Թերրի Գուդքայնդ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Թերրի Գուդքայնդ անգլ.՝ Terry Goodkind | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Terry Lee Goodkind[1] |
Ծնվել է | հունվարի 11, 1948[2][1][3][…] |
Ծննդավայր | Օմահա, Նեբրասկա |
Վախճանվել է | սեպտեմբերի 17, 2020[4][5] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Բոուլդեր Սիթի, Քլարկ շրջան, Նևադա, ԱՄՆ[1] |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Omaha Benson High School Magnet? և Omaha Central High School? |
Ժանրեր | ֆենթեզի |
Գրական ուղղություններ | Օբյեկտիվիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Ճշմարտության թուրը |
Ներշնչվել է
| |
Կայք | terrygoodkind.com |
Terry Goodkind Վիքիպահեստում |
Թերրի Գուդքայնդ (անգլ.՝ Terry Lee Goodkind, հունվարի 11, 1948[2][1][3][…], Օմահա, Նեբրասկա - սեպտեմբերի 17, 2020[4][5], Բոուլդեր Սիթի, Քլարկ շրջան, Նևադա, ԱՄՆ[1]), ամերիկյան ժամանակակից գրականության վառ ներկայացուցիչներից է։ Հայտնի է «Ճշմարտության սուրը» բեսթսելերով, որը ֆենթեզի ժանրի ստեղծագործություն է և համաձայն Tor Books հրատարակության՝ թողակվել է ավելի քան 25 միլիոն օրինակով, թարգմանված է 20 տարբեր լեզուներով։ Այս սերիայի հիման վրա 2008 թ. նկարահանվել է «Լեգենդ որոնողի մասին» հեռուստասերիալը[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1948 թվականին Նեբրասկայում։ Ավարտել է տեղի արվեստի դպրոցը։ Աշխատել է որպես ատաղձագործ, արտադրել է ջութակներ և վերանորոգել հազվագյուտ, հնագույն իրեր։ Մինչ գրական գործունեություն ծավալելը հայտնի է եղել իր նկարներով, որոնցում պատկերել է հիմնականում ծով և վայրի բնություն։1983 թվականին կնոջ հետ տեղափոխվել է Ամերիկայի հյուսիս-արևելյան հատված, օվկիանոսին մոտ կառուցել է տուն, որտեղ ապրում է մինչ օրս։ 1993 թվականին տունը կառուցելու ընթացքում էլ կնոջ՝ Ջերիի հետ միասին սկսել է գրել իր առաջին վեպը՝ «Հրաշագործի առաջին կանոնը»։
Գրական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականին Գուդքայնդը սկսել է գրել իր առաջին վեպը՝ «Հրաշագործի առաջին կանոնը»։ Ստեղծագործությունն արժանացավ անհավանական հաջողության։ Գուդկայնդի մտացածին առաջին կերպարը Կէլեն Ամնելն է՝ Խոստովանամայրը։ 2010 թ. ապրիլին Գուդկայնդը Tor Books[7]-ի հետ կնքել է պայմանագիր՝ 3 նոր վեպերի հրատարակման մասին։ Առաջին վեպը կրկին Ռիչարդին և Կէլենին է վերաբերում և կոչվում է «Գուշակությունների մեքենան»։ Թողարկվել է 2011 թ. ապրիլի 1-ին։ Մեկ տարի անց՝ 2012 թվականին հրատարակելով հաջորդ վեպը՝ «Առաջին Խոստովանամայրը», Գուդքայնդը սկսում է նոր շարք՝ անվանելով այն «Լեգենդ Մագդա Սիրիուսի մասին», իսկ 2017 թ. հունվարի 24-ին թողարկելով «Տիկին Մահը» վեպը՝ Գուդկայնդը սկզբնավորում է իր երրորդ շարքիը՝ կոչելով այն «Խավարի քույրը. Նիկկիի քրոնիկոնը»։
Իր գլխավոր հերոսների՝ Ռիչարդի և Կէլենի մասին վիպաշարքը՝ Գուդքայնդը հրատարակում է ևս 2 վեպ, և «Ճշմարտության սուրը» բեսթսելերն ավարտում է «Ռիչարդ և Կէլեն. պատերազմի սիրտը» ստեղծագործությամբ։ Թերրի Գուդկայնդի ստեղծագործության վրա մեծ ազդեցություն է ունեցել Այն Ռենդը[8], ում փիլիսոփայական գաղափարներն արտացոլվել են Գուդկայնդի ստեղծագործություններում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակի ստեղծագործությունները մեծապես վերաբերում են «Ճշմարտության սուրը» շարքին և դրա հերոսներին։
Առաջին Խոստովանամայրը՝ 2012 թ.
«Ճշմարտության սուրը» վիպաշար
Նախնիների պարտքերը՝ 1998 թ.
Հրաշագործի առաջին կանոնը կամ Ճշմարտության սուրը՝ 1994 թ.
Հրաշագործի երկրորդ կանոնը կամ Արցունքների քարը՝ 1995 թ․.
Հրաշագործի երրորդ կանոնը / Blood of the Fold / 1996 թ.
Հրաշագործի չորրորդ կանոնը / Քամիների տաճարը/`1997 թ.
Հրաշագործի հինգերորդ կանոնը կամ Կրակի ոգին՝ 1999 թ.
Հրաշագործի վեցերորդ կանոնը կամ Կործանվածների հավատը՝ 2000 թ.
Հրաշագործի յոթերորդ կանոնը /The Pillars of Creation/` 2002 թ.
Հրաշագործի ութերորդ կանոնը կամ Մերկ կայսրություն՝ 2003 թ.
Հրաշագործի իններորդ կանոնը կամ Հրե շղթա՝ 2005 թ.
Հրաշագործի տասներորդ կանոնը կամ Ուրավականը՝ 2006 թ.
Հրաշագործի տասնմեկերորդ կանոնը կամ Խոստովանամայրը՝ 2007 թ.
«Ռիչարդ և Կէլեն» վիպաշար
Գուշակությունների մեքենան` 2011 թ.
Երրորդ թագավորություն՝ 2013 թ.
Բաժանված հոգիներ՝ 2014 թ.
Պատերազմի ոգին՝ 2015 թ.
«Նիկկիի քրոնիկոնը» վիպաշար
Death's Mistress: Sister of Darkness, Volume I (2017)
Mistress: Shroud of Eternity, Volume II (2018)
Death's Mistress: Siege of Stone, Volume III (2018)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2020. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 2,0 2,1 Zuckerberg M., Saverin E., Moskovitz D., Hughes C. Ֆեյսբուք — 2020.
- ↑ 3,0 3,1 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Fantasy and The Sword of Truth Author Terry Goodkind Has Died
- ↑ 5,0 5,1 5,2 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ Legend of the Seeker, Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին
- ↑ Ստեփանյան, Աննա (27․01․2019). «Tor Books». Tor.com.
- ↑ Ստեփանյան, Աննա (27․01․2019). «AnyRand official». aynrand.org.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թերրի Գուդկայնդի պաշտոնական կայքըԱրխիվացված 2012-02-07 Wayback Machine
- Ստեղծագործություններ Արխիվացված 2015-10-04 Wayback Machine
- https://lccn.loc.gov/n94048321
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերրի Գուդքայնդ» հոդվածին։ |
|
- Հունվարի 11 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Օմահա քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 17 մահեր
- 2020 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ֆենթզի ժանրի գրողներ