Goodbye Yellow Brick Road

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Goodbye Yellow Brick Road»
Էլթոն Ջոնի երգը
ՁայնագրվածChâteau d’Hérouville
Ժանրռոք, փոփ ռոք և գլեմ ռոք
Լեզուանգլերեն
Տևողություն76:20
ԼեյբլDJM Records, MCA Records և Pye Records?
ՊրոդյուսերԳաս Դաջեն

''Goodbye Yellow Brick Road'' (անգլ.՝ Հաջողություն դեղին աղյուսներից ճանապարհ), բրիտանացի հեղինակ-կատարող Էլթոն Ջոնի յոթերորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 1973 թվականին։

Ալբոմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Goodbye Yellow Brick Road-ը ձայնագրվել է 1973 թվականի մայիսին ՝ ֆրանսիական դղյակի ստուդիայում, տեղադրված Էրուվիլ քաղաքապետարանում, և թողարկված նույն տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ում և Կանադայում MCA Records լեյբլում, իսկ այլ երկրներում՝ DJM Records ընկերության կողմից։ Ձայնասկավառակի վրա առկա է "Candle in the Wind" երգը, որը գրվել է Մերիլին Մոնրոյի հիշատակին, ինչպես նաև երեք հաջողակ սինգլ․ «Bennie and the Jets», «Goodbye Yellow Brick Road» և «Saturday Night’s Alright for Fighting» ։ Սա երաժշտի ձայնագրության մեջ առաջին կրկնակի ալբոմն է։

Goodbye Yellow Brick Road երգչի կարիերայում առավել հաջող առեւտրային առումով ալբոմն է ։ Այն առաջին տեղն Է զբաղեցրել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի չարթերում և ստացել է պլատինե սկավառակի հավաստագիր ֆոնոգրամաների արտադրողների բրիտանական միությունից և պլատինե յոթ անգամ ՝ ձայնագրման ընկերությունների ամերիկյան միությունից։ Դրա համաշխարհային տպաքանակը կազմում է ավելի քան 30 միլիոն օրինակ։

Սկզբնապես ալբոմն ստացել է քննադատների տարբեր արձագանքներ, որոնք այն համարել են անհարկի ձգձգված եւ ոչ միատարր, թեև պարունակում են մի քանի լավ ստեղծագործություններ, սակայն ավելի ուշ այն դիտվել է որպես Էլթոն Ջոնի լավագույն և ամենահանրաճանաչ ալբոմը։ Rolling Stone ամսագրում այն զբաղեցրել է 91-րդ տեղը "բոլոր ժամանակների 500 մեծագույն ալբոմների" ցուցակում։ Նա նաև 59-րդ տեղն Է զբաղեցրել բրիտանական Channel 4 հեռուստաալիքի 100 Greatest Albums․ լավագույն ալբոմների շարքում[1]։

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Տևողություն
1. «Funeral for a Friend / Love Lies Bleeding»   11:09
2. «Candle in the Wind»   3:50
3. «Bennie and the Jets»   5:23
4. «Goodbye Yellow Brick Road»   3:13
5. «This Song Has No Title»   2:23
6. «Grey Seal»   4:00
7. «Jamaica Jerk-Off»   3:39
8. «I've Seen That Movie Too»   5:59
9. «Sweet Painted Lady»   3:54
10. «The Ballad of Danny Bailey (1909—1934)»   4:23
11. «Dirty Little Girl»   5:00
12. «All the Girls Love Alice»   5:09
13. «Your Sister Can’t Twist (But She Can Rock ’n’ Roll)»   2:42
14. «Saturday Night’s Alright for Fighting»   4:57
15. «Roy Rogers»   4:07
16. «Social Disease»   3:42
17. «Harmony»   2:46

Ձայնագրման մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլթոն Ջոն - վոկալ, դաշնամուր, էլեկտրային դաշնամուր, երգեհոն, մելլոտրոն, ստեղնաշարային գործիքներ

• Պրինց Ռինո - վոկալ

• Դեյվի Ջոնստոուն - ակուստիկ և Էլեկտրական կիթառներ, բանջո, սինթեզատոր, բեք վոկալ

• Լերոյ Գոմես - Սաքսաֆոն

• Դէվիդ Խենչել - ARP-սինթեզատոր, ստեղնաշարային գործիքներ

• Դի Մյուրեյ - բաս կիթառ, բեք վոկալ

• Նայդժել Օլսսոն - հարվածային գործիքներ, կոնգ, տամբուրին, բեք վոկալ

• Ռեյ Քուպեր - տամբուրին, պերկուսիա

• Քիքի Դի - բեք վոկալ, թրեք 12

• Դէվիդ Կաց - ջութակ, նվագախմբավորում

• Դել Նյուման - գործիքավորում

• Գաս Դադժեոն - պրոդյուսեր, գրքույկի տեքստի հեղինակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The 100 Greatest Albums» (անգլերեն). Channel 4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.