Ֆելիպե Պեդրել
Ֆելիպե Պեդրել | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Pedrell |
Ի ծնե անուն | Ֆելիպե Պեդրել |
Նաև հայտնի է որպես | Pedrell |
Ծնվել է | 1841 Իսպանիա |
Երկիր | Իսպանիա |
Մահացել է | 1922 Բարսելոնա, Իսպանիա[1] |
Ժանրեր | Դասական երաժշտություն |
Մասնագիտություն | Կոմպոզիտոր, Երաժշտագետ |
![]() |
Ֆելիպե Պեդրել (իսպ.՝ Felipe Pedrell Sabaté, կատ.՝ Felip Pedrell i Sabaté, փետրվարի 19, 1841[2][4][3], Տորտոսա, Terres de l'Ebre, Tarragona Province, Կատալոնիա, Իսպանիա[1][3] - օգոստոսի 19, 1922[1][2][3], Բարսելոնա, Իսպանիա[1]), իսպանացի կոմպոզիտոր, երաժշտագետ։ Գեղեցիկ արվեստների իսպանական թագավորական ակադեմիայի անդամ (1895-1904)։
Երգել է եկեղեցական կապելլայում, որտեղ և ստացել է երաժշտական սկզբնական կրթությունը։ 1873 թվականից աշխատել է Բարսելոնում։ 1895-1903 թվականներին դասախոսել է Մադրիդի կոնսերվատորիայում (աշակերտներից են՝ Ի․ Ալբենիսը, Է․ Գրանադոսը, Մ․ դե Ֆալյան)։ Հրատարակել է երաժշտական ամսագրեր, իսպանական դասական և ժողովրդական երաժշտության նմուշներ։ Իսպանական ժամանակակից երաժշտագիտությունը սկզբնավորվել է երաժշտական բանահյուսության («Իսպանական ժողովրդական երգեր», հ․ 1-4, 1918-1919 թվականներ, 2 հրտ․, հ․ 1-2, 1936 թվական), ինչպես և արդի իսպանական երաժշտության մասին Ֆելիպե Պեդրելի աշխատություններով։ Իսպանական երաժշտության վերածննդի («Ռենասիմիենտո») առաջատար գործիչ Ֆելիպե Պեդրելը գլխավորել է իսպանական նոր կոմպոզիտորական դպրոցը, վճռորոշ ազդել նրա ձևավորման վրա։ Գրել է օպերաներ, ծրագրային սիմֆոնիկ երկեր, կանտատներ ու խմբերգեր, եկեղեցական երաժշտություն, ռոմանսներ և երգեր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Педрель Фелипе // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 224)։ ![]() |
|