Էռնեստ Մեյսոնիե
էռնեստ Մեյսոնիե կամ Մեսոնիե(ֆր.՝ Ernest Meissonier, փետրվարի 21, 1815[1][2][3][…], Լիոն[4] - հունվարի 31, 1891[1][2][5][…], Փարիզ[4]), ֆրանսիացի նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Փարիզում, Լ․ Կոնիեի մոտ։ Հայտնի է անցած դարաշրջանների կենցաղը (հիմնականում XVII-XVIII դարերի․ Ֆրանսիայի) և մարտի տեսարաններ պատկերող ոչ մեծ ժանրային նկարներով («Նապոլեոն 3-րդը Սոլֆերինոյի մոտ», 1863, Լուվր, Փարիզ, «Ֆրիդլանդ, 1807», 1875, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք)։ Երևույթները գերազանցապես մակերեսորեն պատկերող Մեյսոնիեի նկարները ուշագրավ են հետաքրքիր սյուժեով, պատմական միջավայրի հարազատ պատկերումով։ ժամանակակից թեմայով գործերից մեկը նվիրված է 1848 թվականի հունիսյան դեպքերին («Բարիկադ», 1848, Լուվր, Փարիզ)։ Եղել է Նապոլեոն 3-րդի սիրելի նկարիչն ու արվեստի հարցերով գլխավոր խորհրդատուն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ernest Meissonier
- ↑ 3,0 3,1 Jean Louis Ernest Meissonier (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118782967 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ RKDartists
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 456)։ ![]() |
- Փետրվարի 21 ծնունդներ
- 1815 ծնունդներ
- Լիոն քաղաքում ծնվածներ
- Հունվարի 31 մահեր
- 1891 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի նկարիչներ
- Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիացի քանդակագործներ
- Ֆրանսիացի քաղաքական գործիչներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին