Թոմաս Լուիս դե Վիկտորիա
| Թոմաս Լուիս դե Վիկտորիա | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | մոտ 1548[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ավիլա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
| Մահացել է | օգոստոսի 27, 1611[4][5][6] |
| Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա |
| Քաղաքացիություն | Իսպանիա |
| Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Կրթություն | Collegium Germanicum et Hungaricum? |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր |
| Ծնողներ | հայր՝ Francisco Luis de Victoria?, մայր՝ Francisca Suárez de la Concha? |
| Զբաղեցրած պաշտոններ | Կապելմայստեր |
Թոմաս Լուիս դե Վիկտորիա (իսպ.՝ Tomás Luis de Victoria, լատիներեն՝ Thomas Ludovicus Victoria Abulensis, մոտ 1548[1][2][3][…], Ավիլա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - օգոստոսի 27, 1611[4][5][6], Մադրիդ, Իսպանիա,), իսպանացի կոմպոզիտոր և երգեհոնահար, հակառեֆորմացիայի դարաշրջանի իսպանացի խոշորագույն երաժիշտ։ Հռոմեական դպրոցի առաջատար ներկայացուցիչներից մեկը՝ «իսպանական Պալեստրին» մականունով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա ծննդյան մասին ստույգ տվյալներ չկան։ Մինչև18 տարեկանը նա երգել է Ավիլայի Մայր Տաճարի երգչախմբում։ 1567 թվականին ուղարկվել է հռոմեական Հիսուսի միաբանություն՝ աստվածաբանություն սովորելու։ Սանտա-Մարիա դե Մոսերրաթ եկեղեցում աշխատել է կապելմեյտեր և երգեհոնահար։ 1572 թվականին Վենետիկում թողարկել է իր մոտետով առաջին գիրքը։ 1575 թվականին ընդունել է սպասավորի աստիճան՝ դառնալով Սանտո Թոմաս դե լոս Ինգլեսես եկեղեցում քահանա։ 1576 թվականին թողարկել է իր երկրորդ երաժշտական ստեղծագործությունը։ 1578 թվականին մտել է կաթոլիկական միաբանության մեջ։
1586 թվականին վերադարձել է Իսպանիա, նշանակվել կայսրուհի Մարիա Իսպանացու անձնական կաթոլիկ քահանա։ 1592 թվականին վերադարձել է Հռոմ, ներկա է եղել Ջովաննի Պիեռլուիջի Պալեստրինայի հուղարկավորությանը, 1595 թվականին վերջնական վերադարձել է Իսպանիա։ Մի քանի անգամ հրաժարվել է երկրի Մայր տաճարներում նրան առաջարկվող պատվավոր պաշտոններից (Սևիլյա, Սարագոսա)։ Կայսրուհու մահից հետո գրել է սգո երաժշտություն (ռեքվիեմ)։ Կյանքի վերջին տարիներին շարունակել է երգեհոնահարի աշխատանքը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրել է միայն եկեղեցական երաժշտություններ։ Կոմպոզիտորին էին պատկանում 20 պատարագներ և այլն, որոնցից շատերը դասվում են մոտետի ժանրին։ Նա Իսպանիայում առաջինն էր, ով եկեղեցական երաժշտության մեջ օգտագործում էր նվագակցությունը, ինչպես նաև գրում էր մի քանի երգչախմբերի համար ստեղծագործություններ։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի ընթացքում արդեն հայտնի էր ոչ միայն Իտալիայում և Իսպանիայում, այլև՝ Լատինական Ամերիկայում, նրա ստեղծագործությունները ոչ միայն լավն էին, այլև տարբերվող էին, այդ պատճառով էլ 1600 թվականին թողարկված ժողովածուն՝ 200 օրինակից ավելի սովորական տպաքանակով, տպագրվել է ևս 100 օրինակով։ 20-րդ դարում կոմպոզիտորի ստեղծագործությունների ուսումնասիրողն ու ակտիվ քարոզիչը եղել է Ֆելիպե Պեդրելը։ Վիկտորիայի ժառանգությունը բարձր էին գնահատում Մանուել դե Ֆայան, Իգոր Ստրավինսկին։ Այսօր նույնպես նրա ստեղծագործությունները լավագույն կատարողների և աշխարհի ամենահեղինակավոր ընկերությունների կողմից լայնորեն օգտագործվում են։ Նրա հայրենի քաղաքում իր անունով է կոչվում երաժշտական կոնսերվատորիան։ 1996 թվականին Թոմաս Լուիս դե Վիկտորիայի անունով սահմանվել է մրցանակ։
Կոմպոզիտորի չորսհարյուրամյակը (2011) լայնորեն նշվել է աշխարհի երաժշտական կոլեկտիվների շրջանում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Opera omnia. 8 vls., ed. por Felipe Pedrell. Leipzig: Breitkopf & Härtel, 1902-1913.
- Opera omnia. Partitur, nueva ed. corr. y aumentada por Higinio Anglès // Monumenta de la música española 25 (1965), 26 (1965), 30 (1967), 31 (1968). Roma: Consejo Superior de Investigaciones cientificas, 1965–1968 (вышло только 4 тома)
- Opera omnia. Nuova ed. pratica in chiavi moderne. 16 vls, ed. Maurizio Machella, Moreno Menegazzo. Padova: Euganea Editoriale Comunicazioni, 1995- (издание продолжается)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Isidore (ֆր.) — ISSN 2271-3816
- 1 2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- 1 2 Երաժշտություն (ֆր.)
- 1 2 http://estudiostomasluisdevictoria.es/biografia/
- 1 2 MGG Online (գերմ.) — Bärenreiter-Verlag, 2016.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pedrell F. Tomás Luis de Victoria, abulense, biografía, bibliografía, significado estético de todas sus obras de arte polifónico-religioso. Valencia: M. Villar, 1918
- Cramer E. Tomás Luis de Victoria: a guide to research. New York: Garland Pub., 1998.
- Tomás Luis de Victoria y la cultura musical en la España de Felipe III. Madrid: Centro de Estudios Europa Hispánica, 2012
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Լուիս դե Վիկտորիա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- 1548 ծնունդներ
- Իսպանիայում ծնվածներ
- Օգոստոսի 27 մահեր
- 1611 մահեր
- Մադրիդ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Իսպանացի կոմպոզիտորներ
- 1500-ականների ծնունդներ
- 1490 ծնունդներ
- 1549 մահեր
- Եկեղեցական երաժշտություն
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Վերածննդի կոմպոզիտորներ
- Իսպանացի երաժիշտներ
- Դասական կոմպոզիտորներ
