Jump to content

Ժամանուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժամանուններ, օրվա ժամերի անունները Հայկյան տոմարում։ Օրը հավասար ժամանակահատվածների (6, 8, 12, 24 ևն) բաժանելը և դրանց հատուկ անուններ տալը հայտնի է հնուց։ Մեզ հասած տվյալներով հայկական տոմարի առաջին ռեֆորմը կատարվել է Արտաշես Ա–ի (մ. թ. ա. 189–160) օրոք։ Հավանաբար այդ ժամանակ էլ սահմանվել են հայկական ժամանունները։

Ըստ օրվա տվյալ ժամանակամիջոցի լուսավորվածության, երբեմն էլ ջերմացման աստիճանի, ժամերին տրվել են հետևյալ անունները (տես Ղ. Ալիշան, Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց, Վնտ., 1895).

ԺամանակԳիշերվա ժամերԱնվանում
00։00Խավարակ
01։00Աղջամուղջ
02։00Մթացյալ
03։00Շաղավոտ
04։00Կամավոտ
05։00Բավական
06։00Խոթափյալ
07։00Գիզակ
08։00Լուսակն
09։00Առավոտ
10։00Լուսափայլ
11։00Փայլածու
12։00Ցերեկվա ժամերԱյգ
13։00Ցայգ
14։00Զորացյալ
15։00Ճառագայթյալ
16։00Շառավիղյալ
17։00Երկրատես
18։00Շանթակող
19։00Հրակաթ
20։00Հուրափայլյալ
21։00Թաղանթյալ
22։00Արագոտ
23։00Արփող
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 275