Լատիներեն արտահայտությունների ցանկ «C»
Արտաքին տեսք
Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։
Այս ցանկի մեջ ընդգրկված է C տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։
Բովանդակություն |
---|
A · B · C · D · E · F · G · H · I · J · L · M · N · O · P · Q · R · S · T · U · V · ամբողջը |
Հղումներ |
C
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատիներենը | Թարգմանությունը | Ծանոթագրություններ |
---|---|---|
cacoethes scribendi | «Գրելու վատ սովորությունը» կամ «գրելու մոլուցքը» | Վերցված է Յուվենալի Սատիրներից[1][2] . Գրելու անհագ ծարավ, կամ գրելու անհաղթահարելի ցանկություն, հիպերգրաֆիա[3] |
Caedite eos. Novit enim Dominus qui sunt eius. | «Սպանեք դրանց, Աստված յուրայիններին կճանաչի» | Ենթադրաբար ասվել է աբբատ Առնոդ Ամալրիկի[4] կողմից Բեզյեռի կոտորածից առաջ Ալբիգենզյան Խաչակրաց արշավանքի ժամանակ։ Բառերը գրանցվել են 30 տարի անց ըստ Կեսարիուս Հայստերբախի[5]։ |
cadavera vero innumera | «Իրապես անհամար դիակներ» | Ասվել է հռոմեացիների կողմից Կատալոնյան դաշտերի ճակատամարտի[6] հետևանքները նկարագրելիս։ |
caetera desunt | «Մնացածը չկա» | |
calix meus inebrians | «Գավաթս է ստիպում ինձ խմել» | |
camera obscura | «Մութ խցիկ» | Օպտիկական սարք, որն օգտագործվել է նկարչության մեջ և եղել է ժամանակակից լուսանկարչության նախահայրը։ |
canes pugnaces | «Պատերազմի շները» կամ Կռվող շներ[7] | |
canis canem edit | «Շունը շան կուտի» | Վերաբերում է մի իրավիճակի, որտեղ ոչ ոք պաշտպանված չէ, կամ՝ «Թող ամեն մեկն իր գլխի ճարը տեսնի»։ |
casus belli | «Պատերազմի առիթ» | |
Cito inarescit lacrima | «Արցունքը շուտ է չորանում» | Ցիցերոն |
Cognito, ergo sum | «Մտածում եմ, ուրեմն կամ» | Ռենե Դեկարտ |
Consultor homini tempus utilissimus | «Ժամանակը մարդու ամենաօգտակար խորհրդատուն է» | |
Cum tacent, clamant | «Գոռում են, երբ լռում են» | Ցիցերոն
C Ժամանակավոր ենթավերնագիր[խմբագրել | խմբագրել կոդը] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://en.wikipedia.org/wiki/Satires_of_Juvenal
- ↑ http://en.wikipedia.org/wiki/Juvenal
- ↑ http://en.wikipedia.org/wiki/Hypergraphia
- ↑ http://en.wikipedia.org/wiki/Arnaud_Amalric
- ↑ http://en.wikipedia.org/wiki/Caesar_of_Heisterbach
- ↑ http://en.wikipedia.org/wiki/Battle_of_the_Catalaunian_Plains
- ↑ http://en.wikipedia.org/wiki/List_of_dog_fighting_breeds
Ծանոթագրություններ
[խմբագրել կոդը]- Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728 թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
- Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958 թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
- Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL։ Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
- John Hardo Modern Catholic Dictionary.
- Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York։ Routledge. ISBN 0415917751.
|