Սեն-Սեն Դենի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | Դեպարտեման | ||||
Մտնում է | Իլ դը Ֆրանս | ||||
Վարչկենտրոն | Բոբինյի | ||||
Ամենաբարձր կետ | highest point in Seine-Saint-Denis? | ||||
Օրենսդրական մարմին | general council of Seine-Saint-Denis? | ||||
Հիմնական լեզու | Ֆրանսերեն | ||||
Բնակչություն (2007) | 1 502 340 (6րդ տեղ) | ||||
Խտություն | 6400 | ||||
Տարածք | 236 | ||||
Հիմնադրված է | 1968 թ. թ. | ||||
Սահմանակցում է | Վալ-դը-Մարն, Փարիզ, Օ դը Սեն, Վալ-դը-Ուազ, Սեն-է-Մարն և arrondissement of Sarcelles? | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1) | ||||
Փոխարինեց | Սենա և Սենա և Ուազա | ||||
ISO 3166-2 կոդ | FR-93 | ||||
Անվանված է | Սեն, Սեն Դենի և Սենա | ||||
cg93.fr/conseil-general/fonctionnement/index.html | |||||
Սեն-Սեն Դենի (ֆրանսերեն՝ Seine-Saint-Denis), դեպարտամենտ Փարիզի շրջակայքում։
- Սեն-Սեն Դենի դեպարտամենտի կարգային թիվն է՝ 93։
Պատմագրական տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծվել է 1968 թ. հունվարին։ Տեղական սլենգով հայտնի է "quatre-vingt treize" (այսինքն՝ "իննսուներեք) կամ` "neuf trois" (այսինքն՝ "ինը երեք") անուններով, որոնցով հիշեցվում են դեպարտամենտի կարգային 93 թիվը։
Սեն-Սեն Դենիի Քլիշի-սու-Բուա համայնքը 2005 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին դարձավ անկարգությունների ասպարեզ, զոհվեց երկու երիտասարդ, վառվեց 9000 մեքենա, ձերբակալվեց 3000 խռովարար։
Բնակչությունը մեկ միլիոն 502.3 հազար մարդ է։
Աշխարհագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Փարիզից դեպի հյուսիս-արևելք։ Տարածքը 236 քառ.կմ է, ամենափոքր դեպարտամենտներից մեկն է։ Սեն-Սեն-Դենին երկու այլ դեպարտամենտների՝ Օ դը Սենիի և Վալ-դը-Մարնի հետ միասին օղակի մեջ են առնում Փարիզը և ձևավորում են «Փոքր թագ» անունով հայտնի շրջանը։
Այս երեք դեպարտամենտները Փարիզի և չորս այլ դեպարտամենտների հետ միասին ձևավորում են Իլ-դը-Ֆրանս երկրամասը։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիփ-հոփի որոշ դերասաններ ծագումով Սեն-Սեն-Դենիից են։ Դրանց թվում են Ֆրանսիայում առաջատար հիփ-հոփ խմբերից մեկը՝ NTM-ը, ինչպես նաև՝ Lord Kossity-ն և Sefyu-ն։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուի XVI թագավորին և Մարի Անթուանետ թագուհուն նվիրված մեմորիալը Սեն-Դենի բազիլիկում։ | Սթադ դը Ֆրանս | Օդագնացության թանգարանը Լը-Բուրժեում։ |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 1996-12-23 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն-Սեն Դենի» հոդվածին։ |
|