Մաքսիմիլիեն Լյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմիլիեն Լյուս
ֆր.՝ Maximilien Luce
Ծնվել էմարտի 13, 1858(1858-03-13)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ
Վախճանվել էփետրվարի 6, 1941(1941-02-06)[1][2][3][…] (82 տարեկան) կամ փետրվարի 4, 1941(1941-02-04)[4] (82 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա[5][6]
ԿրթությունԶարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց
Մասնագիտություննկարիչ, վիմագրող, նկարիչ-փորագրող և գծանկարիչ
Ոճպուանտիլիզմ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներQ17492306?, Le chantier? և Q17493019?
ՈւսուցիչDiogene Ulyssee Napoleon Maillart?
Պաշտոնընկերության նախագահ
ԱնդամակցությունԱնկախների սալոն
ԶավակներFrederic Luce?
 Maximilien Luce Վիքիպահեստում

Մաքսիմիլիեն Լյուս (ֆր.՝ Maximilien Luce,մարտի 13, 1858(1858-03-13)[1][2][3][…], Փարիզ - փետրվարի 6, 1941(1941-02-06)[1][2][3][…] կամ փետրվարի 4, 1941(1941-02-04)[4], Փարիզ ), ֆրանսիացի նկարիչ–նեոիմպրեսիոնիստ։ Հայտնի է գեղանկարչության, գծագրության, գրքերի նկարազարդման աշխատանքներով։ Անարխիստական շարժման գործիչ։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմիլիեն Լյուսը ծնվել է Շարլ–Դեզիրե Լյուսի (1823—1888) և Լուիզա–Ժոզեֆինա Դյունի (1822—1878) ընտանիքում։ Ընտանիքն ապրում էր Մոնպառնասում, Փարիզի աշխատավոր շրջանում։ Սովորել է որպես օֆորտիստ։ 1872 թվականին տասնչորսամյա Լյուսը դարձավ քանդակագուրծ Անրի-Թեոֆիլ Հիլդեբրանդի (1824—1897) աշակերտը։ Ավելի ուշ սովորել է Սյուիսի ակադեմիայում և Էժեն Ֆրոմանի մոտ։ Նկարիչ Կամիլ Պիսսարոյի որդու՝ Լյուսիեն Պիսսարոյի հետ Լագնիում հիմնել է Groupe de Lagny գեղարվեստական խումբը՝ խնդիր ունենալով զարգացնել Ժորժ Սյորայի գունային տեսությունը և գունային տարանջատման տեխնիկան։ Լյուսը նաև բարձր է գնահատել Կամիլ Կորոյի ստեղծագործությունները։ Բացի բնանկարներից, 1887 թվականից նրա ստեղծագործություններում հայտնվում են դիմանկարներ։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի պահպանված ստեղծագործական ժառանգությունը կազմում է 4200 նկար և մոտ 3000 գծանկար։ Օրսեի թանգարանը Լյուսին դասում է որպես «նեոիմպրեսիոնիստական շարժման լավագույն ներկայացուցիչներից մեկը»[7]։

Նկարչի 1900 թվականին նկարված Նոտր–Դամ դը Պարի աշխատանքը աճուրդում վաճառվել է 2011 թվականի մայիսին 4 200 000 ԱՄՆ դոլարով՝ սահմանելով ռեկորդ Լյուսի աշխատանքների համար[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Maximilien Luce (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. «"Maximilien Luce, Neo-Impressionist. A Retrospective"». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
  8. «Kinsella, Eileen (17 May 2011). "$22 Million Monet Landscape Leads Christie's Imp/Mod Evening Sale"». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bouin-Luce J., Bazetoux D. Maximilien Luce: catalogue raisonné de l'œuvre peint. Vol.1-2. Paris: Editions JBL, 1986

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]