Jump to content

Թոմ Օդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմ Օդել
Ծնվել էնոյեմբերի 24, 1990(1990-11-24)[1][2] (33 տարեկան)
Չիչեստեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերինդի փոփ և փոփ֊ֆոլք
Մասնագիտությունհեղինակ-կատարող, դաշնակահար, մոդել և երգիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներդաշնամուր, վոկալ և կիթառ
ԼեյբլColumbia Records և In the Name Of?
ԿրթությունSeaford College? և Ժամանակակից երաժշտության բրիտանական և իռլանդական ինստիտուտ
Կայքtomodell.com
 Tom Odell Վիքիպահեստում

Թոմաս Պիտեր Օդել (անգլ.՝ Thomas Peter Odell, նոյեմբերի 24, 1990(1990-11-24)[1][2], Չիչեստեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի երգահան-երգիչ։ Դեբյուտային՝ Songs from Another Love ալբոմը թողարկել է 2013 թվականին։ BRIT մրցանակաբաշխությունում 2013 թվականին ստացել է «Քննադատների ընտրություն» մրցանակը։ Առաջին ստուդիական ալբոմը՝ Long Way Down, թողարկվել է 2013 թվականի հունիսի 24-ին։

Թոմ Օդելը ծնվել է հարավային Սասեքսի Չիեսետեր քաղաքում, հայրը՝ ինքնաթիռի օդաչու, մայրը՝ դպրոցի ուսուցչուհի[3]։ Ունի ավագ քույր[4]։ Թոմը իր մանկության մեծ մասը հոր աշխատանքի պատճառով անց է կացրել Նոր Զելանդիայում։ Սովորել է Սիֆորդ քոլեջում[3]։ Ուսանել է դաշնամուր մինչև դասական 7-րդ աստիճան։ Սկսել է գրել իր երգերը 13 տարեկան հասակում, բայց ոչ ոք դրանց մասին չի պատմել, որովհետև մտածել է դրանք «զիլ» չեն[3][5]։

18 տարեկան հասակում Թոմը որոշում է ուսանել Յորքի համալսարանում[6] և փորձում է տեղ ստանալ Լիվերպուլի երաժշտական քոլեջում[7]։ Նա մասնակցում էր երեկոյան «ազատ միկրոֆոն» միջոցառումների. «Դա ստորացումներով լի էր. ստեղնաշարը ձեռքից բաց չթողնելը, բանդաների կողմից միկրոֆոնը ձեռքիցս վերցնելը և ծիծաղելը... ես սովորեցի կատարել, սովորեցի՝ որ երգերն են գործում»[3][8]։ Մեկ տարի հետո, բարմենի իր աշխատանքից հոգնած, նա տեղափոխվում է Չիչեստեր[7]։ Օգտագործելով տատիկի մեքենան՝ նա մշտապես մեկնում էր Լոնդոն՝ շոուներ անելու և երաժշտական դպրոցներում գովազդներ անելու[8][9]։ Հետո նա տեղափովում է Լոնդոն՝ նվագելու «Թոմը և տարվա եղանակները» խմբում[9][10]։ Սակայն հետագայում նա որոշեց դառնալ մենակատար, որովհետև «չէր ցանկանում ստիպված լինել հույսը դնելու ուրիշների վրա»։

Օդելը պայմանագիր է կնքել In the Name Of լեյբլի հետ, որը Columbia Records ընկերության դրոշմն է։ Նա հայտնաբերվել է լեյբլի ղեկավար Լիլի Ալենի կողմից, ով նշել է, որ «նրա էներգիան բեմի վրա ինձ հիշեցրեց Դեյվիդ Բոուին»[11]։ Նա ալբոմի համար ստացել է կանխավճար. «Ես գնացի և կանխիկ գումարով բերեցի մի հին Մինի Կուպեր։ Հետո, երեք շաբաթ անց, վերադարձա Շոտլանդիայի ելույթից, և մեքենան չկար, այնպես որ եթե դուք տեսնեք կանաչ դասական Մինի Կուպեր, այն իմն է»[3]։ Նա թողարկել է իր ընդլայնված պիեսը 2012 թվականի նոյեմբերին[12]։ Հեռուստատեսային դեբյուտը եղել է 2012 թվականի նոյեմբերին, որտեղ հանդես է եկել որպես կատարող[7][13]։ Թոմը ներկայացվել է ԲիԲիՍի հեռուսատընկերության «2013 թվականի ձայնը» քվերակության 15 թեկնածուների շարքում՝ 2013 թվականի հունվարին[14]։ Այդ ամիս նաև նրա "Another Love" սինգլը օգտագործվել է ԲիԲիՍի ընկերության կողմից՝ 2013 թվականի իրենց ծրագիրը գովազդելու համար[15]։ Թոմի երգերը օգտագործվել են նաև նորաձևության «Բարբերի» շուների ժամանակ[16]։ Թոմը ճանաչվել է BRITs' մրցանակաբաշխության «քննադատների ընտրություն» անվանակարգի հաղթող։ Անվանակարգը նախկինում հաղթել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Ադելը, Ֆլորենսը և մեքենան[17] և 2013 թվականի փետրվարին հեռուստատեսային հանդիսության ժամանակ Էմիլի Սանդեի կողքին հարցազրույց է տվել[18]։

Թոմի առաջին ալբոմը՝ Long Way Down, թողարկվել է 2013 թվականի հունիսի 24-ին[19] և Միացյալ Թագավորության երաժշտական մրցույթներում գրավել առաջին հորիզոնականը։ Նա 2013 թվականի հուլիսի 13-ին Լոնդոնի Հայդ այգում աջակցել է The Rolling Stones խմբին[20], սակայն հիվանդության պատճառով չի կարողացել կատարել[21]։

Թոմը 2014 թվականին «Ivor Novello Awards» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «տարվար երգահան»[22]։ Նրա՝ «Can't Pretend» երգը օգտագործվել է հեռուստատեսային սերիալներում։

Ամենանոր երգը The Beatles' խմբի «Real Love» երգի «cover» տարբերակն է, որը 2014 թվականին դարձել է Ջոն Լյուիի ամանորյա գովազդը և նրան բերել մեծ հասարակայնություն։ Գովազդը ներկայացնում է պինգվինի, որը գտնում է սեր, որը թողարկվել է նույն օրերին, ինչ սինգլը։ Գովազդի՝ եթեր գնալուց մի քանի ժամ հետո երգը հայտնվել է երաժշտության փնտրման Shazam համակարգի «տենդենցներ» բաժնի ամենաբարձր հորիզոնականում։ Թողարկումից 3 օր անց այն եղել է Միացյալ թագավորության Թոք 40-ի 21-րդ հորիզոնականում՝ հասնելով մինչև 7-րդ հորիզոնականի։

Ներշնչանքի աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմը մեծացել է լսելով Էլթոն Ջոնին։ Առաջին ալբոմը, որը նա լսել է, եղել է Goodbye Yellow Brick Road (1973 թ.)։ Նա նաև նշում է Դեյվիդ Բոուիի, Ջեֆ Բաքլիի, Բոբ Դիլանի, Արթուր Ռասելի, Լեոնարդ Քոհենի, Լեոնել Ռասելի, Բիլի Ջոելի, Ռենդի Նյումենի, Թոմ Վայթսի, Ռոդրիգեսի և Բրյուս Սպրիգսթինի անունները որպես ներշնչանքի աղբյուրներ[4][8][23][24][25][26][27][28]։

Թոմը ասել է, որ իր երգերի բառերը ներշնչանքը «6 ամսից ավելի որևէ մեկի հետ հարաբերությունները պահելու անկարողության արդյունքն է»։ Նա նաև ասում է. «Կարծում եմ՝ ավելի լավ երգեր եմ գրում, երբ ազնիվ եմ և գրում եմ այն մասին, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Այնուամենայնիվ, կարող է մի փոքր տարօրինակ թվալ, երբ ընկերները կամ ընկերուհին պարզում են, որ երգը իրենց մասին է։ Բայց հրաշալի է, թե ինչ ես դու կարող ստանալ դրանից. կարծում եմ՝ նրանք դա «գեղարվեստական արտոնագիր» են անվանում»[29]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումը Ալբոմի մանրամասները Գրաված ամենաբարձր հորիզոնականները Սերտիֆիկատներ
UK
[30]
AUT
[31]
BEL (Vl)
[32]
BEL (Wa)
[33]
DEN
[34]
GER
[35]
IRE
[36]
NL
[37]
NZ
[38]
SWI
[39]
Long Way Down 1 48 5 26 36 17 5 1 39 2
Wrong Crowd
  • Թողարկումը՝ 2016
Jubilee Road
  • Թողարկումը՝ 2018
Monsters
  • Թողարկումը՝ 2021
Best Day of My Life
  • Թողարկումը՝ 2022
Black Friday
  • Թողարկումը՝ 2024

Այլ ելույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումը Ալբոմի մանրամասները
Songs from Another Love
  • Թողարկումը՝ 15 հոկտեմբեր 2012[12]
  • Լեյբլ՝ Columbia, In the Name Of
  • Ֆորմատ՝ թվային բեռնում, վինիլային (Vinyl)
The Another Love EP
  • Թողարկումը՝ 14 հունիս 2013[41]
  • Լեյբլ՝ Columbia, In the Name Of
  • Ֆորմատ՝ թվային բեռնում, վինիլային (Vinyl)
Անվանումը Տարի Գրաված ամենաբարձր հորիզոնականները Սերտիֆիկատներ Ալբոմ
UK
[30]
AUT
[31]
BEL (Vl)
[32]
BEL (Wa)
[33]
FRA
[42]
GER
[35]
IRE
[36]
NL
[37]
SWI
[39]
"Another Love" 2012 10 2 1 16 11 11 24 6 23 Long Way Down
"Can't Pretend" 2013 67 - 52 83 200 - - - -
"Hold Me" 44 - - - - - - - -
"Grow Old with Me" 46 - 53 - - - - - -
"I Know" 92 - 70 72 - - - - -
"Real Love" 2014 7 - - - - - 16 - - Չկա տվյալ
"-" ցույց է տալիս, որ չի թողարկվել կամ չի եղել մրցույթներում

Պրոմո սինգլներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոմո սինգլների ցանկ
Անվանումը Տարի Գրաված ամենաբարձր հորիզոնականը Ալբոմ
Միացյալ Թագավորություն
"Sirens" 2013 - Long Way Down
"-" ցույց է տալիս, որ չի թողարկվել կամ չի եղել մրցույթներում

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Կազմակերպություն Մրցանակ Արդյունք
2013 MTV 2013 թվականի հայտնություն[47] Առաջադրված
BRIT Awards Քննադատների ընտրություն[18] Հաղթանակ
BBC 2013 թվականի ձայն[14] Առաջադրված
2014 BRIT Awards Բրիտանացի տղա սոլո արտիստ Առաջադրված
Բրիտանական բեկումնային առաջընթաց Առաջադրված
Ivor Novello Awards Տարվա երգահան Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Allmusic — 1991.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Simon Lewis (2013 թ․ փետրվարի 16). «Tom Odell: 'Women are the only rock stars now.. I want to be like Adel': The Brit Award-winner is poised for superstardom | Mail Online». Dailymail.co.uk. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  4. 4,0 4,1 Selby, Jenn. «Tom Odell Interview Long Way Down Burberry – Celebrity & Music (Glamour.com UK)». Glamourmagazine.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  5. Cosyns, Poppy (2012 թ․ նոյեմբերի 30). «Tom Odell on songwriting since age of 13». The Sun. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  6. «Soundbite». Cml.sad.ukrd.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  7. 7,0 7,1 7,2 Tom Lamont (2013 թ․ մարտի 24). «Tom Odell: 'Having your heart broken makes for good songs' | Music | The Observer». Guardian. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  8. 8,0 8,1 8,2 Thorogood, Tom (2013 թ․ հունվարի 15). «Exclusive: Tom Odell talks to The Sun». The Sun. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  9. 9,0 9,1 «Tom Odell talks music, fame and the Brits». YouTube. 2013 թ․ փետրվարի 20. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  10. «Tom Odell interview by In:Demand Scotland on SoundCloud – Hear the world’s sounds». Soundcloud.com. 2013 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  11. «Lily Allen Gushes About BRITS Critics' Choice Winner Tom Odell – Yahoo! omg! UK». Uk.omg.yahoo.com. 2012 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  12. 12,0 12,1 «'Songs From Another Love' by Tom Odell». iTunes. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  13. «Later... with Jools Holland – Series 41, Episode 10». BBC. 2012 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  14. 14,0 14,1 «Sound of 2013 Profile: Tom Odell». BBC. 2012 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  15. «BBC One – Love 2013». TV Ad Music. 2013 թ․ հունվարի 2. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
  16. «Tom Odell performs at Burberry's London Fashion Week show – video – Music News – Digital Spy». Digitalspy.ie. 2013 թ․ փետրվարի 20. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  17. «Laura Mvula, Tom Odell and AlunaGeorge for BRITs Critics' Choice 2013». Digital Spy. 2012 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  18. 18,0 18,1 «Brit Awards tip Tom Odell for the top». BBC. 2012 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  19. 19,0 19,1 «'Long Way Down' by Tom Odell». Amazon.co.uk. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  20. «Newsbeat – Tom Odell releases Another Love EP». BBC. 2013 թ․ ապրիլի 24. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  21. «Stones turn up the head at Park gig». belfasttelegraph.co.uk. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  22. «Ivor Novello Awards 2014: Tom Odell, London Grammar and Nick Cave all winners». Telegraph. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  23. «Welcome to ShawConnect – Music Blog – Interview: Rising star Tom Odell». Blogs.shawconnect.ca. 2013 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  24. «Tom Odell named BRITs Critics' Choice Winner». Sky News. 2012 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  25. Tan, Emily (2012 թ․ հոկտեմբերի 31). «Introducing: Tom Odell». The Line of Best Fit. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  26. «Street North East | Interview with Tom Odell ahead of Jake Bugg show, in Newcastle». Streetnortheast.com. 2012 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  27. Olivia Schaff (2012 թ․ դեկտեմբերի 20). «Tips 2013: Tom Odell | Feature | Music». Music.thedigitalfix.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  28. Earnshaw, Helen (2013 թ․ ապրիլի 15). «Tom Odell Exclusive Interview». Femalefirst.co.uk. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  29. «Get To Know: Tom Odell | Music». Hunger Tv. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  30. 30,0 30,1 «Tom Odell > UK Charts». officialcharts.com/.
  31. 31,0 31,1 «Discographie Tom Odell». austriancharts.at/ Hung Medien.
  32. 32,0 32,1 «Discografie Tom Odell». ultratop.be/nl/ Hung Medien.
  33. 33,0 33,1 «Discographie Tom Odell». ultratop.be/fr/ Hung Medien.
  34. «Discography Tom Odell». danishcharts.com/ Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  35. 35,0 35,1 «Discografie Tom Odell». charts.de/ Hung Medien.
  36. 36,0 36,1 Peak positions in Ireland:
  37. 37,0 37,1 «Discografie Tom Odell». dutchcharts.nl/ Hung Medien.
  38. «Discography Tom Odell». charts.org.nz/ Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  39. 39,0 39,1 «Discographie Tom Odell». hitparade.ch/ Hung Medien.
  40. 40,0 40,1 «BPI Certified Awards». British Phonographic Industry. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  41. «'The Another Love EP' by Tom Odell». iTunes. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  42. «Discographie Tom Odell». lescharts.com/ Hung Medien.
  43. «Ultratop − Goud en Platina – singles 2013». Ultratop. Hung Medien. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
  44. «Gold-/Platin-Datenbank (Tom Odell; 'Another Love' (German). Bundesverband Musikindustrie. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  45. «Austrian single certifications – Tom Odell – Another Love» (German). IFPI Austria. Վերցված է փետրվարի 25, 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. «The Official Swiss Charts and Music Community: Awards ('Another Love'. IFPI Switzerland. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
  47. «MTV's Brande New For 2013 Nominees announced». MTV. 2012 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Օդել» հոդվածին։