ԷյՋեյ Միթչել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԷյՋեյ Միթչել
Միթչելի ելույթը 2019 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած Jingle Ball համերգին
Բնօրինակ անունանգլ.՝ AJ Mitchell
Ի ծնե անունանգլ.՝ Aaron Fredrick "AJ" Mitchell Jr.
Ծնվել էմայիսի 17, 2001(2001-05-17) (22 տարեկան)
Բելվին, Իլինոյս, ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր
ՄասնագիտությունԵրգիչ և երգերի հեղինակ
Երգչաձայնտենոր
ԳործիքներՎոկալ
Գործունեություն2015–այժմ
ԼեյբլEpic[1]
Կայքajmitchellmusic.com
 AJ Mitchell Վիքիպահեստում

Աարոն Ֆրեդերիք «ԷյՋեյ» Միթչել կրտսեր (անգլ.՝ Aaron Fredrick "AJ" Mitchell Jr., մայիսի 17, 2001(2001-05-17), Belleville, Իլինոյս, ԱՄՆ[2]), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և երաժիշտ, որը ներկայումս ստորագրված է Epic Records լեյբլին։ 2017 թվականին նա Ինստագրամում և ՅուԹյուբում լսարան է ձեռք բերել՝ տարբեր երգերի քավերներով տեսահոլովակներ հրապարակելով։ Իր առաջին՝ «Used To Be» անկախ սինգլը գրվել է Միթչելի կողմից, երբ նա 13 տարեկան էր։ Այն ավելի քան 60 միլիոն սթրիմներ ունի[3]։

Միթչելը երեք երգ ունի, որոնք ընդգրկվել են ամերիկյան ռադիո չարթերի թոփ-40-ում՝ 2018 թվականի հուլիսին թողարկված «Girls»-ը, որը զբաղեցրել է 39-րդ հորիզոնականը[4], 2019 թվականի մարտին թողարկված «All My Friends»-ը, որը զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը[5] և 2019 թվականի հոկտեմբերին թողարկված «Slow Dance»-ը (Էյվա Մաքսի մասնակցությամբ), որը նույնպես ընդգրկվել է չարթերի թոփ-40-ում[6]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԷյՋեյ Միթչելը ծնվել է 2001 թվականի մայիսի 17-ին Իլինոյս նահանգի Բելվիլ քաղաքում։ Նրա մայրը՝ Էլիսոն Միթչելը, փոքր բիզնեսի տեր է, իսկ հայրը՝ Աարոն Ֆրեդրիք Միթչելը, ճանապարհորդող բուժեղբայր։ ԷյՋեյը զույգի միակ որդին է և ամենակրտսեր երեխան։

Նա սկսկել է դաշնամուրի դասեր հաճախել 4 տարեկանում՝ ներնչվելով իր հոր կողմից, որը սովորում էր դաշնամուր նվագել և երգեր գրել։ Միթչելը հաճախում էր Բելվելի արևմտյան ավագ դպրոցը, որտեղ խաղում էր ֆուտբոլային ակումբի կազմում և երգում էր դպրոցի երգչախմբում[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015–2016․ Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

13 տարեկանում Միտթչելը սկսել է քավերներ հրապարակել ՅուԹյուբում և Ինստագրամում, ինչը նրան օգնել է զգալի թվով երկրպագուներ ստանալ[3]։ Սոցիալական ցանցերում Միթչելի երկրպագուների բազան օգնել է նրան գրավել Լոս Անջելեսից արտիստների մենեջերի ուշադրությունը, որի հետ Միթչելն աշխատել է 2015 թվականից։

Սոցցանցերում Միթչելի տեսահոլովակները նրան հնարավորություն են տվել 2015 թվականին տեղափոխվել Լոս Անջելես՝ համացանցային մարքեթինգի Team 10 գործակալության հետ համագործակցելու նպատակով։ Համատեղ աշխատանքի կարճ շրջանից հետո Միթչելը լքել է խումբը, որպեսզի իր էներգիան ամբողջությամբ կենտրոնացնի երաժշտության վրա[7]։

2017–2018․ «Hopeful»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Միթչելը թողարկել է իր առաջին՝ «Used to Be» անկախ սինգլը՝ երգը, որը նա գրել է 13 տարեկանում։ Երգի պրոդյուսերն է դարձել հիփ հոփ պրոդյուսեր և ինժեներ Մայք Դինը։ Այն ավելի քան 60 միլիոն սթրիմներ է հավաքել։

Սոցիալական մեդիայի խմբից հեռանալուց հետո Միթչելն արժանացել է բազմաթիվ ձայնագրման լեյբլների կողմից հետաքրքրությանը, սակայն, ի վերջո, որոշել է պայմանագիր կնքել Epic Records-ի հետ։ Լեյբլի հետ իր առաջին խոշոր գործարքը նա ստորագրել է 2018 թվականի փետրվարին։

Epic-ի հետ Միթչելի առաջին ստուդիական մինի ալբոմը՝ «Hopeful»-ը, թողարկել է 2018 թվականի հուլիսին։ Դրա գլխավոր սինգլը, որը գրվել է Ռոմանսի հետ համագործակցությամբ, զբաղեցրել է ամերիկյան Mediabase ռադիո չարթի 39-րդ հորիզոնականը[4]։ 2018 թվականի նոյեմբերին Billboard-ը և Vevo-ն ընդգրկել են ԷյՋեյին «19 արտիստներ՝ 2019 թվականին դիտելու համար» ցանկում[8]։ Նա հանդես է եկել իր առաջին ամերիկյան շրջագայությամբ 2019 թվականի գարնանը[9]։

Epic Records-ի գլխավոր տնօրեն Սիլվիա Ռոնը, քննարկելով ձայնագրման լեյբլում տաղանդների աճող ցանկը, հղվել է Միթչելի երաժշտության վրա, որպես ապագայում սպասվող հետաքրքիր նյութ[10]։

2018 թվականին Միթչելը համագործակցել է ռիթմ ընդ բլյուզ երգիչ և երգերի հեղինակ Marteen-ի հետ «No Plans» երգի համար։ Marteen-ն ավելի ուշ աջակցել է Միթչելին վերջինիս Hopeful Tour շրջագայության ժամանակ։

2019–այժմ․ «Slow Dance» և «Skyview»[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մայիսին Միթչելն «After Hours» երգում համագործակցել է Teamwork երգերի հեղինակության դուոյի և շոտլանդացի երգչուհի և երգերի հեղինակ Նինա Նեսբիթի հետ[11][12]։

Billboard-ի հետ հարցազրույցում Միթչելը հայտարարել է իր սպասվելիք դեբյուտային ստուդիական ալբոմի մասին, որը գրեթե ավարտվել է և շուտով թողարկվելու է Epic Records լեյբլում։ «All My Friends» միջին տեմպով սինգլը, որը դեբյուտել է 2019 թվականի ապրիլին ռադիո չարթերում, հաստատվել է որպես «Skyview» անվանմամբ ալբոմի առաջին սինգլ[7][13]։

2019 թվականի օգոստոսի 23-ին Միթչելը թողարկել է իր երկրորդ՝ «Slow Dance» մինի ալբոմը, որը ներառել է «Talk So Much» և «Move On» սինգլները և նույնանուն թրեքն ամերիկացի երգչուհի Էյվա Մաքսի մասնակցությամբ[14]։

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միթչելը երաժշտության լայն շրջանակ է մեջբերում, որն ազդեցություն է ունեցել երգեր գրելու իր ոճի վրա՝ պարբերաբար նշելով իր հիացմունքն այնպիսի արտիստների հանդեպ, ինչպիսիք են Բրունո Մարսը և Լիլ Ուեյնը[15]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմների ցանկ՝ որոշ մանրամասներով
Անվանում Մանրամասներ
Skyview

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ Երգացանկ
Hopeful
  • Թողարկվել է՝ Հուլիսի 20, 2018[17]
  • Լեյբլ՝ Epic
  • Ձևաչափեր՝ Թվային ներբեռնում, սթրիմինգ
Slow Dance
  • Թողարկվել է՝ Օգոստոսի 23, 2019[14]
  • Լեյբլ՝ Epic
  • Ձևաչափեր՝ Թվային ներբեռնում, սթրիմինգ

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլների ցանկ՝ որոշ մանրամասներով
Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքեր չարթերում Ալբոմ
US
Pop

[18]
Somebody[19] 2018 Ոչ ալբոմային սինգլներ
Used to Be[20]
Mind[21]
Girls[22] 39 Hopeful
No Plans
(Marteen-ի մասնակցությամբ)[23]
Ոչ ալբոմային սինգլ
All My Friends[24] 2019 24 Skyview
Talk So Much[25] Slow Dance
Afterhours
(Teamwork-ի և Նինա Նեսբիթի հետ համատեղ)
Ոչ ալբոմային սինգլներ
Without You Now
(Digital Farm Animals-ի հետ համատեղ)[26]
Move On[27] Slow Dance
Slow Dance
(Էյվա Մաքսի մասնակցությամբ)
28
Down in Flames[28] Skyview
Like Strangers Do[29]
Say It Again[30]
Unstoppable[31]
Spring Break
(Rich the Kid-ի մասնակցությամբ))
2020
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկել կամ ընդգրկվել չարթերում։

Մասնակցություն այլ ձայնագրությունների[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ սինգլ երգերի ցանկ՝ որոշ մանրամասներով
Անվանում Տարեթիվ Այլ արտիստ(ներ) Ալբոմ
After You 2020 Մեգան Թրեյնոր Treat Myself

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Epic Records – Artist». Epic Records. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  2. «AJ Mitchell | Biography». AllMusic.
  3. 3,0 3,1 3,2 Maddox, Teri (2019 թ․ մայիսի 3). «Is a former Belleville teen headed for singing stardom? His L.A. manager says 'yes'». Belleville News Democrat.
  4. 4,0 4,1 «AJ Mitchell's "Girls" Enters Top 40 at Pop Radio». Headline Planet. 2018 թ․ նոյեմբերի 25.
  5. «Billie Eilish, Bryce Vine, AJ Mitchell Songs Make Top 25 at Pop Radio». Headline Planet. 2019 թ․ մայիսի 12.
  6. «Songs By Ariana, Miley & Lana, Maroon 5, AJ Mitchell & Ava Max Reach Top 40 At Pop Radio». Headline Planet. 2019 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. 7,0 7,1 «AJ Mitchell Talks Breakout Single 'All My Friends' & Plans for His 'More Mature' Debut Album: 'It's So Personal'». Billboard.
  8. «Billboard Reteams With Vevo to Announce 2019 DSCVR Artists To Watch List: Exclusive». Billboard. 2018 թ․ նոյեմբերի 15.
  9. 9,0 9,1 «AJ Mitchell to Headline 2019 'Hopeful' Tour». Tiger Beat. 2018 թ․ նոյեմբերի 17.
  10. Halperin, Shirley (2019 թ․ մայիսի 2). «Epic Records Chairman Sylvia Rhone: 'It's a Watershed Moment for Black Culture'». Variety.
  11. «AJ MITCHELL & NINA NESBITT LIGHT UP SUMMER WITH JOINT SINGLE "AFTER HOURS" PRODUCED BY TEAMWORK». Epic Records. 2019 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.
  12. «Afterhours – Single by teamwork, Nina Nesbitt & AJ Mitchell» – via music.apple.com.
  13. Maddox, Teri (2019 թ․ մայիսի 3). «Is a former Belleville teen headed for singing stardom? His L.A. manager says 'yes'». Belleville News-Democrat. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  14. 14,0 14,1 «Slow Dance – EP by AJ Mitchell on Apple Music». Apple Music US. 2019 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  15. «AJ Mitchell | Biography & History». AllMusic. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  16. Paramasivam, Indran (2020 թ․ հունվարի 23). «AJ Mitchell on Skyview, 'Used To Be' and 2020 plans». Bandwagon. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  17. «Hopeful – EP by AJ Mitchell on Apple Music». Apple Music US. 2018 թ․ հուլիսի 20. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  18. Peak chart positions in the United States:
  19. «Somebody – Single by AJ Mitchell on Apple Music». Apple Music US. 2018 թ․ մայիսի 20. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  20. «Used To Be – Single by AJ Mitchell on Apple Music». Apple Music US. 2018 թ․ մայիսի 25. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  21. «Mind – Single by AJ Mitchell on Apple Music». Apple Music US. 2018 թ․ մայիսի 25. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  22. AJ Mitchell- Girls ՅուԹյուբում
  23. «No Plans (feat. Marteen) – Single by AJ Mitchell on Apple Music». Apple Music US. 2018 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  24. «All My Friends – Single by AJ Mitchell on Apple Music». Apple Music US. 2019 թ․ մարտի 1. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  25. «Talk So Much – Single by AJ Mitchell on Apple Music». Apple Music US. 2019. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  26. «Without You Now – Single by Digital Farm Animals & AJ Mitchell on Apple Music». Apple Music US. 2019 թ․ հունիսի 28. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  27. «Move On – Single by AJ Mitchell on Apple Music». Apple Music US. 2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  28. «Down in Flames – Single by AJ Mitchell on Apple Music». Apple Music US. 2019 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  29. «Like Strangers Do – Single by AJ Mitchell on Apple Music». Apple Music US. 2019 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  30. «Say It Again – Single by AJ Mitchell on Apple Music». Apple Music US. 2019 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  31. «Unstoppable – Single by AJ Mitchell on Apple Music». Apple Music US. 2019 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին.
  32. «AJ Mitchell announces winter headline tour». Epic Records. 2018 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԷյՋեյ Միթչել» հոդվածին։