Լատիներեն արտահայտությունների ցանկ «D»
Արտաքին տեսք
Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։
Այս ցանկի մեջ ընդգրկված է D տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։
| Բովանդակություն |
|---|
| A · B · C · D · E · F · G · H · I · J · L · M · N · O · P · Q · R · S · T · U · V · ամբողջը |
| Հղումներ |
D
[խմբագրել | խմբագրել կոդը]| Լատիներենը | Թարգմանությունը | Ծանոթագրություններ |
|---|---|---|
| Da mihi factum, dabo tibi ius | «Տուր ինձ փաստեր, և ես քեզ կտամ օրենքը» | Նաև՝ Da mihi facta, dabo tibi ius; Հռոմեական օրենսդրության վրա հիմնված իրավական սկզբունք է, երբ կողմերը պետք է գործի մասին փաստեր ներկայացնեն, մինչ դատավորը գործը վարում է օրենքի ուժով։ Տես նաև '«iura novit curia'» (Դատարանն օրենքը գիտե։)։ |
| damnant quodnon intelligunt | «Դատապարտում են այն, ինչը չեն հասկանում» | |
| damnatio memoriae | «Հիշատակի ուրացում» | Հռոմեական սովորույթ, համաձայն որի հասարակությունը ձևացնում էր, իբր խայտառակված հռոմեացիները (մասնավորապես նախկին կայսրերը) երբեք գոյություն չեն ունեցել։ |
| de facto | «Փաստացի» | |
| de integro | նորից, երկրորդ անգամ | |
| de jure | «Իրավաբանորեն» | |
| dixi | «Ես ասացի» | |
| dura lex sed lex | օրենքը դաժան է, բայց օրենք է |
Ծանոթագրություններ
[խմբագրել կոդը]- Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728 թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
- Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958 թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
- Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL։ Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
- John Hardo Modern Catholic Dictionary.
- Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York։ Routledge. ISBN 0415917751.
| ||||||