Իդիլ Բիրեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իդիլ Բիրեթ
Բնօրինակ անունթուրքերեն՝ İdil Biret
Ծնվել էնոյեմբերի 21, 1941(1941-11-21)[1] (82 տարեկան)
Անկարա, Թուրքիա[2]
Երկիր Թուրքիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահարուհի և երաժիշտ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
Պարգևներ
Կայքidilbiret.eu
 İdil Biret Վիքիպահեստում

Իդիլ Բիրեթ (թուրքերեն՝ İdil Biret, նոյեմբերի 21, 1941(1941-11-21)[1], Անկարա, Թուրքիա[2]), ժամանակակից թուրք դաշնակահարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդիլ Բիրեթը սկսել է դաշնամուր պարապել հինգ տարեկանից Միթհաթ Ֆենմենի մոտ[3]։ 1949 թվականին Թուրքիայի խորհրդարանի հատուկ որոշմամբ Բիրեթը մեկնել է Փարիզ[4], սովորելու տեղի կոնսերվատորիայում՝ Նադա Բուլանժեի դասարանում։ Դաշնամուր է պարապել նաև Մադլեն Վալմալետի ու Ժան Դուայենի մոտ։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո Բիրեթը հղկել է իր վարպետությունը Ալֆրեդ Կորտոյի և Վիլհելմ Կեմփֆի մոտ։ 1958 թվականից սկսել է միջազգային համերգային շրջագայությունները։ 1959 թվականին արժանացել է Հարիեթ Քոենի միջազգային երաժշտական մրցանակաբաշխության Դինա Լիպատտիի մեդալի։ Մոտ 100 ելույթ է ունեցել ԽՍՀՄ-ում։

Իդիլ Բիրեթը կատարել է Բեթհովենի բոլոր 32 սոնատները, ինչպես նաև Ֆերենց Լիստի Բեթհովենի բոլոր՝ ինը սիմֆոնիաների դաշնամուրի համար փոխակերպումները։ Իդիլ Բիրեթի Շոպենի դաշնամուրային բոլոր ստեղծագործությունների ձայնագրությունը (15 սկավառակ, 1992 թվական) Լեհաստանում մրցանակների է արժանացել[5]։ 1997 թվականի Բրամսի մահվան հարյուրամյակին նվիրված հինգ համերգների ժամանակ, Բիրեթը կատարել է կոմպոզիտորի դաշնամուրային բոլոր մենահամերգները։ Բիրեթի ձայնագրությունների մեջ զգալի տեղ են զբաղեցնում Ռախմանինովի դաշնամուրային ստեղծագործությունները (2000), Պիեռ Բուլեզի սոնատները (1995, ըստ «Մոնդ» թերթի՝ տարվա լավագույն ձայնագրություն), Ֆյորդ Լիգետիի էտյուդները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #13088653X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Tageszeitung Sabah Kurzportrait
  4. Tageszeitung Milliyet 26. Juli 2017
  5. "C comme Chopin", in Improvisation so piano, Jean-Pierre Thiollet, Neva Editions, 2017, p. 28. ISBN 978-2-35055-228-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդիլ Բիրեթ» հոդվածին։