Jump to content

Բոբինյի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բոբինյի
ֆր.՝ Bobigny[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՍեն-Սեն-Դենի
Մակերես6,77 կմ²
ԲԾՄ45 մետր, 39 մետր, 57 մետր, 48 մետր
Բնակչություն55 270 մարդ (հունվարի 1, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ93000[3]
Պաշտոնական կայքbobigny.fr(ֆր.) և actesweb-bobigny.siib.fr(ֆր.)
Բոբինյի (Ֆրանսիա)##
Բոբինյի (Ֆրանսիա)

Բոբինյի ( ֆր.՝ Bobigny ), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլն դը Ֆրանս երկրամասի Սեն-Սեն Դենի դեպարտամենտում, որի պրեֆեկտուրան՝ վարչական կենտրոնն է։ Հանդիսանում է Փարիզի հյուսիսարևելյան արվարձանը։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 47 492 (այդ ցուցանիշով դեպարտամենտում զբաղեցնում է 11-րդ տեղը[4])։ Մեծ թիվ են կազմում Մաղրիբից և ենթասահարայական Աֆրիկայից ներգաղթածներն ու վերջիններիս ժառանգները։

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".

Բոբինյիում կա Փարիզի մետրոյի երկու կայարան՝ Բոբինյի — Պանտեն — Ռայմոն Կենո և Բոբինյի —Պաբլո Պիկասո ( գիծ 5 )։ Բոբինյիով է անցնում նաև տրամվայի T1 գիծը, որն այդ քաղաքը կապում է Անյերի և Նուազի լը Սեկի հետ։ Գործում է Դը Բոբինյի ատելիեն, որն սպասարկում է երկու գծերը։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կան Լենինի բուլվար, Ստալինգրադյան փողոց և Յուրի Գագարինի պողոտա։ Կա նաև Լենինի մեդալիոն (Վիների մունիցիպալ կոնսերվատորիայի ճակատին)։

Աշխատանքի բորսան բացվել է 1978 թվականի մայիսի 2-ին։ Այն կառուցվել է Բրազիլիա քաղաքի հատակագծի հեղինակ, բրազիլացի նշանավոր ճարտարապետ Օսկար Նիմեյերի նախագծով։

Բոբինյիում են տեղի ունենում «Բոլոր կատակները մի կողմ » և « Թաքնվածը » ֆիլմերի գործողությունները։

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շառլ Իտանժ (ծնվ. 1982 թ.) - ֆրանսիացի և կամերունցի ֆուտբոլիստ
  • Գաել Մոնֆիս (ծնվ. 1986 թ.) - ֆրանսիացի թենիսիստ

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2022 (ֆր.)INSEE, 2024.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Populations légales 2019: 93 Seine-Saint-Denis, INSEE
  5. 5,0 5,1 «Relations internationales et culture de paix». Ville de Bobigny (official site). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 21-ին.
  6. «Die Partnerstädte der Landeshauptstadt Potsdam». potsdam.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քաղաքի պորտալը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբինյի» հոդվածին։