Սխաարբեեկ
| Համայնք | |||||
|---|---|---|---|---|---|
| Սխաարբեեկ | |||||
| Schaarbeek / Schaerbeek | |||||
| |||||
| 50°52′3″N 4°22′25″E / 50.86750°N 4.37361°E | |||||
| Երկիր | |||||
| Տարածաշրջան | Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջան | ||||
| Համայնք | Բրյուսել-մայրաքաղաք | ||||
| Հիմնադրված է | հունվարի 1, 1800 թ. | ||||
| Մակերես | 8,14 կմ² | ||||
| Պաշտոնական լեզու | ֆրանսերեն և հոլանդերեն | ||||
| Բնակչություն | 125656[1] մարդ (2011) | ||||
| Խտություն | 14255 մարդ/կմ² | ||||
| Ազգային կազմ | վալլոններ, ֆլամանդացիներ, թուրքեր, մարոկկաներ | ||||
| Ժամային գոտի | UTC+1 | ||||
| Հեռախոսային կոդ | +32 2 | ||||
| Փոստային ինդեքս | 1030 | ||||
| Փոստային դասիչ | 1030[2] | ||||
| Պաշտոնական կայք | schaerbeek.be | ||||
|
| |||||
Սխաարբեեկ (հոլ.՝ Schaarbeek, ֆրանսերեն՝ Schaerbeek[3]), Բելգիայի Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը ձևավորող 19 համայնքներից մեկը։
Պատմություն և աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունենալով 8 կմ2 տարածք և 116.039 թվաքանակով բնակչություն (2008 թվականի հունվարի 1), Սխաարբեեկը մեծությամբ Մեծ Բրյուսելի երկրորդ համայնքն է։ Տեղակայված է քաղաքի կենտրոնական մասից հյուսիս և սահմանակցում է Բրյուսել, Սեն-Ժոս-տեն-Նոոդե, Էվեր, Սինտ-Լաբրեխտս-Վոլյուվե, Սինտ-Պիտերս-Վոլյուվե համայնքների հետ։
Նախկինում Սխաարբեեկը հայտնի էր առաջին հերթին այստեղ աճեցվող բալի յուրահատուկ տեսակով, որը բելգիական գարեջրագործներն օգտագործել են Կրիկ գարեջրի պատրաստման համար։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սխաարբեեկ շրջանը հատող կենտրոնական առանցքը Ռուայալ-Սենտ-Մարի փողոցն է, որը վերափոխվում է թագուհի Եղիսաբեթի անվան պողոտայի։ Այս առանցքի մոտավորապես մեջտեղում գտնվում են ճարտարապետական այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Սխաարբեեկի ռատուշան և Նոտր Դամ տաճարը։
Սխաարբեեկում պահպանվում է նաև բելգիացի ճարտարապետ Վիկտոր Օրտայի կողմից մոդեռն ոճով նախագծված թաղամաս։ Հետաքրքիր է նաև Իոսաֆաթ զբոսայգին, այստեղ 1904 թվականին կառուցված փոքրիկ կենդանաբանական այգով անգլիական այգին, մարզադաշտը։
Ընդհանուր առմամբ թաղամասը կառուցված է բլոկային տիպի բնակելի տներով։ Սխաարբեեկը հայտնի է նաև նրանով, որ այստեղ թուրքական բնակչության տոկոսային բաղադրիչը ամենաբարձրն է արևմտաեվրոպական բոլոր քաղաքներից։ Համեմատաբար բարձր է նաև ֆլամանդական բնակչության թվաքանակը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1526 թվական — 600 մարդ[4],
- 1800 թվական — 1131 մարդ[4],
- 1850 թվական — 8630 մարդ[4],
- 1900 թվական — 64000 մարդ[4]։
| Տարի | 1990 | 1995 | 2000 | 2005 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակչություն | 104768 | 102599 | 105692 | 110375 | 113493 | 116039 | 118275 | 121232 | 125656 |
| Նշում՝ Բելգիայի բնակչությունը 1990-2011 թվականներին Արխիվացված 2012-11-14 Wayback Machine։ | |||||||||
Հայտնի ծնունդներ և ապրողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալիսա Սխաարբեեկցի (1225-1250), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու սուրբ,
- Ժան Վերգաս (1834-1896), բելգիացի բնանկարիչ, կենտրոնական փողոցներից մեկը անվանված է նրա անունով,
- Ժակ Բրել (1929-1978), բելգիացի բանաստեղծ, գուսան, դերասան և ռեժիսոր,
- Ժորժ Էէխոուդ (1854-1927), բելգիացի բանաստեղծ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Населення Бельгії за комунами станом на 1 січня 2011 року на сайті Statistics Belgium федерального уряду Бельгії.
- ↑ Crossroads Bank for Enterprises
- ↑ Jean-Marie Pierret, Phonétique historique du français et notions de phonétique générale, Louvain-la-Neuve, Peeters, 1994, p. 106. ISBN 90-6831-608-7, ISBN 2-87723-138-0
- 1 2 3 4 Paul F. State. Historical Dictionary of Brussels. Maryland, Scarecrow Press, Inc, 2004. P. 279. ISBN 0-8108-5075-3
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սխաարբեեկ կատեգորիայում։ |
