Ժորդի Մասիպ Լոպես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ժորդի Մասիպ Լոպես
կատ.՝ Jordi Masip López
Jordi Masip Barcelona B.jpg
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 3, 1989(1989-01-03)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Սաբադել, Վալես Օքսիդենտալ
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ

Ժորդի Մասիպ Լոպեսը ծնվել է 1989 թվականի հունվարի 3-ին։ Որպես ֆուտբոլիստ Մասիպը կայացել է Մարկանտիլ ֆուտբոլային ակումբում։ Մասիպն իր կարիերան սկսել է որպես կիսապաշտպան, սակայն 12 տարեկան հասակում որոշել է դառնալ դարպասապահ։ 15 տարեկան հասակում Մասիպը միացել է Բարսելոնայի մանկապատանեկան դպրոցին՝ Լա Մասիային, իսկ արդեն մի քանի տարի անց նա տեղափոխվել է Բարսելոնայի 2-րդ թիմ՝ Բարսա Բ։

Բարսելոնայի առաջին թիմում Ժորդի Մասիպն իր դեբյուտը նշել է 2009 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Վալենսիայի հետ խաղում (1-1)։ Ժորդի Մասիպը Բարսելոնա Բ-ում անցկացրել է 5 մրցաշրջան, որոնցից առաջինում մարզվել է առաջին թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ։ Բարսա Բ-ում անցկացրած 79 խաղերում Մասիպը բաց է թողել 101 գնդակ։

2014 թվականի ամռանը Ժորդի Մասիպը և ֆուտբոլային ակումբ Բարսելոնան համաձայնության են եկել դարպասապահի՝ Բարսելոնայի առաջին թիմ տեղափոխության հարցում։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասիպն արագաշարժ, ճկուն և հիանալի ռեակցիա ունեցող դարպասապահ է։ Մասիպը հիանալի է խաղում ոտքերով, իսկ նրա կարիերան կիսապաշտպանի դիրքում սկսելու շնորհիվ կարողանում է նաև կարճ ու երկար ճշգրիտ փոխանցումներ կատարել, ինչն անչափ կարևոր է Բարսայի խաղային համակարգում։ Չնայած ոչ բարձր հասակին (180 սմ.), Մասիպը կարողանում է պայքարել և լավ խաղ ցուցադրել նաև 2-րդ հարկում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt — 2000.