Տրուայի գեղարվեստի և հնագիտության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրուայի գեղարվեստի և հնագիտության թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՏրուա
ՎայրAbbey of Saint Loup, Troyes?
Հասցե10000
Հիմնադրվել է1792
Այցելուներ17 996 մարդ, 17 996 մարդ (2003)[1], 10 338 մարդ (2006)[1], 15 693 մարդ (2011)[1], 18 195 մարդ (2009)[1], 12 266 մարդ (2001)[1], 16 366 մարդ (2013)[1], 19 984 մարդ (2005)[1], 28 477 մարդ (2016)[1], 12 004 մարդ (2010)[1], 12 940 մարդ (2007)[1], 14 466 մարդ (2004)[1], 24 649 մարդ (2017)[1], 17 830 մարդ (2012)[1], 19 350 մարդ (2008)[1], 14 713 մարդ (2002)[1], 20 151 մարդ (2015)[1], 20 114 մարդ (2014)[1], 26 544 մարդ (2018)[1] և 30 402 մարդ (2019)[1]
Կայքmusees-troyes.com/539-presentation-du-musee-saint-loup.htm(ֆր.) և museesgrandest.org/les-musees/musee-saint-loup-musee-des-beaux-arts-de-troyes-museum-dhistoire-naturelle/
Քարտեզ
Քարտեզ

Տրուայի գեղարվեստի և հնագիտության թանգարան (ֆր.՝ Musée des beaux-arts et d'archéologie de Troyes, կամ Սեն-Լուպ թանգարան ֆր.՝ Musée Saint-Loup), գեղարվեստի թանգարան Գրանդ Էստ տարածաշրջանի Տրուա քաղաքում, Ֆրանսիա։ Ժամանակակից արվեստի թանգարանի հետ միասին համարվում է քաղաքի ամենանշանակալից թանգարաններից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1792 թվականին Դեպարտամենտի ժողովը Ազգային կոնվենտին խնդրեց թույլ տալ թանգարանի համար օգտագործել Նոտր-Դամ-օ-Նոնենի նախկին աբբայությունը։ Կոմիսարների ուղարկեցին դեպարտամենտ` ապագա թանգարանի ցուցանմուշները հավաքելու համար։ Սեն-Լուպի աբբայությունում արձանիկներ հավաքեցին փակ եկեղեցիներից և վանքերից։ Սակայն թանգարանը չձևավորվեց։

1829 թվականին Օբի դեպարտամենտի ակադեմիական ընկերությունը վերաբացեց նախագիծը։ Քաղաքային իշխանությունները դրա համար տրամադրեցին Սեն-Լուպի նախկին աբբայության շենքը, և 1831 թվականին բացվեց թանգարանի առաջին սենյակը։ Այնտեղ ներկայացված էին յոթ սեղաններ, տաս արձաններ և հանքաբանական հավաքածու։ 1833 թվականին Դոմինիկ Մորլոն թանգարանին նվիրաբերեց քառասունվեց նկարներ և այլ ցուցանմուշներ։ Հավաքածուն ներառում էր հեղափոխության ընթացքում բռնագրավված իրեր, որոնք տեղակայված էին Դեպարտամենտի ժողովի շենքում։ 1850 թվականին թանգարանում կար 130 նկար։ 1860 թվականին թանգարանի համար կառուցվեց Սիմարի տաղավարը, 1891 թվականին Բյուիսոննեի տաղավարը` գրադարանը ընդլայնելու համար, իսկ 1892 թվականին՝ Օդիֆրի տաղավարը։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենք

Թանգարանի հավաքածուն ներառում է տարբեր կիրառական արվեստների զարգացում մինչև 19-րդ դարը և ներառում է արվեստի գործեր, հնագիտական առարկաներ, կահույք, գրաֆիկա, քանդակներ և նկարներ[2]։

Բնապատմական հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական հավաքածուն ներառում է կենդանիների լցոնված խրտվիլակներ և կմախքներ, հայտնագործությունների և կրթական իրադարձությունների հետ կապված իրեր։

Գեղանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ցուցադրվում են ֆրանսիական, իտալական, ֆլամանդական և հոլանդական նկարներ միջնադարից մինչև 19-րդ դար։ Ֆլամանդական և հոլանդական աշխատանքներից են Բարթոլոմեուս Սփրանգերի, Իոս վան Կլեվի, Մելխիոր դե Հոնդեկուտերի, Յան վան Բիյլերտի նկարները, Ռուբենսին վերագրվող նկարը («Վինով տղամարդը») և Վան Դեյքի արհեստանոցի կտավները։ 17-րդ դարի ֆրանսիական նկարչությունը ներկայացնում են այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Լյուբեն Բոժենը («Յուպիտերի մանկությունը», այս նկարչի կողմից նկարված հազվագյուտ դիցաբանական թեմաներից մեկը), Պիեռ Մինյարը և նրա եղբայր Նիկոլա Մինյարը, Շարլզ Լեբրեն («Խաչի վեհացում»), Ֆիլիպ դե Շամպանը։ Իտալական գեղանկարչությունը ներկայացված է Ջոտտո, Ջորջիո Վազարի (Խորհրդավոր ընթրիք), Ֆրանչեսկո Ալբանիի, Ջուզեպպե Ռեկոյի, Ջիովանի Բատիստա Կրեսպիի և Բերնարդո Բելոտոյի ստուդիայի ստեղծագործություններով։

18-րդ դարի ֆրանսիական նկարների հավաքածուն ներառում է Անտուան Վատտոյի, Ժան Ժուվենի, Ալեքսանդր-Ֆրանսուա Դեպորտի, Հիացինտ Ռիգոյի, Ֆրանսուա Բուշեի կտավները, Շառլ-Ժոզեֆ Նատուի 20 նկարներից բաղկացած մեծ հավաքածուն Տրուայի շրջանի դղյակների զարդերից, Ժան-Օնորե Ֆրագոնարի, Մորիս Կանտեն դե Լատուրի, Ժոզեֆ-Մարի Վիենի, Ժան-Բապտիստ Գրյոզի, ՅուբերՌոբերտի, Կլոդ Ժոզեֆ Վեռնեի, Էլիզաբեթ Վիժե-Լեբրենի և Ժակ-Լուի Դավիդի կտավներով։ 19-րդ դարը ներկայացված է Անտուան-Ժան Գրոի, Յոհան Հենրիխ Ֆյուսլիի և Թեոդոր Ժերիկոյի ստեղծագործություններով։

Հնագիտական հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հնագիտական հավաքածուները տեղակայված են նախկին աբբայության նկուղներում։ Դրանք ներկայացված են թեմատիկ և ժամանակագրական կարգով և ընդգրկում են նախապատմական ժամանակաշրջանից մինչև Մերովինգների ժամանակաշրջանը։ Ցուցանմուշների թվում են ողորկիչների հավաքածուն, Ապոլլոն Վոպուասոնսկու արձանը և Ֆրանսիայում հայտնաբերված հալո-հռոմեական բրոնզը։ Ներկայացված են նաև հնագիտական գտածոներ Եգիպտոսից, Հունաստանից և Էտրուրիայից։

Քանդակագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի քանդակագործական հավաքածուն ներառում է 17-րդ դարի մեծագույն քանդակագործներից մեկի՝ Ֆրանսուա Ժիրարդոնի, Լուի XIV-ի կիսանդրին։ 19-րդ դարը ներկայացված է պոլիխրոմաքարից թանկարժեք կիսանդրիով, որը պատկերում է Ալժիրցի հրեա կնոջ` Շարլ Կորդիեին։ Տեղացի քանդակագործներից ներկայացված են Ժյուլ Էդուարդ Վալտի աշխատանքները (Օրեստեսը, որին հետապնդում են ֆուրիաները, մոր սպանությունից հետո, Ադամն ու Եվան և այլն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրուայի գեղարվեստի և հնագիտության թանգարան» հոդվածին։