V նշանակում է Վենդետա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
V նշանակում է Վենդետա
անգլ.՝ V for Vendetta
V նշանակում է Վենդետա (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Germany.svg Գերմանիա
Ժանրթրիլեր[1][2][3][…], հակաուտոպիական ֆիլմ, մարտաֆիլմ թրիլեր, քաղաքական թրիլեր, քաղաքական դրամա, աչալուրջների մասին ֆիլմ, հետապոկալիպսիսյան ֆիլմ, գիտաֆանտաստիկ էքշն և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թեմաահաբեկչություն, հեղափոխություն և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
ՀիմքV նշանակում է վենդետա
Թվականդեկտեմբերի 11, 2005 և մարտի 16, 2006[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյմս Մակտիգ[5][1][2][…]
ՊրոդյուսերԼիլի Վաչովսկի, Grant Hill?, Ջոել Սիլվեր և Լանա Վաչովսկի
Սցենարի հեղինակԼանա Վաչովսկի և Լիլի Վաչովսկի
ԴերակատարներՀյուգո Ուիվինգ[1][3][6][…], Նատալի Փորտման[5][1][3][…], Stephen Rea?[1][7][8][…], Ջոն Հըրթ[6][8][9][…], Սթիվեն Ֆրայ[7][8][9][…], Ռուպերտ Գրեյվս[3][8][9][…], Ալամ Ռոջեր[8][9][10], Ben Miles?[8][9][10], Իմոջեն Փութս[10], Էդի Մարսան[9][10], Clive Ashborn?[10], Sinéad Cusack?[11], Թիմ Պիգոտ-Սմիթ[11], Natasha Wightman?[11], Գայ Հենրի[11], Ջոն Սթենդինգ[11], Ջեյմս Փյուրֆոյ[11], Martin Savage?[11], Matt Wilkinson?[11], Laura Greenwood?[11], Դևիդ Լիտչ[11] և Forbes KB?[11]
ՕպերատորԷդրիան Բիդլ
ԵրաժշտությունԴարիո Մարիանելլի
ՄոնտաժՄարտին Ուոլշ
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրԲեռլին[12], Pinewood Studios, Aldwych tube station?[12], Ստրենդ[12], Թրաֆալգարյան հրապարակ[12], Հեթֆիլդ Հաուս[12], Farringdon station?[12] և Շտանսդորֆ[12]
ԿինոընկերությունVertigo?, Virtual Studios և Silver Pictures
Տևողություն132 րոպե
Բյուջե54 000 000 $[13]
Շահույթ132 500 000 $[13]
Պաշտոնական կայքէջ
V for Vendetta Վիքիպահեստում

«V նշանակում է Վենդետա» (անգլ.՝ V for Vendetta), անտիուտոպիա ժանրին պատկանող գերմանական-ամերիկյան ֆիլմ` նկարահանված Ալան Մուրի համանուն վեպի հիման վրա[14]։ Սցենարի հեղինակներն են Լանա և Էնդրյու Վաչովսկիները։ Ֆիլմը նվիրված է օպերատոր Ադրիան Բիդլի հիշատակին, ով մահացել է 2005 թվականի դեկտեմբերին։ Կինոնկարը պետք է հրապարակվեր 2005 թվականի նոյեմբերի 4-ին, բայց թողարկվեց 2006 թվականի մարտի 17-ին։

Ֆիլմի դիմակները բողոքի խորհրդանիշ են դարձել արևմտյան երկրներում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սկզբում ցուցադրվում են Գայ Ֆոքսի (Վառոդի դավադրության (անգլ.՝ Gunpowder Plot) մասնակից) ձերբակալությունն ու մահապատիժը։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մոտ ապագայում։ ԱՄՆ-ը կորցրել է իր համաշխարհային տիրապետությունը։ Մեծ Բրիտանիայում բռնապետական կարգերն են տիրում։ Ֆիլմում ցուցադրվում է անտիուտոպիական այլընտրանքային ապագան. Մեծ Բրիտանիայում իշխանության գլուխ է կանգնում կուսակցությունը՝ խոստանալով վերջ դնել մահացու վիրուսին։ Նոյեմբերի 4-ին՝ պարետային ժամի ընթացքում, Գայ Ֆոքսի դիմակով և ինքն իրեն «V» անվանող անհայտ մարդը փրկում է Անվտանգության ծառայության օգնական BTN-ի (British Television Network) Իվի Հեմոնդին։ Փրկությունից հետո V-ն Իվիին տանում է տանիք, որտեղ նոյեմբերի 5-ի հարձակումից մի քանի րոպե անց Իվին հետևում է Լոնդոնի քրեական դատարանի խափանմանը։

Կառավարությունը բացատրում է այդ շենքի վթարի պատճառը, բայց V-ն գրավում է հեռուստաընկերությունը և հեռարձակում է իր սկավառակը, որտեղ ցուցադրվում է կրակոտ ելույթը, որ կառավարության հայտարարությունը սուտ է և ինքն է այն ձևակերպել։ V-ն կոչ է անում ապստամբել այդ վարչակագի դեմ և հանգել Կառավարության հաջորդ նոյեմբերի 5-ին, որ «այնպիսի նոյեմբերի 5-ի սկանդալ կազմակերպել, որը երբեք չի մոռացվի»։

Հետախուզական ծառայությունների աշխատակիցները խլում են հեռուստաընկերությունը, բայց Իվին, ով աշխատում էր այնտեղ, օգնում է V-ին փախչել։ V-ն նրան տանում է Ստվերների պատկերասրահ, այնտեղ, որտեղ ինքն էր ապրում և պահում այն իրերը, որոնք գողացել էր կառավարությունից։ V-ն պահանջում է, որ Իվին մնա իր հետ մինչև մյուս նոյեմբերի 5-ը։ Որոշելով փախչել Ստվերների պատկերասրահից, նա պատմում է V-ին իր պատմությունը և առաջարկում օգնել։ V-ն Իվիի օգնությամբ որոշում է սողոսկել եպիսկոպոս-մանկապիղծ Էնթոնի Լիլեմանի սենյակը։

Իվին փորձում է բացահայտել V-ի եպիսկոպոսի ծրագիրը, բայց վերջինս չի հավատում նրան և փորձում է բռնանալ նրան։ Դրանից հետո, երբ V-ն սպանում է Լիլմանին, Իվին փախչում է իր վերադասի՝ Գորդոն Դիտրիխի մոտ։ Երբ Գորդոնը փոփոխություններ էր կատարում հեռուստանախագծում, որտեղ աշխատում էր և ծաղրում էր Գերագույն Կանցլերին, Անվտանգության Ծառայությունը ներխուժում է նրա տուն և ձերբակալում նրան։ Իվին փորձում է փախչել, բայց չի հաջողվում։ Նրան ծեծի են ենթարկում, հարցաքննում են և խոշտանգումների են ենթարկում մի քանի օրվա ընթացքում։ Այդ օրերը Իվին անցկացնում էր մենախցում, ցեմենտից կազմված հատակին, միակ սփոփանքը նրա գտած գրառումներն էին, փոխանցված կալանավոր Վալերիայից, ով բանտ էր ընկել նրա համար, որ լեսբուհի էր։

Վերջիվերջո Իվիին առաջարկում են ընտրել՝ ինքը անհրաժեշտ տեղեկություններ պետք է հաղորդի V-ին և կենդանի մնա, հակառակ դեպքում մահապատժի կենթարկվի։ Նա պատասխանում է, որ գերադասում է մեռնել, բայց նրան ազատում են։ Դուրս գալով մենախցից՝ Իվին հայտնաբերում է, որ ամբողջ ժամանակ ինքը գտնվել է Ստվերների պատկերասրահում, իսկ իր բանտարկությունը կազմակերպել է V-ն, ով ափսոսանքով նրան հայտնում է, որ Գորդոնը մահապատժի է ենթարկվել։ Սկզբում Իվին փորձում էր հասկանալ, թե ինչու է V-ն այդ քայլին դիմել, և ատում էր նրան, այն ամենի համար ինչ արել էր իր հետ։ Միայն հետո նա հասկանում է, որ այդ բանտարկությունը օգնեց հաղթահարել իր ներքին վախը և վերադառնալ բնականոն կյանքին Լոնդոնում։ Շուտով Իվին համաձայնվում է V-ի խնդրանքին՝ տեսնել նրան մինչև նոյեմբերի 5-ը։

Նոյեմբերի 4-ին Իվին վերադառնում է Ստվերների պատկերասրահ։ V-ն Իվիին ցույց է տալիս մետրոն, որը պետք է ռմբակոծվեր ամբողջությամբ, քայքայեր կառավարության շենքը և առաջարկում է նրան որոշել իրագործել այդ ծրագիրը, թե ոչ։ Այնուհետև V-ն գնում է իրագործելու իր սպանդի վերջին ներկայացուցիչների մահը՝ Սատլեր կանցլերի և Անվտանգության Ծառայության գլխավոր Կրիդիի։ Կարճ պայքարից հետո V-ն սպանում է նրանց, սակայն վերք ստանալով շուտով ինքը մահանում է Իվիի ձեռքերում։

Խորհրդարանը ռմբակոծվում է և երկիրը սկսում է կյանքը «զրոյից»։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Հյուգո Ուիվինգ V
Նատալի Փորտման Իվի Հեմոնդ
Սթիվեն Ռի Էրիկ Ֆինչ
Ջոն Հյերտ Սատլեր
Սթիվեն Ֆրայ Գորդոն Դիտրիխ
Շինեիդ Կյուսակ Դելիա Սարիջ
Ջոն Սթենդինգ Լիլիման
Թիմ Պիգոտ-Սմիթ Կրիդի
Ռուպերտ Գրեյվս Դոմինիկ
Նատաշա Վայթմեն Վալերիա
Իմոջեն Փուտս երիտասարդ Վալերիա
Ռոջեր Ալամ ] Լյուիս Պրոտերո
Բեն Մայլս Դասկոմբ
Քլայվ Աշբորն Գայ Ֆոկս
Մարտին Սևեջ Դենիս

V[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայ Ֆոկսի դիմակներով մարդիկ

V, գլխավոր հերոսը, անարխիստ-ահաբեկիչ, Գայ Ֆոկսի դիմակի կրողը։ Ավելի ուշ պարզվում է, որ նա նախկինում բանտարկված է եղել համակենտրոնացման ճամբարում։ Ճամբարում տեղի ունեցած պայթյունի պատճառով նրա մաշկը այրվել էր, այդ պատճառով միշտ թաքցնում էր։ Խելացի, խորամանկ, միևնույն ժամանակ դաժան և անողոք Անգլիայի կառավարության ներկայացուցիչների նկատմամբ։ Նա մահացավ ֆիզիկապես և հանձնեց իր աշխատանքը սիրելիին՝ Իվիին։ Իր մահով վերջ դրեց բռնատիրական ռեժիմին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]