝ «a pedibus usque ad caput»։ | |
a coelo usque ad centrum | «Երկնքից մինչև կենտրոն» | Կամ «երկնային բարձունքից մինչև երկրագնդի կենտրոնը»։ Իրավաբանության մեջ կարող է վերագրվել մասնավոր սեփականության արդեն հնացած մաքսիմին կամ աֆորիզմին «cuius est solum eius est usque ad coelum et ad inferos» («անկախ հողի սեփականատիրոջ ինքնությունից, այն պատկանում է իր տիրոջը հողից վեր մինչև երկինք և հողից վար մինչև ընդերք»)։ | |
A contrario | «Հակառակ կողմից» | Հավասարազոր է «ընդհակառակը» կամ «au contraire» (ֆրանս.), «argumentum a contrario» նշանակում է «հակադարձից արված փաստարկ», փաստարկ կամ ապացույց՝ արված հակադարձից կամ ուղիղ հակառակից. | |
Acta diurna | «Օրվա իրադարձությունները» | Օրվա քրոնիկան | |
Acta est fabula! | «Բեմադրությունը կայացավ» | Պիեսը խաղացվեց, թատրոնը կայացավ | |
Actio immanens | «Գործողություն՝ ուղղված ինքն իր վրա» | ||
Actio in distans | «Հեռակա գործողություն» | ||
Actio in factum | «Փաստացի գործողություն» | ||
Actio popularis | «Հանցակցի ելույթը» | ||
Actio transiens | «Գործողություն ուղղված դեպի դուրս» | ||
Actore non probante reus absolvitur | «Հայցի անավարտության պատճառով պատասխանողը ազատվում է պատասխանատվությունից» | Իրավաբանական եզր է | |
Actor sequitur forum rei | «Հայցողը պետք է դատարան դիմի պատսխանողի բնակության վայրում» | Իրավաբանական եզր է | |
Actu | «Իրականում» | Փաստացի իրականության մեջ | |
Actum est ilicet! | «Իհարկե» | Անշուշտ, անպատճառ | |
Actum ut supra | «Գործել վերը նշված ձևով» | ||
Actus purus | «Մաքուր գործողություն» | ||
Ad absurdum | «Մինչև աբսուրդի հասնող» | ||
Ad acta | «Գործից» | ||
Ad aras | «Զոհասեղանների մոտ» | ||
Ad arbitrium | «Ըստ հայեցողության» | Ինչպես կամենաք | |
Ad augusta per angusta | «Արգելքների միջով դեպի բարձունք» | ||
Ad ea debeat adaptari jus, quae frequenter eveniunt | «Օրենքը պետք է հարմարեցնել այն դեպքերին, որոնք առավել հաճախ են կատարվում» | Իրավաբանական եզր է | |
Ad exemplum | «Ըստ ձևաչափի» | Ըստ օրինակի | |
Ad extremitates | «Մինչև ծայրահեղություն» | ||
Ad bestias! | «Տվեք գազաններին...» | ||
Ad calendas graecas | «Մինչև հունական կալենդաները» | ||
Ad captandum benevolentiam... | «Հանուն ներողամտության դրսևորման...» | ||
Ad captandum vulgus | «Ի բավարարում ամբոխի» | ||
A dato | «Սույն օրվանից սկսած» | Տնտեսական գործունեության պայմանագրային եզր է՝ «սկսած ստորագրման այս օրվանից» | |
Ad delectandum | «Ի սեր հաճույքի» | ||
A Deucalione | «Դեուկալիոնի[1] ժամանակներից ի վեր» | Շատ վաղուց։ Սերում է Գայուս Լուկիլիուսից[2] («Սատիրներ», 6, 284) | |
Ad finem | «Մինչև (էջի, թերթի, պարբերության և այլն) վերջը» | ||
Ad fontes | «Դեպի ակունքները» | Հղում աղբյուրներին, բնօրինակին | |
Ad futarum memoriam | «Ի երկար հիշատակ» | ||
Ad futarum rei memoriam | «Ի հիշատակ այս իրադարձության» | ||
Ad gloriam | «Ի փառք» | ||
Ad gustus | «Ըստ ճաշակի» | ||
Ad Herculis columnas | «Մինչև Հերկուլեսյան սյուները» | ||
Ad impossibilia nemo tenetur | «Չի կարելի ստիպել կատարել անհնարինը» | ||
Ad infinitum | «Հավերժ» | ||
Ad informandum | «Ի գիտություն» | ||
Ad instar | «Ի նմանություն» | ||
Ad instruendum | «Ի պատրաստություն» | ||
Ad latus | «Մոտ», «Կողքին» | ||
Ad litteram | «Տառացիորեն» | ||
Ad loca! | «Տեղերու՛մ...» («Գնա՛ տեղդ») | ||
Ad manum | «Ձեռքի տակ» | ||
Ad maximum | «Մինչև գերագույն աստիճանի» | ||
Ad meliora tempora | «Մինչև ավելի լավ ժամանակները» | ||
Ad meliorem | «Դեպի լավը» | ||
Ad memorandum | «Որպեսզի հիշվի» | Որպեսզի չմոռացվի | |
Ad minimum | «Մինչև նավազագույն աստիճանի» | ||
Ad modum | «Ըստ ձևանմուշի» | ||
Ad narrandum, non ad probandum | «Պատմելու համար, բայց ոչ ապացուցելու» | ||
Ad normam | «Ըստ կանոնի» | ||
Ad notam | «Ի գիտություն» | ||
Ad notanda | «Հարկ է նշել» | ||
Ad notata | «Ծանոթագրություն» | ||
Ad oculos | «Ակնհայտ օրինակով», «Սեփական աչքերով» | ||
Ad opus! | «Անցանք գործի՛...», «Ի գո՛րծ...» | ||
Ad patres | «Թո՛ղ գնա պապերի մոտ...» | ||
Ad patres conscriptos | «Թո՛ղ գնա պարոնայք սենատորների մոտ...» | ||
Ad personam | «Անձամբ» | ||
Ad pluralitatem votorum | «Ձայների մեծամասնությամբ» | ||
Ad publicandum | «Հանրայնորեն», «Բացահայտորեն» | Հրապարակելու միջոցով | |
Ad ratificandum | «Ի հաստատում» | ||
Ad se ipsum | «Ինքդ քեզ» | ||
Ad totalem evaporabionem | «Ընդհուպ մինչև լրիվ գոլորշիացում» | ||
Ad unguem | «Մինչև եղունգը» | Օգտագործվում է «ամենայն բծախնդրությամբ» իմաստով։ Համեմատեք հայերեն՝ «Մինչև քթի մազը» | |
Ad unum omnes | «Բոլորը մինչև վերջին մարդը» | ||
Ad usum externum | «Արտաքին օգտագործման համար» | Դեղատոմսի արտահայտություն | |
Ad usum internum | «Ներքին օգտագործման համար» | Դեղատոմսի արտահայտություն | |
Ad usum populi | «Ժողովրդի օգտագործման համար» | ||
Ad usum vitae | «Կենսական անհրաժեշտության համար» | ||
Ad verbum | «Բառացիորեն» | ||
Ad verbum audiendum | «Հարցազրույցի համար» | Հրավիրել հարցազրույցի իմաստով | |
Ad vitam | «Կյանքի համար» | ||
Ad vitam aeternam | «Հավիտենական կյանքի համար», «Առհավետ» | Մինչև հավիտենություն | |
Ad vocem | «Ինչ վերաբերում է...», «իԻմիջիայլոց պետք է նշել, որ...» | ||
Adhuc sub judice lis est | «Գործը դեռ դատավորի մոտ է»։ | Իրավաբանական եզր է | |
Advitalitum | Ցկյանս ժառանգության գրառում | Իրավաբանական եզր է | |
Advocatus Dei | «Աստծո փաստաբանը» | ||
Advocatus Diaboli | «Սատանայի փաստաբանը» | ||
Aequam memento rebus in arduis servare mentem. | «Աշխատիր ոգով ամուր մնալ նույնիսկ ամենադժվարին իրավիճակներում» | ||
Aequat causa effectum | «Հետևանքը հավասար է պատճառին» | ||
Aequilibrium indifferentiae | «Երկու հավասար հակամետ դրդապատճառների իրավիճակը» | Փիլիսոփայական եզր է | |
Aequo animo | «Անտարբերությամբ», «Համբերատարությամբ», «Հանգստությամբ» | ||
Aequo pulsat pede | «Մահն անհաղորդ տանում է բոլորին» | ||
Aequum est neminem cum alterius detrimento et injuria fieri locupletiorem | «Արդարությունը պահանջում է, որ ոչ ոք չհարստանա անօրինական ճանապարհով և ուրիշի հաշվին» | Իրավաբանական եզր է | |
Aere perennius | «Պղնձից ամուր» | Օգտագործվում է «հարատև» իմաստով | |
Aes triplex | «Եռակի պղիձ» | Օգտագործվում է որպես ոգու պնդության, խիզախության, անվախության կամ մարմնական ուժի անհաղթահարելիության փոխաբերական որոշիչ | |
Aeternae veritates | «Հավիտենական ճշմարտություններ» | ||
Aetas dulcissima adulescentia est | «Երիտասարդությունը ամենաքաղցր ժամանակն է» | ||
Aeterna historia | «Հավիտենական պատմություն» | ||
Aeterna urbs | «Հավիտենական քաղաքը» | Ասվել է Հին Հռոմի մասին | |
Aeternum vale | «Ներիր հավիտյան» | ||
a fortiori | Ուժեղ կողմից | Շատ մոտավոր՝ «դեռ ավելին» կամ «առավել ևս»։ Հաճախ կիրառվում է ավելի պակաս հիմնավոր դրույթից ավելի ուժեղ հիմնավորման անցնելիս | |
Age, libertate decembri utere | «Դե օգտվի՛ր դեկտեմբերի ազատությունից» | Օգտագործվում է «Դե օգտվիր դադարից» կամ «Դե օգտվիր արձակուրդներից» իմաստով | |
Age, quod agis, et respice finem | «Թե անում ես, արա, բայց արածիդ վրա նայիր վերջում» | Օգտագործվում է որպես խորհուրդ ավելի ուշադիր լինել արած գործի նկատմամբ և հոգալ արդյունքի մասին | |
Agere sequitur esse | «Գործողությունը բխում է կեցությունից» | Փիլիսոփայական եզր է | |
Ager publicus | «Հանրային հող» | Հանրային հողային սեփականությունը Հին Հռոմում | |
Agnosco veteris vestigia flammae | «Ճանաչում եմ նախկին կրակի հետքերը» | ||
Ajo! | «Հաստատում եմ...», «Հավաստում եմ... » | ||
Albo lapillo notare diem | «Օրը նշել սպիտակ քարով» | Օգտագործվում է անցած օրը բարեհաջող կամ հիշարժան համարելու տեսակետից | |
Alea jacta est | «Վիճակը գցված է» | Սվետոնիոսի կողմից վերագրվում է Հուլիոս Կեսարին, թե նա ասել է զորքը Ռուբիկոն գետով առաջնորդելիս | |
Alia editio | «Ուրիշ հրատարակություն» | ||
Alia tempora | «Ուրիշ ժամանակներ» | ||
Aliena vitia in oculis habemus, a tergo nostra sunt | «Այլոց թերությունները մեր աչքերի առաջ են, իսկ մերը՝ ոչ» | Սենեկա | |
Alienatio mentis | «Ուղեղի մթագնում» | ||
Alieni juris | «Այլ իրավադատության (կամ այլ յուրիսդիկցիայի) անձինք» | ||
A limine | «Դռան շեմից» | Օգտագործվում է «անմիջապես», «անհապաղ» իմաստներով | |
Aliquando dormitat Homerus | «Երբեմն Հոմերոսն էլ է քնում» | Օգտագործվում է «Կարիք չկա մանր բացթողումների հետևից ընկնել» իմաստով | |
Alius alio plura invenire potest, nemo omnia. | «Մեկը կարող է մյուսից ավելի շատ հայտնագործություններ անել, բայց ոչ ոք չի կարող հայտնաբերել ամեն ինչ» | ||
Alma Mater | «Սնող մայր» | Ալմա մատեր՝ օգտագործվում է «Ուսանողին հոգևոր սնունդ տված բարձրագույն ուսումնական հաստատության հասցեին | |
Alter idem | «Մյուսը նույնն է» | ||
Altera pars | «Մյուս կողմը» | ||
Alteri vivas oportet, si tibi vis vivere | «Պետք է ուրիշների համար ապրել, եթե ուզում ես ապրել քեզ համար» | Սենեկա | |
Altum silentium | «Խոր լռություն» | ||
a mari usque ad mare | Ծովից ծով | Սերում է Սաղմոսներից «Et dominabitur a mari usque ad mare, et a flumine usque ad terminos terrae», Մ.Ա.Ս.Է. Աստվածաշնչով 71.8. «Նա թող իշխի ծովից մինչև ծով ու գետերից մինչև ծագերն աշխարհի»[3], անգլերեն Ա.Հ.Ա. 72։8[4],։ «He shall have dominion also from sea to sea, and from the river unto the ends of the earth»). Կանադայի Ազգային կարգախոսը։ | |
Amabile opus | «Հաճելի ստեղծագործություն» | ||
Amabilis insania | «Հաճելի խելագարություն» | ||
Amabilis scientia | «Հաճելի (սիրալիր) գիտություն | Ասվել է բուսաբանության մասին | |
A majore ad minus | «Եզրակացություն մեծից փոքրի մասին» | ||
Amant alterna Camenae | «Մուսաներին հաճելի են փոխնիփոխ միահյուսվող երգերը» | ||
Amantes sunt amentes | «Սիրահարները խելագարներ են» | ||
Amantium irae | «Սիրահարների վեճեր» | Օգտագործվում է ընկերների միջև չնչին բաների համար կատարված վիճաբանությունների համար | |
Amantium irae amoris integratio | «Սիրահարների վեճերը միայն թեժացնում են սերը» | ||
Amat pacem Phidias | «Ֆիդիասը սիրում է խաղաղություն» | ||
A maximus ad minima | «Մեծից փոքրին» | ||
Amen! | «Իրական է», «Վերջ» | ||
Amicalia desideria | «Բարեկամական մաղթանքներ» | ||
Amicitia semper prodest, amor et nocet | «Ընկերությունը միշտ օգտավետ է, սերը կարող է վնասել» | Սենեկա, Պուբլիլիոս Սիրոս | |
Amicum perdere est damnorum maximum | «Ընկերոջ կորուստը մեծագույն կորուստ է» | Պուբլիլիոս Սիրոս | |
Amicus certus in re incerta cernitur | «Իսկական ընկերը իսկական գործի մեջ է իմացվում»։ | Օգտագործվում է «իսկական ընկերը դժբախտության պահին է իմացվում» իմաստով | |
Amicus cognoscitur amore, more, ore, re. | «Ընկերը ճանաչվում է սիրով, բնավորությամբ, տեսքով և գործերով» | ||
Amicus humani generis | «Մարդկային ցեղի բարեկամ» | Օգտագործվում է «համընդհանուր բարեկամ» կամ «բոլորի բարեկամ» իմաստով | |
Amicus incommodus ab inimico non differt | «Անշնորհք ընկերը թշնամուց քիչ բանով է տարբերվում» | Օգտագործվում է «Հաճկատար հիմարը, թշնամուց վտանգավոր է» իմաստով | |
Amicus Plato, sed magis amica veritas | «Պլատոնն ընկերս է, բայց ամենամեծ ընկերս ճշմարտությունն է» | Վերագրվում է Արիստոտելին | |
A mensa et toro | «Սեղանի և մահճի համար» | Ասվում է տղամարդու և կնոջ համատեղ կեցության դրդապատճառի մասին | |
Amor caecus est | «Սերը կույր է» | ||
Amor vincit omnia | «Սերն ամեն ինչ հաղթում է» | ||
a pedibus usque ad caput | Ոտքից գլուխ | Ամբողջությամբ։ Նույնն է ինչ՝ a capite ad calcem, տես նաև ab ovo usque ad mala. | |
a posse ad esse | «Կարող է լինել»-ուց մինչև «Լինել»-ը | «Հնարավորությունից» մինչև «իրողություն» կամ «հնարավոր լինելուց» մինչև «իրական լինելը» | |
a posteriori | «Հետո, վերջինից հետո, կատարվածի հիմնան վրա» | Փորձից ելնելով, հենվելով դիտարկման վրա (այսինքն էմպիրիկ գիտելիքի), մի բան որը հայտնի է դարձել հետազոտության կամ փորձի միջոցով։ Հականիշ է a priori արտահայտությանը։ Մաթեմատիկայում և լոգիկայում՝ կիրառվում է մի բանի համար, որը հայտնի է դարձել ապացուցվելուց հետո։ Փիլիսոփայության մեջ կիրառվում է որևէի բանի նկատմամբ, որը կարելի է իմանալ միայն էմպիրիկ փորձի միջոցով։ | |
a priori | «Մինչև, նախորդից առաջ, մինչև կատարվելը» | Ենթադրված, կամ առանց հիմնավորման, ժամանակից շուտ։ Հականիշ է a posteriori արտահայտությանը։ Մաթեմատիկայում և լոգիկայում՝ կիրառվում է մի բանի մասին, որը հայտնի է, կամ հայտարարվում է մինչև ապացուցվելը։ Փիլիսոփայության մեջ կիրառվում է որևէ բանի մասին, որը կարելի է իմանալ առանց էմպիրիկ փորձի։ Առօրյա խոսակցականում ասում են մի բանի մասին, ինչը պատահում է կամ հայտնի է դառնում մինչև իրադարձությունը։ | |
Audi multa, loquere pauca | «Շատ լսիր, քիչ խոսիր» | ||
Aurea mediocritas | «Ոսկե միջին» | ||
Auri sacra fames | «Ոսկու անիծյալ տենչ» | Վերգիլիոս | |
Aut Caesar, aut nihil | «Կամ Կեսար, կամ ոչինչ» |
|
Հղումներ[խմբագրել կոդը]
- ↑ http://en.wikipedia.org/wiki/Deucalion
- ↑ http://en.wikipedia.org/wiki/Gaius_Lucilius
- ↑ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Աստվածաշունչ. Սաղմոսներ 71.8., 2004 թ.
- ↑ Արքա Հակոբի (Ջեյմսի) Աստվածաշունչը en:Authorized King James Version, Սաղմոսներ 72.8
Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]
- Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728 թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
- Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958 թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
- Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL։ Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
- John Hardo Modern Catholic Dictionary.
- Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York։ Routledge. ISBN 0415917751.
|
|