Թերրի Գուդկայնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թերրի Գուդկայնդ
անգլ.՝ Terry Goodkind
TerryGoodkind Terry-muskegon2003.jpg
Ծնվել էմայիսի 1, 1948(1948-05-01)[1][2] (71 տարեկան)
ԾննդավայրՕմահա, Նեբրասկա
Մասնագիտությունգրող և վիպասան
Լեզուամերիկյան անգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերֆենթեզի
Ուշագրավ աշխատանքներՃշմարտության թուրը
Կայքterrygoodkind.com
Terry Goodkind Վիքիպահեստում

Թերրի Գուդկայնդ (մայիսի 1, 1948(1948-05-01)[1][2], Օմահա, Նեբրասկա), ամերիկյան ժամանակակից գրականության վառ ներկայացուցիչներից է։ Հայտնի է «Ճշմարտության սուրը» բեսթսելերով, որը ֆենթեզի ժանրի ստեղծագործություն է և համաձայն Tor Books հրատարակության՝ թողակվել է ավելի քան 25 միլիոն օրինակով, թարգմանված է 20 տարբեր լեզուներով։ Այս սերիայի հիման վրա 2008 թ. նկարահանվել է «Լեգենդ որոնողի մասին» հեռուստասերիալը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1948 թվականին Նեբրասկայում։ Ավարտել է տեղի արվեստի դպրոցը։ Աշխատել է որպես ատաղձագործ, արտադրել է ջութակներ և վերանորոգել հազվագյուտ, հնագույն իրեր։ Մինչ գրական գործունեություն ծավալելը հայտնի է եղել իր նկարներով, որոնցում պատկերել է հիմնականում ծով և վայրի բնություն։1983 թվականին կնոջ հետ տեղափոխվել է Ամերիկայի հյուսիս-արևելյան հատված, օվկիանոսին մոտ կառուցել է տուն, որտեղ ապրում է մինչ օրս։ 1993 թվականին տունը կառուցելու ընթացքում էլ կնոջ՝ Ջերիի հետ միասին սկսել է գրել իր առաջին վեպը՝ «Հրաշագործի առաջին կանոնը»։

Գրական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Գուդկայնդը սկսել է գրել իր առաջին վեպը՝ «Հրաշագործի առաջին կանոնը»։ Ստեղծագործությունն արժանացավ անհավանական հաջողության։ Գուդկայնդի մտացածին առաջին կերպարը Կէլեն Ամնելն է՝ Խոստովանամայրը։ 2010 թ. ապրիլին Գուդկայնդը Tor Books[4]-ի հետ կնքել է պայմանագիր՝ 3 նոր վեպերի հրատարակման մասին։ Առաջին վեպը կրկին Ռիչարդին և Կէլենին է վերաբերում և կոչվում է «Գուշակությունների մեքենան»։ Թողարկվել է 2011 թ. ապրիլի 1-ին։ Մեկ տարի անց՝ 2012 թվականին հրատարակելով հաջորդ վեպը՝ «Առաջին Խոստովանամայրը», Գուդկայնդը սկսում է նոր շարք՝ անվանելով այն «Լեգենդ Մագդա Սիրիուսի մասին», իսկ 2017 թ. հունվարի 24-ին թողարկելով «Տիկին Մահը» վեպը՝ Գուդկայնդը սկզբնավորում է իր երրորդ շարքիը՝ կոչելով այն «Խավարի քույրը. Նիկկիի քրոնիկոնը»։

Իր գլխավոր հերոսների՝ Ռիչարդի և Կէլենի մասին վիպաշարքը՝ Գուդկայնդը հրատարակում է ևս 2 վեպ, և «Ճշմարտության սուրը» բեսթսելերն ավարտում է «Ռիչարդ և Կէլեն. պատերազմի սիրտը» ստեղծագործությամբ։ Թերրի Գուդկայնդի ստեղծագործության վրա մեծ ազդեցություն է ունեցել Այն Ռենդը[5], ում փիլիսոփայական գաղափարներն արտացոլվել են Գուդկայնդի ստեղծագործություններում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակի ստեղծագործությունները մեծապես վերաբերում են «Ճշմարտության սուրը» շարքին և դրա հերոսներին:

Առաջին Խոստովանամայրը՝ 2012 թ.

«Ճշմարտության սուրը» վիպաշար

Նախնիների պարտքերը՝ 1998 թ.

Հրաշագործի առաջին կանոնը կամ Ճշմարտության սուրը՝ 1994 թ.

Հրաշագործի երկրորդ կանոնը կամ Արցունքների քարը՝ 1995 թ․.

Հրաշագործի երրորդ կանոնը / Blood of the Fold / 1996 թ.

Հրաշագործի չորրորդ կանոնը / Քամիների տաճարը/`1997 թ.

Հրաշագործի հինգերորդ կանոնը կամ Կրակի ոգին՝ 1999 թ.

Հրաշագործի վեցերորդ կանոնը կամ Կործանվածների հավատը՝ 2000 թ.

Հրաշագործի յոթերորդ կանոնը /The Pillars of Creation/` 2002 թ.

Հրաշագործի ութերորդ կանոնը կամ Մերկ կայսրություն՝ 2003 թ.

Հրաշագործի իններորդ կանոնը կամ Հրե շղթա՝ 2005 թ.

Հրաշագործի տասներորդ կանոնը կամ Ուրավականը՝ 2006 թ.

Հրաշագործի տասնմեկերորդ կանոնը կամ Խոստովանամայրը՝ 2007 թ.

«Ռիչարդ և Կէլեն» վիպաշար

Գուշակությունների մեքենան` 2011 թ.

Երրորդ թագավորություն՝ 2013 թ.

Բաժանված հոգիներ՝ 2014 թ.

Պատերազմի ոգին՝ 2015 թ.

«Նիկկիի քրոնիկոնը» վիպաշար

Death's Mistress: Sister of Darkness, Volume I (2017)

Mistress: Shroud of Eternity, Volume II (2018)

Death's Mistress: Siege of Stone, Volume III (2018)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #124449360 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 NooSFere
  3. Legend of the Seeker, http://www.imdb.com/title/tt0844653/, վերցված է 2018-11-03 
  4. Ստեփանյան Աննա (27․01․2019)։ «Tor Books»։ Tor.com 
  5. Ստեփանյան Աննա (27․01․2019)։ «AnyRand official»։ aynrand.org 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]