Էտրուրիայի թագավորություն
| |||||
| |||||
Քարտեզ | |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Մայրաքաղաք | Ֆլորենցիա | ||||
Լեզու | իտալերեն | ||||
Կրոն | Կաթոլիկություն | ||||
Իշխանություն | |||||
Պետական կարգ | Միապետություն |
Էտրուրիայի թագավորություն (իտալ.՝ Regno di Etruria), պետություն Իտալիայում, որը գոյություն է ունեցել 1801-1807 թվականներին Տոսկանայի տարածքի մեծ մասի վրա։ Նրա անունը ծագել է Հին Էտրուրիայից։
Պետությունը ձևավորվել է 1801 թվականի մարտի 21-ին կնքված Արանխուեսի պայմանագրով։ Բուրբոնների Պարմայում իշխող ճյուղին փոխհատուցվեց 1796 թվականին Նապոլեոն Բոնապարտի կողմից գրավված տարածքներն Իտալիայի հյուսիսում։ Պարմայի դուքս Ֆերդինանդի այդ տարածքների նկատմամբ հավակնություններից հրաժարվելու դիմաց նրա որդի Լյուդովիկոսը ստացավ Էտրուրիայի թագավորի գահը, որը ձևավորվել էր Տոսկանայի Մեծ դքսության հողերի վրա։ Տոսկանայի Մեծ դուքս Ֆերդինանդ III տապալվեց, իսկ որպես փոխհատուցում ստացավ Զալցբուրգի արքեպիսկոպոսից առգրավված հողերը։
Առաջին արքա Լյուդովիկոս I մահացավ 1803 թվականին և գահն անցավ նրա որդուն` Կառլ Լյուդովիկոսին (Լյուդովիկոս II անվամբ)։ Նրա մայր Մարիա Լուիզան դարձավ ռեգենտ։ 1807 Նապոլեոնն իր եղբայր Լյուսիենին Ալեկսանդրա Բեշամից բաժանելու և Մարիա Լուիզայի հետ ամուսնացնելու` այդպիսով նաև եղբորը գահին բարձրացնելու անհաջող փորձից հետո Էտրուրիայի թագավորությունը միացրեց Ֆրանսիային` նրա տեղում ձևավորելով երեք նոր դեպարտամենտներ։
Լյուդովիկոս II և նրա մորը խոստացվեց Պորտուգալիայի հյուսիսում նոր ձևավորվող Հյուսիսային Լուզիտանիայի թագավորության գահը, սակայն 1808 թվականին Իսպանիայի Բուրբոնների և Նապոլեոնի միջև հարաբերությունների խզումից հետո այս թագավորության ձևավորման ծրագիրը մնաց անկատար։
Նապոլեոնի պարտությունից հետո` 1814 թվականին Տոսկանան վերադարձվեց նախկին Մեծ Դուքսին։ 1815 թվականին Տոսկանայի առանձնացվեց Լուկկայի դքսությունը։ Այն մինչև 1847 թվականին Պարմայում իրենց իշխանությունը վերականգնելը կառավարում էին Պարմայի Բուրբոնները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |