Հրաշագործի չորրորդ կանոնը կամ Քամիների տաճարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաշագործի չորրորդ կանոնը կամ Քամիների տաճարը
անգլ.՝ Temple of the Winds
ՀեղինակԹերրի Գուդկայնդ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի և բարձր ֆենտեզի
Կազմված էQ19060175?
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ռիչարդ Ռալ
ՇարքՃշմարտության թուրը
Կազմի հեղինակKeith Parkinson?
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչTor Books
Հրատարակման տարեթիվ1997

Քամիների տաճարը (անգլ.՝ Temple of the Winds), Թերրի Գուդկայնդի «Ճշմարտության սուրը» էպիկական շարքի չորրորդ ստեղծագործությունն է[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական միաբանության ղեկավար Ջեգանը շարունակում է իր պայքարը Նոր Աշխարհի և հրաշագործության դեմ՝ հատկապես ուղղվելով Ռիչարդի և Կէլենի դեմ։ Նրա կամքով խավարի քույրերից մեկը կարողանում է սողոսկել քամիների տաճար, որը վերջին 3000 տարվա ընթացքում թաքցրած է եղել անդրաշխարհում։ Տաճարից գողացած վտանգավոր մոգությունը կիրառելով՝ Ջեգանը Նոր Աշխարհում ժանտախտ է տարածում, որպեսզի մարդիկ ի վիճակի չլինեն շարունակել իր դեմ հետագա պայքարը։ Ապա Լուսինը ներկվում է կարմիր, և ոչ ոք չի կարողանում մեկնաբանել «Կարմիր Լուսնի» առեղծվածը

Նոր աշխարհում մարդկանց՝ սարսափելի մահերը կասեցնելու նպատակով Ռիչարդը և Կէլենը ստիպված են կրկին զոհել իրենց սերը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Ռալը Կէլեն Ամնելի հետ ղեկավարում են դ՛Հարան և պայքարում կայսերական միաբանության դեմ, երբ դ՛Հարա է գալիս Ռիչարդի պատանեկության տարիների ընկերուհին՝ Նադինան։ Միևնույն ժամանակ Մերլին անունով մի մոգ հայտնվում է դ՛Հարայի ժողովրդական պալատում՝ հայտարարելով, որ մտադիր է սպանել Ռիչարդ Ռալին։ Նրան անմիջապես ձերբակալում են։ Կէլենը մտադիր է նրա նկատմամբ կիրառել խոստովանամոր իր ուժը, այդ նպատակով գնում է նրա զնդան։ Կառան ուղեկցում է Կէլենին՝ նրան պաշտպանելու նպատակով։ Շուտով Կէլենը և Կառան գիտակցում են, թե որքան անմիտ բան արեցին, քանի որ Մերլինի մտքերը կառավարում է Ջեգանը, այսինքն հիմա Մերլինի մարմնում հենց կայսր Ջեգանն է։ Նա կարողանում է ծանր վիրավորել Կարային և փախչել։ Կարային բուժում է Ռիչարդի խորթ եղբայր Դրեֆանը, որը Դարկեն Ռալի բաստարդներից է։

Այդ ընթացքում Զեդդը և լույսի քույրերի նախկին առաջնորդ Աննելինա Ալդուրենը շարունակում են որոնել մարգարե Նաթան Ռալին։ Երբեմն Նաթանը կարողանում է հետքերը կեղծելով նրան սխալ ուղղությամբ տանել։

Նաթանը կայսերական միաբանության զինվորներից կարողանում է փրկել Կլարիսա անունով մի կնոջ, ապա հետ կառուցում է սիրային հարաբերություններ՝ օտագործելով նրան, որպեսզի վերջինս Ջեգանից կարողանա անհրաժեշտ տեղեկատվություն և գրքեր վերցնել։

Ռիչարդը Հրաշագործների պալատում գտնում է պաշտպանված սրահներ, որոնք պատկանել են Առաջին Հրաշագործին, ժամանակին դրանք եղել են Զեդդի սենյակները։ Շրջելով հրաշագործների պալատում, ուսումնասիրելով այնտեղ հնարավոր ամեն բան՝ Ռիչարդը հայտնաբերում է մոգական վահաններով պաշտպանված մի սենյակ, որտեղ գտնում է մարդկային կմախք և օրագրեր։ Ռիչարդը ենթադրում է, որ օրագրերը պատկանել են կմախքին։ Օրագրերը գրված էին հին դ՛Հարական լեզվով, որին միայն Բերդինան է տիրապետում։

Ռիչարդը և Բերդինան միասին սկսում են թարգմանել և մեկնաբանել «Կոլոյի» (օրագրի տիրոջը նրանք անվանում էին Կոլոբլիցին, այսինքն՝ խորհրդական, կրժատ՝ Կոլո) օրագրի թարգմանության վրա։ Օրագրից Ռիչարդը հասկանում է, որ «Կարմիր Լուսինը» Քամիների Տաճարի կողմից ուղարկված զգուշացում է․ տաճարը զգուշացնում է, որ դավաճանության միջոցով այնտեղ մարդ է թափանցել։

Ռիչարդը Կոլոյի սենյակում հայտնաբերում է Սիլֆիդային՝ կնոջ կերպարանքով սնդիկից կազմված տարօրինակ էակին։ Սիլֆիդան պատմում է, որ 3000 տարի առաջ հրաշագործների միջև ծավալված Մեծ Պատերազմի տարիներին հրաշագործները մարդկանցից զենքեր էին կերտում՝ պայքարելու համար։ Այդպիսի մի զենք էլ ինքն է։ Սիլֆիդան անբարո կին է եղել, ով երբեք ոչ ոքի չի մերժել, ուստի նրան ստեղծել են որպես քակ, որի միջոցով ցանկացած մարդ, ով ունի համապատասխան մոգություն, կարողանա շատ արագ ճամփորդել՝ անցնելով մեծ տարածություններ։

Իսկ մարգարեությունները անընդհատ կրկնվում են, և դրանցում ասվում է, որ Միջին երկրների մարդկանց ժանտախտից ազատելու միայն մի եղանակ կա․ Կէլենը պետք է դավաճանի Ռիչարդին։ Սկզբում այս մարգարեությունը բոլորին անիմաստ է թվում, և Կէլենը երդվում է, որ երբեք, նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարող Ռիչարդի հետ այդպես վարվել։

Սակայն Ռիչարդն իմաստավորում է այդ մարգարեությունը՝ պարզելով, որ որպեսզի ժանտախտը կանգնեցնի, ինքը ևս պետք է մտնի քամիների տաճար և գտնի սև մոգության կանխարգելող միջոցը։ Քամիների տաճար կարելի է մտնել միայն դավաճանությամբ։ Սակայն արդեն շատ վաղուց ոչ ոք չգիտի, թե որտեղ է քամիների տաճարը։

Ի վերջո, քամիների տաճարի կողմից սուրհանդակ է գալիս Ռիչարդի մոտ։ Սուրհանդակը Կարայի միջոցով փոխանցում է, որ Քամիների տաճարը կհայտնվի միայն այն դեպքում, երբ Ռիչարդը ամուսնանա Նադինայի, իսկ Կէլենը՝ Դրեֆանի հետ։

Երբ զույգերը ստիպված ամուսնանում են, Նադինան երջանիկ է, որ վերջապես հազավ իր նպատակին, իսկ Կարան որոշում է օգնել Կէլենին։ Դրա համար նա Կէլենին գաղտնի ուղեկցում է Ռիչարդի սենյակ, իսկ Նադինային՝ Դրեֆանի։ Սենյակներում այնքան մութ է լինում, որ զույգերը միմյանց չեն տեսնում։ Կէլենը ստիպված է տրվել Ռիչարդին՝ կարծելով, թե իր հետ Դրեֆանն է։ Կէլենը դա անում է, քանի որ վստահ է, որ միայն իր դավաճանությունից հետո քամիների տաճարը կհայտնվի։ Ապա Ռիչարդը վիրավորվում է Կէլենի դավաճանությունից, չի ներում նրան և լուռ հեռանում է դեպի տաճար ու անհետանում։

Իսկ Դրեֆանը սպանում է Նադինային՝ նրան խոշտանգելով և ցած նելելով անդունդը։ Բացի այդ՝ հենց Դրեֆանն է մեղավոր քաղաքում կատարվող սարսափելի սպանությունների համար, քանի որ իր սովորության համաձայն՝ մասնատելով սպանում է բոլոր մարմնավաճառներին։

Դրեֆանն իրեն հայտարարում է նոր Լորդ Ռալ, քանի որ Ռիչարդին բոլորը համարում են մահացած։ Իսկ Ռիչարդը քամիների տաճարում կարողանում է կանխարգելել ժանտախտի տարածումը։ Նա հանդիպում է Կէլենի մոր ուրվականին, որը փորձում է բացատրել դրությունը՝ պնդելով, որ Կէլենը երբեք ոչ ոքին չի կարող սիրել Ռիչարդից բացի, սակայն միակ բանը, որ մնում է Կէլենին ամուսնությունից հետո, գեթ մի քիչ սփոփանքն է․ նրա կյանքը ևս կործանվել է, և այդ սփոփանքի իրավունքը գոնե Կէլենն ունի, քանի որ զոհել է իր իրական սերը։ Ռիչարդը գիտակցում է իր մեղադրանքնների անարդարացիությունը։

Երբ Ռիչարդը ուզում է վերադառնալ մարդկանց աշխարհ, պարզվում է, որ Քամիների Տաճարից միայն մի եղանաղկ կա դուրս գալու․ նախնու օրհնությունը։ Ռիչարդի նախնին Դարկեն Ռալն է, Ռիչարդի հայրը, ով ամենաշատն է ատում նրան։ Դարկեն Ռալը պայման է դնում Ռիչարդի դեմ, որ եթե Ռիչարդը կյանք վերադառնա, մոռանալու է ամեն բան, ինչ սովորել է քամիների տաճարում, նաև հենց ինքն է վարակվելու ժանտախտով։ Բայց Ռիչարդը այնքան շատ է ուզում կրկին տեսնել Կէլենին, որ համաձայնվում է։

Երբ Ռիչարդը վերադառնում է, Կէլենը կարողանում է նրան օգնել՝ արտասանելով 3 բառ, որ իրեն հուշել էր Նաթանը՝ Սենթրաշի, Վազի, Րիեհանի։ Դրանք 3 տարերքների անունն են, որոնց Կէլենն անզգուշաբար նրանց ազատ է արձակում անդրաշխարհից։ Այդ տարերքները նույնպես կոչված են մոգությունը վերացնելու։

Մինչ կհասցնի փրկել Ռիչարդին, Կէլենը հանդիպում է Դրեֆանին, ով նրան սկսում է տանջել, որպեսզի իմանա, թե որտեղ է Ռիչարդը և սպանի նրան։ Դրեֆանը նաև Կարային է տանջում, սակայն երկու կինն էլ անդրդվելի են։ Սիլֆիդան օգնում է նրանց՝ սպանելով Դրեֆանին։

Երբ ամեն բան բարեհաջող ավարտին է հասնում, Ռիչարդի մոտ գալիս են Ռաուգ Մոսսի հեքիմները, որոնք պատմում են, որ Դրեֆանը ամենևին էլ այն չէ, ինչ ներկայացել էր․ նա ոչ թե Ռաուգ Մոսսի գլխավոր քահանան էր, այլ ստոր մարդ էր, ում մնացածը վտարել էին իրենց շարքերից։ Իսկ մարմնավաճառներին նա սպանում էր, քանի որ իր մայրը ևս այդպիսին է եղել։

Իսկ Ռիչարդն ու Կէլենը վերջապես գնում են տինի ցեղախումբ և ամուսնանում։ Նրանց այցելում է կախարդուհի Շոթան, Կէլենին նվիրում վզնոց, որը կրելով Կէլենը երեխա չի ունենա, քանի որ մարգարեություններով Ռիչարդի և Կէլենի երեխան կարող է մեծ չարիքի պատճառ դառնալ։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիչարդ Ռալ
  • Կէլեն Ամնել
  • Զեդդիկուս Զուլ Զորանդեր
  • Աննելինա Ալդուրեն
  • Քույր Վերնա
  • Ուորեն
  • Կառա
  • Դրեֆան Ռալ
  • Բերդինա
  • Նադինա
  • Ռայնա
  • Նատան Ռալ
  • Կայսր Ջեգան
  • Շոթա

Հրաշագործի չորրորդ կանոն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քամիների տաճարը» հրաշագործի չորրորդ կանոնն այսպես է սահմանում.

There is magic in sincere forgiveness, the magic to heal. In forgiveness you grant, but more so, in forgiveness you receive.
- Chapter 41, p. 398, U.S. hardcover edition

Կանոնը բացատրվում է հետևյալ կերպ. «Ներում շնորհելը և այն ստանալը հոգու համար սպեղանի են։ Ինքդ ներում շնորհելով՝ բուժում ես և՛ քո, և՛ դիմացինի հոգին, սակայն առավել շատ քո հոգին դարմանվում է այն բանից՝ բաց ես թողնում քո հոգու դառնությունը՝ ներելով ուրիշներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Author Terry Goodkind». Terry Goodkind 2019 (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]