Ըսփարթա
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Ըսփարթա | |||
| թուրքերեն՝ Isparta | |||
| |||
| 37°46′0″N 30°33′0″E / 37.76667°N 30.55000°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Ըսփարթայի մարզ | ||
| Համայնք | Ըսփարթայի մարզ | ||
| Այլ անվանումներ | Բարիս | ||
| ԲԾՄ | 1035 մետր | ||
| Խոսվող լեզուներ | թուրքերեն | ||
| Բնակչություն | 419 845[1] մարդ (2007) | ||
| Ազգային կազմ | թուրքեր | ||
| Ժամային գոտի | արևելաեվրոպական ժամ և UTC+3 | ||
| Հեռախոսային կոդ | +90 246 | ||
| Փոստային դասիչ | 32000 | ||
| Պաշտոնական կայք | isparta.bel.tr(թուրքերեն) | ||
|
| |||
Ըսփարթա (թուրքերեն՝ Isparta), քաղաք Թուրքիայի հարավարևմտյան մասում, Ըսփարթայի մարզում, համանուն մարզի կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է մոտ 420 000 մարդ (2007 թվականի մարդահամարի տվյալներով)[1]։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1035 մետր։ Քաղաքը հայտնի է վարդի յուղով և գորգերով։
Այն Անկարայի հատվածից դեպի միջերկրածովյան շրջան առաջին բնակավայրն է։ Քաղաքից հյուսիս գտնվում է Ֆավրիզ լեռը, որը ունի 2635 մետր բարձրություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըսփարթայի տարածաշրջանը բնակելի է եղել դեռևս խեթական ժամանակաշրջանում։ Այն եղել է Լիդիայի կազմում իսկ հետո գրավվել Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։
1203 թվականին սելջուկների կողմից գրավվելուց հետո, Ըսփարթան, մինչ 15-րդ դարի վերջը, եղել է Համիդօղլուների տիրապետության ներքո։ Այդ ժամանակ Ըսփարթան եղել է Լճային երկրամասի մայրաքաղաքը։
Սելջուկներից հետո քաղաքը դարձել է նոր ձևավորված Համիդ իշխանության մայրաքաղաք (1280-1391), որի վերջին կառավարիչը վաճառել է տարածքները 85 հազար ոսկեդրամով օսմանյան սուլթան Բայազիդ I-ին։
1381 թվականին Ըսփարթայի էմիրությունը արդեն իսկ անցել էր Օսմանյան կայսրության կազմը խաղաղ ճանապարհով։ Դրանից հետո Ըսփարթան կորցրեց իր քաղաքական նշանակությունը և դարձավ տարածաշրջանային խոշոր առևտրային և տրանսպորտային կենտրոն, որը հայտնի էր հատկապես իր գորգերով։
1912 թվականին քաղաքում բնակվում էին 51 100 թուրքեր և 6574 հույներ[2]։
Մինչ 1923 թվականը քաղաքում եղել է խոշոր հունական համայնք։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում կա ավտոկայարան (otogar), որտեղից ավտոբուսները շարժվում են դեպի Թուրքիայի խոշոր քաղաքներ՝ Ստամբուլ, Անկարա, Ադանա, Իզմիր, Անթալիա, Բուրսա, Բոդրում, Ալանիա, Վան, Տրապիզոն և այլն։ Ըսփարթա հասնելու ամենակարճ ճանապարհը սկսվում է Անթալիայից։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըսփարթայի քույր քաղաքներն են՝
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Статистика населения по городам Турции, 2007
- ↑ George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ըսփարթա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
