Էնոնի
| Էնոնի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Ի ծնե անուն | անգլ.՝ Antony Hegarty |
| Նաև հայտնի է որպես | Anohni[1][2] և Fiona Blue |
| Ծնվել է | հոկտեմբերի 24, 1971[3] (54 տարեկան) Չիչեստեր, Անգլիա |
| Երկիր | |
| Ժանրեր | էլեկտրոնային երաժշտություն, բարոկո փոփ և ջազ-ֆյուժն[4] |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, նկարիչ, երգիչ, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող, կինոդերասան, կինոպրոդյուսեր և արվեստագետ |
| Գործիքներ | դաշնամուր[4], վոկալ[4] և երաժշտական ստեղնաշար[4] |
| Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց |
| Կայք | anohni.com |
Էնոնի (անգլ.՝ Anohni, հոկտեմբերի 24, 1971[3], Չիչեստեր, Անգլիա), ամերիկացի երգչուհի, կոմպոզիտոր և նկարչուհի, Antony and the Johnsons խմբի մեներգչուհի։ Blacklips պերֆորմանս-կոլեկտիվի համահիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնոնին ծնվել է 1970 թվականին անգլիական Չիչեստեր քաղաքում[5]։ 1981 թվականին Էնոնիի ընտանիքը տեղափոխվել է Սան Ֆրանցիսկոյի արվարձան, որտեղ էլ անցել է երգչուհու մանկությունը։ 1990 թվականին Էնոնին տեղափոխվել է Մանհեթեն և ուսումը սկսել Նյու Յորքի համալսարանի փորձարարական թատրոնի բաժանմունքում, որտեղ Ջոաննա Կոնստանտայնի հետ համատեղ ստեղծել է Blacklips պերֆորմանս-կոլեկտիվը։ Հաջորդ տարիների ընթացքում Էնոնին հանդես է եկել բարերում և ակումբներում՝ որպես նվագակցություն օգտագործելով ձայներիզներ, ինչպես նաև գրել է պիեսներ և բեմադրել թատերական բեմադրություններ[6]։ Էնոնին տրանսգենդեր կին է[7]։
Երաժշտական կարիերա և այլ նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնոնիի երաժշտական կարիերան սկսել է Antony and the Johnsons կոչվող նյույորքցի երաժիշտների հետ ելույթներից[8]։ Նրանց առաջին համանուն ալբոմը թողարկվել է 2000 թվականին։ I Am a Bird Now անվանումով երկրորդ ալբոմը մեծ հաջողությունների է հասել ինչպես հանրության, այնպես էլ քննադատների շրջանում, և Էնոնիին բերել է Mercury Prize մրցանակը[9] և Mojo ամսագրի Տարվա ալբոմի կարգավիճակը։ Ալբոմի օժանդակությամբ խումբը մեկուկես տարի շրջագայել է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Եվրոպայում և Ավստրալիայում։ «Bird Gerhl» երգը ներառվել է «V նշանակում է Վենդետա» ֆիլմի սաունդթրեքի մեջ։
2006 թվականին փորձարարական ռեժիսոր Չարլզ Ատլասի հետ համատեղ Antony and the Johnsons խումբը ստեղծել է TURNING նախագիծ-համերգը[10], որի շրջանակներում նրանք ելույթ են ունեցել Հռոմում, Լոնդոնում, Փարիզում, Մադրիդում և Բրագայում։ Փարիզյան Լը Մոնդը TURNING-ն անվանել է «տրանսսեքսուալ համերգ-հրովարտակ»։
Բացի Antony and the Johnsons նախագծից, Էնոնին նաև համագործակցել է այլ երաժիշտների հետ։ 2003 թվականին նա սկսել է աշխատել Լու Ռիդի հետ Animal Serenade շրջագայության շրջանակներում և մասնակցել է The Raven ալբոմի մի քանի երգերի ձայնագրությանը։
2006 թվականին Բյորկի հետ համատեղ ձայնագրել է «The Dull Flame of Desire» և «My Juvenile» երգերը, որոնք ընդգրկվել են Բյորկի Volta ալբոմում, ինչպես նաև Բյորկի հետ դուետով հանդես է եկել Լոնդոնի, Ռեյկյավիկի և Նյու Յորքի համերգների ժամանակ[11]։
2008 թվականին Էնոնին ներկայացվել է Hercules և Love Affair նույնանուն դիսկո-ալբոմի հինգ թրեքներում, առաջին հերթին «Blind»-ում, որը ճանաչվել է Pitchfork Media-ի 2008 թվականի լավագույն ալբոմ և զբաղեցրել է երկրորդ տեղն ամերիկյան Entertainment Weekly ամսագրի «2008 թվականի լավագույն 10 սինգլների» ցանկում։
2012 թվականին Էնոնին Մոսկվայի Ahmad Tea Festival-ում հանդես է եկել «Նոր Օպերա» նվագախմբի հետ[12]։
Երաժշտությունից բացի, Էնոնին զբաղվում է վիզուալ արվեստով։ Նրա նկարները և քանդակները ցուցադրվել են կոլեկտիվ և անհատական ցուցահանդեսների շրջանակներում[13][14][15], ինչպես նաև նա հանդես է եկել որպես հսկիչ։ 2014 թվականի սեպտեմբերին Ջոանա Կոնստանտայնի, Կիմբրա Պֆալերի, Բյանկայի և Սիերա Քասադի Էնոնիի հետ համատեղ Նյու Յորքում բացել է Future Feminism ֆեմինիստական ցուցահանդեսների և պերֆորմանսների շարքը[16][17]։
Մրցանակների և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Մրցանակ | Աշխատանք | Անվանակարգ | Արդյունք |
|---|---|---|---|---|
| 2005 | Mercury Prize | I Am a Bird Now | Տարվա ալբոմ | Հաղթանակ |
| 2006 | Brit Awards | Herself | Բրիտանացի տղամարդ մենակատար | Առաջադրված |
| 2008 | UK Music Video Awards | «Blind» (Hercules and Love Affair-ի հետ համատեղ) | Լավագույն փոփ տեսանյութ | Առաջադրված |
| Best Art Vinyl | Լավագույն վինիլային արվեստ[18] | Առաջադրված | ||
| 2011 | New York Music Awards | Herself | Լավագույն այլընտրանքային տղամարդ վոկալիստ | Հաղթանակ |
| 2016 | Օսկարի 88-րդ մրցանակաբաշխություն | «Manta Ray» | Օսկար լավագույն երգի համար | Առաջադրված |
| Mercury Prize | «Hopelessness» | Տարվա ալբոմ | Առաջադրված | |
| Rober Awards Music Poll | Herself | Լավագույն կին կատարող | Առաջադրված | |
| Լավագույն կենդանի կատարող | Առաջադրված | |||
| Լավագույն փոփ կատարող | Հաղթանակ | |||
| «4 Degrees» | Տարվա երգ | Առաջադրված | ||
| Hopelessness | Տարվա ալբոմ | Առաջադրված | ||
| 2017 | A2IM Libera Awards | Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ | Առաջադրված | |
| "Drone Bomb Me" | Տարվա տեսանյութ | Առաջադրված | ||
| Տարվա տեսանյութ (Երկրպագուների քվեարկությամբ) | Առաջադրված | |||
| Brit Awards | Herself | Բրիտանացի կին մենակատար | Առաջադրված | |
| Rober Awards Music Poll | Paradise | Լավագույն մինի ալբոմ | Առաջադրված |
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hopelessness (2016)
- Paradise EP (2017)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Beaumont-Thomas B. Anohni, the artist once known as Antony Hegarty, on life beyond the Johnsons (բրիտ․ անգլ.) — 2016. — ISSN 0261-3077
- ↑ 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Montreux Jazz Festival Database
- ↑ Hodgman, John (2005 թ․ սեպտեմբերի 4). «Antony Finds His Voice». The New York Times Magazine. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Blacklips Chronology». Blacklips.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «We Will All Howl: Antony Hegarty on the State of Transfeminism». flavorwire.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Articles: Another World | Features». Pitchfork. 2009 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Antony and Johnsons win Mercury». BBC News. 2005 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2010 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Gittins, Ian (2006 թ․ նոյեմբերի 7). «Turning, Barbican, London». The Guardian. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ https://www.youtube.com/watch?v=QjJRNaKOab8&feature=related, https://www.youtube.com/watch?v=H_3cTeu_w0g «Björk – Dull Flame of Desire – Madison Square Garden 9.24.07».
{{cite web}}: Check|url=value (օգնություն) - ↑ http://flypage.ru/interview/462-antony-hegartyinterview Antony Hegarty. Пропаганда с оркестром.
- ↑ Binlot, Ann (2012 թ․ հունվարի 23). «Antony Hegarty Storms Art World With MoMA Performance and Hammer Show». Artinfo. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Antony "The Cut"». New YOrk TImes. 2013 թ․ հունիսի 28. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Sikkema Jenkins Co». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Antony Hegarty and Friends on ‘Future Feminism’ — Vulture
- ↑ «The Hole Nyc " Future Feminism». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Best Art Vinyl Awards 2008 | ArtVinyl». Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնոնի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Հոկտեմբերի 24 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 21-րդ դարի երգիչներ և երգչուհիներ
- 21-րդ դարի կոմպոզիտորներ
- Ամերիկացի արվեստագետներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի նկարչուհիներ
- Անգլիացի դաշնակահարներ
- Անգլիացի երգչուհիներ
- Անգլիացի կոմպոզիտորներ
- Անգլիացի ֆեմինիստներ
- Բրիտանացի երգիչներ
- Բրիտանացի երգչուհիներ
- Բրիտանացի ֆեմինիստներ
- ԼԳԲՏ-ն երաժշտության մեջ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Ֆեմինիստ երաժիշտներ