Ժակ Բրել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ժաք Բրելից)
Ժակ Բրել
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունֆր.՝ Jacques Brel
Ի ծնե անունJacques Romain Georges Brel
Ծնվել է1929 ապրիլի 8
{{{2}}} Բրյուսել, Բելգիա
Երկիր Բելգիա
Մահացել էհոկտեմբերի 8, 1978(1978-10-08) (տարիքը 49)
Ֆրանսիա, Իլ-դը-Ֆրանս, Բոբինյի
ԳերեզմանCalvary Cemetery
Ժանրերշանսոն
ՄասնագիտությունՊոետ, Դերասան, Ռեժիսոր
Գործիքներկիթառ և վոկալ
Լեյբլ
ԱմուսինThérèse Michielsen?[1]
Կայքjacquesbrel.be
Ստորագրություն
Ստորագրություն
 Jacques Brel Վիքիպահեստում

Ժակ Բրել (ֆր.՝ Jacques Brel [ʒak bʁɛl], ապրիլի 8, 1929(1929-04-08)[2][3][4][…], Սխարբեեկ, Բրյուսել, Բելգիա - հոկտեմբերի 9, 1978(1978-10-09)[2][3][4][…], , Բոբինյի, Սեն-Սեն-Դենի, Իլ-դը-Ֆրանս, Ֆրանսիա), բելգիացի ֆրանսալեզու բանաստեղծ, դերասան ու ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակ Բրելը ծնվել է 1929 թվականի ապրիլի 8-ին Բելգիայի Սխարբեկ քաղաքում։

Դպրոցում չի ցուցաբերել փայլուն առաջադիմություն, բայց արդեն վաղ տարիքից մասնակցել է սիրողական ներկայացումների։ Հայրը Ժակին ստիպել է միանալ ընտանեկան բիզնեսին, որի նկատմամբ Ժակը ոչ մի ձգտում չուներ։ 1952 թվականին նա մեկնում է Փարիզ և այդ թվականից սկսած իր երգերով հանդես է գալիս սկզբում Ֆրանսիայի, ապա և աշխարհի խոշորագույն համերգասրահներում։ Դեռևս 1965 թվականին նա համերգներ է տվել Երևանում։

1951 թվականին Բրելն ամուսնացել է Թերեզա Միխիլսենի (Միշելսեն[5]) հետ։ Նույն թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Շանտալը։

1952 թվականից սկսած՝ Ժակը գրում է երգեր, որ կատարում էր ընտանիքի անդամների համար ու բրյուսելյան ակումբների երեկույթների ընթացքում։ 1953 թվականին թողարկվեց նրա առաջին ձայնասկավառակը՝ 78 աբորտ, որ անհաջողություն կրեց։ Դրանից քիչ ժամանակ անց Բրելը հայտնի մշակութային գործիչ Ժակ Կենետիի հրավերով մեկնեց Փարիզ, ով նպաստեց երիտասարդ բելգիացու տաղանդի բացահայտմանը։ 1955 թվականին Ժակի կինը երեխաների հետ մեկնեց ամուսնու մոտ՝ Ֆրանսիա։

1954 թվականի փետրվարին Բրելը «Ֆիլիպս» ձայնագրման ստուդիայում ձայնագրեց ութ երգերից բաղկացած ձայնապնակ, որը նույնպես հաջողություն չունեցավ։ Նույն թվականին Կենետին Բրելին ուղարկեց շրջագայության. Բրելը ելույթներ ունեցավ Բելգիայի ու Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, Ամստերդամում, Լոզանում, Հյուսիսային Աֆրիկայում։ Հենց շրջագայությունների շնորհիվ էլ Բրելը հայտնի դարձավ։ 1970 թվականին Բրելը խաղում է ռեժիսոր Էդուարդ Մոլինարոյի «Իմ քեռի Բենջամենը» կինոնկարում, որը մեծ աշխուժություն է առաջացնում Ֆրանսիայի արվեստագետների շրջանում և երկար ժամանակ չի իջնում էկրաններից։ Նկարահանվել է նաև ռեժիսորներ Ֆիլիպ Ֆուրաստիեի «Բոննոյի ավազակախումբը» (1968), Ժան Վալերի «Վիշապասար» (1971), Կլոդ Լելուշի «Արկածը մնում է արկած» (1972), Ալեն Լևանի «Ֆուրշի բարը» (1972), Դենի Հերուի «Բրելը ապրում է Ֆարիզում» (1974), ինչպես նաև Մարսել Կառնեի «Հանցագործություն հանուն կարգ ու կանոնի» (1971) և Էդուարդ Մոլինարոյի «Հոգեհանը» (1973) կինոնկարներում։ 1973 թվականին Բրելը որպես ռեժիսոր նկարահանել է իր անդրանիկ՝ «Վայրի Արևմուտքը» կինոնկարը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1953 - առաջին սինգլը՝ ձայնագրված Բրյուսելում. La Foire/Il y a
  • 1954 - առաջին ալբոմը - Jacques Brel et ses chansons
  • 1957 - Quand on n’a que l’amour, Heureux Pardons,…
  • 1958 - Je ne sais pas, Au printemps,…
  • 1958 - Ձայնասկավառակ Marie-Claire ամսագրի համար, Ընդգրկում է նաև L’introduction à la Nativité և L'Évangile selon saint Luc
  • 1959 - La valse à mille temps, Ne me quitte pas, Je t’aime, Isabelle, La mort, …
  • 1961 - Marieke, Le moribond,…
  • 1962 - Օլիմպիայում կայացած համերգի ձայնագրություն, 1961 թվականի հոկտեմբեր
  • 1963 - Les Bigotes, Les vieux, La Fanette,…
  • 1964 - Jef, Les bonbons, Mathilde,…
  • 1964 - Համերգ Օլիմպիայում, 1964
  • 1965 - Ces gens-là, Fernand,…
  • 1967 - 67 comprenant Mon enfance, À jeun,…
  • 1968 - Vesoul, L'éclusier,…
  • 1970 - L’Homme de la Mancha
  • 1972 - Հին երգերի նոր ձայնագրություններ
  • 1977 - Les Marquises
  • 1988 - Jacques Brel - l’intégrale (10 CD)
  • 2003 - Jacques Brel - l’intégrale (15 CD)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 — Պրոֆեսիոնալ ռիսկ / Les risques du métier (ռեժիսոր — Անդրե Կայատտ)
  • 1968 — Բոննոյի ավազակախումբը / La bande à Bonnot (ռեժիսոր —Ֆիլիպ Ֆուրաստե)
  • 1969 — Իմ հորեղբայր Բենջամինը / Mon oncle Benjamin (ռեժիսոր — Էդուար Մոլինարո)
  • 1970 — Մոն-Դրակոն / Mont-Dragon (ռեժիսոր — Ժան Վալեր)
  • 1971 — Սպանություններ հանուն կարգապահության / Les assassins de l’ordre (ռեժիսոր — Մարսել Կարնե)
  • 1971 — Ֆրանց/ Franz (ռեժիսոր — Ժակ Բրել)
  • 1972 — Արկածներ ուրեմն արկածներ / L’aventure c’est l’aventure (ռեժիսոր — Կլոդ Լեպուշ)
  • 1972 — Բար ճամփաբաժանին / Le bar de la Fourche (ռեժիսոր — Ալեն Լեվան)
  • 1972 — Վայրի արևմուտք / Le Far-West (ռեժիսոր — Ժակ Բրել)
  • 1973 — Անհաջողակը / L’emmerdeur (ռեժիսոր — Էդուար Մոլինարո)

Հայտնի երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլոտ Կոռե, Ժակ Բրել- Ես թողնում եմ բեմը։ «Գարուն», 1967, № 2, էջ 86-87։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]