Jump to content

Ըսփարթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ըսպարտաից)
Քաղաք
Ըսփարթա
թուրքերեն՝ Isparta
Զինանշան

ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԸսփարթայի մարզ
ՀամայնքԸսփարթայի մարզ
Այլ անվանումներԲարիս
ԲԾՄ1035 մետր
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն419 845[1] մարդ (2007)
Ազգային կազմթուրքեր
Ժամային գոտիDAZD? և UTC+3
Հեռախոսային կոդ+90 246
Փոստային դասիչ32000
Պաշտոնական կայքisparta.bel.tr(թուրքերեն)
Ըսփարթա (Թուրքիա)##
Ըսփարթա (Թուրքիա)

Ըսփարթա (թուրքերեն՝ Isparta), քաղաք Թուրքիայի հարավարևմտյան մասում, Ըսփարթայի մարզում, համանուն մարզի կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է մոտ 420 000 մարդ (2007 թվականի մարդահամարի տվյալներով)[1]։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1035 մետր։ Քաղաքը հայտնի է վարդի յուղով և գորգերով։

Այն Անկարայի հատվածից դեպի միջերկրածովյան շրջան առաջին բնակավայրն է։ Քաղաքից հյուսիս գտնվում է Ֆավրիզ լեռը, որը ունի 2635 մետր բարձրություն։

Ըսփարթայի տարածաշրջանը բնակելի է եղել դեռևս խեթական ժամանակաշրջանում։ Այն եղել է Լիդիայի կազմում իսկ հետո գրավվել Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։

1203 թվականին սելջուկների կողմից գրավվելուց հետո, Ըսփարթան, մինչ 15-րդ դարի վերջը, եղել է Համիդօղլուների տիրապետության ներքո։ Այդ ժամանակ Ըսփարթան եղել է Լճային երկրամասի մայրաքաղաքը։

Սելջուկներից հետո քաղաքը դարձել է նոր ձևավորված Համիդ իշխանության մայրաքաղաք (1280-1391), որի վերջին կառավարիչը վաճառել է տարածքները 85 հազար ոսկեդրամով օսմանյան սուլթան Բայազիդ I-ին։

1381 թվականին Ըսփարթայի էմիրությունը արդեն իսկ անցել էր Օսմանյան կայսրության կազմը խաղաղ ճանապարհով։ Դրանից հետո Ըսփարթան կորցրեց իր քաղաքական նշանակությունը և դարձավ տարածաշրջանային խոշոր առևտրային և տրանսպորտային կենտրոն, որը հայտնի էր հատկապես իր գորգերով։

1912 թվականին քաղաքում բնակվում էին 51 100 թուրքեր և 6574 հույներ[2]։

Մինչ 1923 թվականը քաղաքում եղել է խոշոր հունական համայնք։

Քաղաքում կա ավտոկայարան (otogar), որտեղից ավտոբուսները շարժվում են դեպի Թուրքիայի խոշոր քաղաքներ՝ Ստամբուլ, Անկարա, Ադանա, Իզմիր, Անթալիա, Բուրսա, Բոդրում, Ալանիա, Վան, Տրապիզոն և այլն։ Ըսփարթա հասնելու ամենակարճ ճանապարհը սկսվում է Անթալիայից։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըսփարթայի քույր քաղաքներն են՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Статистика населения по городам Турции, 2007
  2. George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ըսփարթա» հոդվածին։