Ժամանակակից արվեստի թանգարան (Տրուա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ և արվեստի պատկերասրահ
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՏրուա
ՎայրPalais épiscopal de Troyes?
Ղեկավարության նստավայրՏրուա
Հասցե10000
Հիմնադրվել է1982
Այցելուներ31 328 մարդ (2003)[1], 31 150 մարդ (2001)[1], 32 372 մարդ (2015)[1], 35 160 մարդ (2012)[1], 24 740 մարդ (2004)[1], 46 892 մարդ (2017)[1], 30 143 մարդ (2010)[1], 27 457 մարդ (2007)[1], 27 877 մարդ (2005)[1], 31 452 մարդ (2016)[1], 27 694 մարդ (2013)[1], 33 471 մարդ (2008)[1], 28 913 մարդ (2002)[1], 25 773 մարդ (2006)[1], 42 419 մարդ (2014)[1], 35 319 մարդ (2011)[1], 43 447 մարդ (2009)[1] և 9046 մարդ (2018)[1]
Կայքmusees-troyes.com/art-moderne/(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Տրուայի ժամանակակից արվեստի թանգարան (ֆր.՝ Musée d'art moderne de Troyes), Տրուա քաղաքի ամենակարևոր թանգարանը գեղարվեստի թանգարանի հետ միասին և Ֆրանսիայի ժամանակակից արվեստի ամենամեծ գավառական թանգարաններից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1982 թվականին Պիեռ և Դենիզ Լևիների նվիրատվության հիման վրա։ 1976 թվականին տեղի տեքստիլ արդյունաբերողները, ինչպես նաև կոլեկցիոներներն ու մեկենաս Լեվիները քաղաքին նվիրեցին իրենց արվեստի անձնական հավաքածուն, որը ներառում էր շուրջ 2000 «միավոր» ցուցանմուշ։ Լևի ընտանիքի անդամներն անձամբ ծանոթ էին շատ հայտնի նկարիչների և քանդակագործների հետ, որի արդյունքում էլ նրանց հավաքածուում գերակշռում էր 20-րդ դարի սկզբի ֆրանսիական ավանգարդի գեղանկարները։

1982 թվականին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտտերանի մասնակցությամբ բացված թանգարանը տեղակայված է Տրուայում գտնվող հին եպիսկոպոսական պալատի շենքում, որը կառուցվել է 16-17-րդ դարերի սկզբին։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուներն ընդգրկում են 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 1960-ականների ֆրանսիական արվեստի ստեղծագործությունները։ Գեղանկարչությունը գերակշռում է, բայց կան նաև քանդակների մեծ հավաքածուներ[2]։

Բացի այդ, թանգարանում ցուցադրվում են հայտնի վարպետ Մորիս Մարինոյի ար-դեկո ապակե իրերը և պրիմիտիվ արվեստի մեծ հավաքածու, որը բաղկացած է այն արվեստագետներին պատկանող գործերից, որոնց աշխատանքները ցուցադրվում են թանգարանում (ինչպես Դերենի) կամ հայտնի արվեստի ստեղծագործությունների առևտրականներին (Ամբրուազ Վոլար, Ֆելիքս Ֆենեոն, Պոլ Գիյոմ և ուրիշներ)։

19-րդ դարի երկրորդ կեսի արվեստը թանգարանում ներկայացված է Ժան Ֆրանսուա Միլլեի, Գուստավ Կուրբեի, Օնորե Դոմիեի, Էդգար Դեգայի, Ժորժ Սյորայի, Մաքսիմիլիեն Լյուսի, Պոլ Գոգենի, ինչպես նաև Նաբի խմբի նկարիչների` Էդուար Վյուարի, Պիեռ Բոնարի և Ֆելիքս Վալոտոնի աշխատանքներով։

20-րդ դարին վերաբերող աշխատանքների շարքում թանգարանում առանձնանում է ֆովիստ նկարիչների աշխատանքների հավաքածուն` Անդրե Դերենի (մոտ 80 նկարներ, որոնք ներկայացված են Տրուայի թանգարանում, Դերենի աշխարհի ամենամեծ աշխատանքների հավաքածուն են), Ժորժ Բրաքի, Մորիս դը Վլամինկի, Ալբեր Մարկեի, Ռաուլ Դյուֆիի, Օտոն Ֆրիեզի, Կես վան Դոնգենի, Ժան Պյուիի և Մորիս Մարինոյի (որոնց ստեղծագործություններին հատկացված է առանձին սրահ)։ Փարիզի դպրոցը թանգարանում ներկայացնում են Խայիմ Սուտինի (8 նկար) և Ամեդեո Մոդիլիանիի աշխատանքները, կուբիզմը` Խուան Գրիսի, Ռոջեր դե լա Ֆրենեի, Ժան Մետցենժի և Անդրե Լոտի աշխատանքներով։ Թանգարանում ցուցադրվում են նաև Անրի Մատիսի, Ժորժ Ռուոյի, Լեո Լեմանի, Ռոբեր Դելոնեի, Ժակ Վիյոնի, Մաքս Էռնստի, Բալտյուս, Նիկոլա դե Ստալի և Բեռնար Բյուֆեի նկարները։

Քանդակը, մասնավորապես, ներկայացված է Էդգար Դեգայի (4 բրոնզ), Օգյուստ Ռոդենի, Արիստիդ Մայոլի, Օսիպ Ցադկինի, Խուլիո Գոնսալեսի, Շառլ Դեսպիոյի, Անդրե Դերենի և Պիկասոյի «Ծաղրածու» (1905) աշխատանքներով։

Մորիս Մարինոյի ապակե իրերի հավաքածուն բաղկացած է արվեստի 140 արվեստի գործերից, որոնք ստեղծվել են 1912-1937 թվականներին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Տրուա)» հոդվածին։