Jump to content

Էսպերանտոյի ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էսպերանտոյի ակադեմիայի պաշտոնական պատկերանշանը

Էսպերանտոյի ակադեմիա (էսպերանտո՝ [Akademio de Esperanto] error: {{lang}}: text has italic markup (help) , akadeˈmio de espeˈranto), լեզվաբանների անկախ կազմակերպություն, որն զբաղվում է էսպերանտոյի նորմավորմամբ։ Նրա հիմնական խնդիրը էսպերանտո լեզվի պահպանումը և պաշտպանումն է՝ հաշվի առնելով դրա հիմնական սկզբունքները և լեզվի զարգացման հետազոտումը[1]։ Բացի այդ, գործառույթների մեջ մտնում է նաև զարգացման ընթացքում առավել կայունացած լեզվական փոփոխությունների արձանագրումը և պաշտոնականացումը[2]։ Ակադեմիան լույս է ընծայում փաստաթղթեր, որոնք համարվում են «Էսպերանտոյի կառուցվածքի» լրացումներ՝ հավաստագրելով լեզվակիրների նորամուծությունները, նաև տալիս է վիճելի հարցերի եզրակացությունները։

Էսպերանտոյի ակադեմիան հիմնադրվել է 1905 թվականին էսպերանտոյի առաջին համաշխարհային համաժողովի ժամանակ լեզվի ստեղծող Լազար Զամենհոֆի առաջարկով Académie française նմանությամբ։ Այդ ժամանակ կառույցը կոչվում էր «Լեզվի կոմիտե» (էսպերանտո՝ [Lingva komitato] error: {{lang}}: text has italic markup (help) ), իսկ «ակադեմիա» անվանումն օգտագործվում էր կոմիտեի բարձրագույն ղեկավար մարմինների համար։ Լեզվի կոմիտեի և ակադեմիայի առաջին ղեկավարը դարձավ ֆրանսիացի փիլիսոփա Էմիլ Բվարակը։ Լեզվի կոմիտեի կազմում ընդգրկվեցին մոտ 30 ազգություն ներկայացնող էսպերանտոյի մոտ հարյուր մասնագետներ։

1948 թվականին որոշում ընդունվեց միավորելու լեզվի կոմիտեն և Ակադեմիան մեկ ընդհանուրի մեջ՝ կոչելով «Էսպերանտոյի ակադեմիա»[3]։

Տարբեր ժամանակ Ակադեմիայի կազմում եղել են էսպերանտոյով գրողներ ու մասնագետներ, ինչպիսիք են Անտոնի Գրաբովսկին, Կալման Կալոչային, Դյուլա Բագին, Ուիլյամ Օլդը (նախագահել է Ակադեմիան 1979-1983 թվականներին), Գաստոն Վարենհեյնը, Կարել Պիկը և ուրիշներ։

Ակադեմիայի այժմյան կազմը ձևավորվել է վերջին ընտրությունների արդյունքում, որը կայացել է 2013 թվականի ապրիլին[4]։ Ցանկում առաջինը գրված է ծննդյան երկիրը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ էսպերանտո՝ La Akademio de Esperanto estas sendependa lingva institucio, kies tasko estas konservi kaj protekti la fundamentajn principojn de la lingvo Esperanto kaj kontroli ĝian evoluon , (Ակադեմիայի պաշտոնական կայք)
  2. ↑ (ռուս.) Նորություններ էսպերանտոյի մասին Արխիվացված 2011-05-14 Wayback Machine՝ տեղեկությունը Էսպերանտոյի համաշխարհային միության կայքից
  3. ↑ Информация об основных эсперанто-организациях Արխիվացված 2011-01-22 Wayback Machine на учебном сайте lernu.net (ռուս.)
  4. ↑ Oficialaj informoj de la Akademio — 2013-04-27 (Ստուգված է 5 մայիսի 2013) (էսպ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսպերանտոյի ակադեմիա» հոդվածին։