Իզաբելլա Հաբսբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իզաբելլա Հաբսբուրգ
գերմ.՝ Isabella von Österreich
Master of the Legend Isabella of Austria.jpg
Ծնվել էհուլիսի 18, 1501
ԾննդավայրԲրյուսել, Հաբսբուրգյան Նիդերլանդներ
Մահացել էհունվարի 19, 1526(1526-01-19)[1][2][3] (24 տարեկանում)
Մահվան վայրԳենտ
ԳերեզմանԱստվածամոր և Սուրբ Պետրոսի եկեղեցի (Գենտ) և St. Canute's Cathedral[4]
ՔաղաքացիությունBanner of the Holy Roman Emperor with haloes (1400-1806).svg Սրբազան Հռոմեական կայսրություն
Մասնագիտությունթագավորական կոնսորտ
ԱմուսինՔրիստիան II
Ծնողներհայր՝ Ֆիլիպ I, մայր՝ Ժուաննա (Կաստիլիայի թագուհի)
Զբաղեցրած պաշտոններQueen consort of Denmark?
ԵրեխաներPrince John of Denmark?[2], Dorothea of Denmark?, Քրիստինա Դանիացի, son Oldenburg?[2], Maximilian Oldenburg?[2] և Philipp Oldenburg?[2]
Isabella of Austria Վիքիպահեստում

Իզաբելլա Հաբսբուրգ (Իզաբելլա Ավստրիացի) (գերմ.՝ Isabella von Österreich, դան․՝ Isabella af Østrig) — Ավստրիայի դքսուհի, Իսպանիայի Ինֆանտա և Բուրգունդիայի թագուհի, Դանիայի, նորվեգիայի և Շվեդիայի թագուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլոս V-ի քրոջ Խուանա I-ի և Ֆիլիպ I-ի դուստրը։ Հայտնի է նաև որպես Իզաբելլա Բուրգունդացի, Իզաբելլա Ավստրիացի և Իզաբելլա Կաստիլիացի։

1514 թվականի հուլիսի 11-ին հաստատվեց ամուսնություն՝ վստահված անձանց մասնակցությամբ։ Փեսացուի՝ Կրիստիան II Դանիացու փոխարեն ներկայացավ Իզաբելլայի պապը՝ կայսր Մաքսիմիլիան I-ը։ Մեկ տարի անց ժամանեց Նորվեգիայի արքեպիսկոպոսը և նրան ուղեկցեց Կոպենհագեն, որտեղ 1515 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նրանց ամուսնության պաշտոնական արարողակարգը։

Իզաբելլային թագադրեցին և նա ստացավ Ելիզավետա անունը (դան․՝ Elisabet)։ Ամուսնության առաջին տարիներին Իզաբելլայի ընտանիքի անդամների և թագավորի միջև սառն էին։ Թագավորը սիրուհի ուներ Դիվիկե անունով ( լեհ բուրժուայի դուստր դան․՝ Dyveke Sigbritsdatter), որին չէր պատրաստվում լքել անչափահաս կնոջ պատճառով։

Զայրացած կայսրը սկսեց դիվանագիտական պայքար մղել Կրիստիան II-ի դեմ, բայցը հարցը լուծվեց անսպասելի, երբ 1517 թվականին մահացավ Դիվիկեն (կասկածներ եղան, որ նրան թունավորել էին)։ Դրան հաջորդող տարիներին Իզաբելլայի և նրա ամուսնու հարաբերությունները կարգավորվեցին։

Իզաբելլայի միջնորդությամբ Դիլինգյան բանտից ազատ է արձակվում Յոհան-Կասպեր Ակվիլան, ով Մարտին Լյութերի մոտ դաշնակիցն էր[5]։ 1523 թվականին, երբ ժողովուրդը ոտքի կանգնեց Կրիստիան II-ի դեմ, իշխանությունն անցավ նրա հորեղբորը՝ Դանիայի թագավոր Ֆրեդերիկ I-ին, ով ցանկացավ լավ հարաբերություններ հաստատել Իզաբելլայի ընտանիքի հետ։ Նա նամակ ուղարկեց Գերմանիա, որպես այրի թագուհի նրան առաջարկելով նպաստ և թույլ տվեց մնալ Դանիայում՝ իր պաշտպանության ներքո։ Այդ ժամանակ Կրիստիան II-ը ապաստան էր գտել Նիդերլանդներում։

Իզաբելլան նրան պատասխան նամակ ուղարկեց, որը սկսվում էր հետևյալ բառերով․«ubi rex meus, ibi regna mea» (լատ․ «որտեղ իմ թագավորը՝ այնտեղ և իմ թագավորությունը»)։ Նա ամուսնու և երեխաների հետ լքեց Դանիան։ Իզաբելլան մահացել է 24 տարեկան հասակում։ Հուղարկավորվել է Օդենսե քաղաքի եկեղեցու բակում, որտեղ և գտնվում էր նրա ամուսինը։ XIX դարում նրանց աճյունները վերահուղարկավորվել են Սուրբ Կնուդի տաճարում։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզաբելլան ունեցել է վեց երեխա[6]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]